Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

WhatsApp-ն իր օգտատերերին լրտեսելու գործիք է. Պավել Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր ալիքում անդրադարձ է կատարել ամերիկյան WhatsApp կապի ծառայությանը գրելով․

««WhatsApp-ը , թեև պատկանում է  «Meta»-ին, բայց ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանում դեռ արգելված չէ։ Այն խոցելի է հաքերների համար, որոնք կարող են  տեսանյութի միջոցով  օգտատիրոջ սարքը վիրուսներով վարակել։ Պատմությունը կարծես փոստային անեկդոտ լինի  տատիկների համար, որոնք տանջում են իրենց թոռներին իրենց վիդեո բացիկներով։ Սակայն հայտնի ծրագրավորողը պնդում է, որ հավելվածին իսկապես հասանելի են այլ ծրագրերի բոլոր տվյալները»,- նշել է Դուրովը։

Ըստ Դուրովի՝ խոսքնը նույնիսկ մրցակցության մասին չէ։

«Այստեղ նույնիսկ էական չէ՝ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք,թե ՝ ոչ։ Եթե ձեր հեռախոսում տեղադրված է WhatsApp-ը, ձեր սարքի յուրաքանչյուր հավելվածում առկա  բոլոր տվյալները հասանելի են։   Ջեֆ Բեզոսը այս ամենը պարզել է 2020 թվականին։ Դրա համար ես վաղուց ջնջել եմ whatsapp-ը։  Դուք կարող եք օգտագործել մեսենջեր, եթե Ձեզ դուր է գալիս: Պարզապես հեռու մնացեք WhatsApp-ից. այն 14 տարի հսկողության գործիք է եղել»,- ասել է նա։