Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«World Press Photo» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին

«World Press Photo» հիմնադրամը և Նիդերլանդների Թագավորությունը ներկայացնում են 2000-ից 2021 թվականներին «World Press Photo» մրցույթի մրցանակակիր ֆոտոպատմությունների ընտրանի-ցուցահանդես, որն ընդգծում է աշխարհում կանանց, աղջիկների և համայնքների առջև ծառացող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու կարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը։

«Համատեղ ցուցահանդեսը արտահայտում է Նիդերլանդների Թագավորության հանձնառությունը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և արդարության վերաբերյալ: Բարձրաձայնված բազմաթիվ պատմություններ, որոնք փաստագրել են 13 ազգությունների 17 լուսանկարիչներ, օգնում են պատկերացում կազմել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են սեքսիզմը, սեռական բռնությունը, վերարտադրողական իրավունքները և հավասար հնարավորությունների հասանելիությունը:

Ընտրված պատմությունները բացահայտում են, թե ինչ դրսևորումներ են կանանց և գենդերային խնդիրներն ունեցել 21-րդ դարում, և ինչպես է զարգացել ֆոտոլրագրությունը դրանք ներկայացնելու եղանակների միջոցով: Լուսանկարները ներկայացնում են ֆոտոպատմությունների` փոխըմբռնումը խթանելու և մեր վերաբերմունքն ու հայացքները փոխելու ուժը:

«World Press Photo»-ի Դիմացկունություն - կանանց` փոփոխություն ոգեշնչող պատմություններ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Էջմիածնի Մշակույթի տանը, նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրությունում։