Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանն էլեկտրագեներատորներ կգնի և կուղարկի Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարությունն Էլեկտրագեներատորներ գնելու որոշում Է ընդունել՝ հումանիտար օգնության շրջանակներում դրանք Ուկրանիա ուղակելու համար, հաղորդել են Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Այսօրվա դրությամբ Վրաստանի տարածքում բնակվում Է Ուկրաինայի 26 հազար քաղաքացի, որոնք օգտվում են փախստականի կարգավիճակից: Ավելի քան 2300 մարդ կրթություն Է ստանում Վրաստանի դպրոցներում, նրանցից 1565-ն՝ ուկրաիներենով: Բացի դրանից, Ուկրանիայի 900-ից ավելի քաղաքացի բժշկական օգնություն Է ստացել Վրաստանում:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում ուկրաինացիների բնակությունն ապահովելու համար երկրի բյուջեից ծախսվել է ավելի քան 32 միլիոն լարի (շուրջ 12 միլիոն դոլար), եզրափակել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում: Դեկտեմբերի 6-ին Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտարարել Էր, որ Ուկրաինան Վրաստանից խնդրել Է Էլեկտրագեներատորներ:

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն դեկտեմբերի 8-ին հայտնել Էր, որ Վրաստանը չի կարող գեներատորներ մատակարարել Ուկրաինային, քանի որ հանրապետությունը նման սարքեր չունի: Որպես դրությունից դուրս գալու միջոց նա առաջարկել Էր փող տրամադրել ուկրաինական կողմին կամ գեներատորներ գնել երրորդ երկրից, այնուհետև դրանք հանձնել Կիևին: