Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Վրաստանում ՀՀ դեսպանը Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտորի հետ քննարկել են մշակութային հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպանը Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտորի հետ քննարկել են մշակութային հարցեր

Փետրվարի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Նանա Շարիկաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ 

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, համատեղ մշակութային միջոցառումների անցկացմանը՝ այդ թվում Երևանի պետական կոնսերվատորիայի և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի սաների ներգրավմամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: