Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Washington Examiner. «Էրդողանը չարորակ ուռուցք է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Еrmenihaber. Բրիտանական «The Economist» հանդեսից, «Bloomberg» գործակալությունից և գերմանական «Stern» ամսագրից հետո այս անգամ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անդրադարձել է ամերիկյան մամուլը։

«Washington Examiner» ամսագիրը հոդված է հրապարակվել՝ «Բայդենը պիտի Էնես Քանթերին պաշտպանի Էրդողանի չարությունից» սկանդալային վերտառությամբ։

«Արմատներով թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հարում է գյուլենական շարժմանը, ԱՄՆ քաղաքացի է և այդ իսկ պատճառով նա լիովին իրավունք ունի պաշտպանություն ստանալ պետությունից»,- նշվում է հոդվածում։

«Washington Examiner»-ը դիտարկման է առել նաև Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի ունեցած դերը:

«Էրդողանն աշխարհաքաղաքական հարցերում չարորակ ուռուցք է: Դիվանագիտական դաշտում նա խոչընդոտում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ ահա ռազմական դաշտում կազմակերպում է արյունալի հարձակումներ Սիրիայում»։

Հիշեցնենք, որ «The Economist» հանդեսը գրել էր. «Պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին, այնքան  ավելի ավտոկրատ դարձավ և հիմա էլ երկիրը տանում է դեպի բռնապետություն»։

«Bloomberg» գործակալությունը գրել էր. «Էրդողանը չպետք է մասնակցի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին ու սեղանին պիտի դրվի NATO-ից Թուրքիայի հեռացման հարցը»։

«Stern» ամսագիրն էլ գրել էր. «Էրդողանը կոնֆլիկտներ է հրահրում, նսեմացնում է ՆԱՏՕ-ի դերը և ռազմագործողություններ վարում Սիրիայում»։

Աղբյուր`    hurriyet.com.tr