Armenia

Վարորդը գտնվել է սթափ վիճակում. վրաերթ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի մասնակցությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալավերդու քաղաքապետը, վարելով իր անվամբ հաշվառված «Opel Frintera 2.2 D» մակնիշի ավտոմեքենան, Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի մասնակցությամբ կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը և պարզվել, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Football news:

Bystrov on the possible resignation of Cherchesov: If we take the result, then yes. We were told that the game would come
Lukaku scored the 3rd goal at the Euro, catching up with Ronaldo and Schick in the list of scorers
Andriy Shevchenko: Ukraine with such a level of play as in the first half-there is nothing to do in the playoffs
David Alaba: Everyone saw Italy play. But I believe that everything is possible in football
Spain is just awful. They only pass from side to side. Van der Vaart about Euro 2020
Dembele may miss 3 months due to a knee injury. The midfielder can be operated on
Austria coach Foda: Italy haven't lost in ages, but maybe the time will come when they will lose again