Armenia

Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում

Առավոտ — Նորություններ Հայաստանից
Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի արձագանքը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին լիովին համապատասխանում էր հայ-ռուսական հարաբերությունների ոգուն: Նրա համոզմամբ՝ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում, խորհրդարանները կշարունակեն կառուցողական աշխատանքը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դերի ամրապնդմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի անցկացումը Երեւանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-30-ին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ տեսանելի առաջընթաց կա:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի:

Վյաչեսլավ Վոլոդինը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանները շահավետ համագործակցում են փոխվստահության մթնոլորտում:

Նա կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը տարբեր ոլորտներում՝ այս հարցում ընդգծելով կոնկրետ գործնական քայլերի հետագա աշխուժացումը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Football news:

Simeone on the chances against Leipzig: I don't go to extremes. Right now we are only thinking about the game with Betis
Roma offered 3 million euros for the lease of Smalling for another year and 15 million for the buyout. Manchester United wants 25 million euros. Roma wants to keep the defender Chris Smalling, the rights to which belong to Manchester United
Setien Pro Champions League: the Game with Napoli is key. It is fair that Barcelona play at home
Nani: As children, we were starving, and there were rats and lizards running around the house. I realized that God wants me to help my family by becoming a football player
Real Madrid will consider proposals for Jovic. The option of selling is not excluded
Mikel Arteta: Mourinho was invited to make Tottenham the winning team
Failure of the VAR in the last English tour: on Thursday, all three decisions on penalties were recognized as mistakes