Դեպի վրաց-ռուսական սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների բաժանմունքի կայքում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Դեկտեմբերի 5-ի առավոտյան Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի տեղամասում երթևեկությունն արգելված էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար: Սահմանափակումը մտցվել էր ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով: Օդերևութաբանները Վրաստանում այս շաբաթ կանխատեսում են ցուրտ և ձնառատ եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կընկնի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա՝ հասնելով 5 աստիճան տաքության:
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.