Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զաս. Իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում գտնվող հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս մասին բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Եթե ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանում իրավիճակը գնահատենք, ապա այժմ ձևավորվող միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է տարածաշրջանում խաղաղության հասնելու վրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում... Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, ինչը շատ լավ է», - հայտարարել է  կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ մյուս կողմից ստեղծված իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Այնտեղ ամեն օր կրակոցներ են։ Որպես Հայաստանին օգնություն՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվել է միջոցառումների շարք. և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ սահման առաքելություն ուղարկելը, որը ռեալ կգնահատի իրավիճակը։ Այդ միջոցառումներն աջակցություն են ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների կողմից»,-ասել է նա։

Զասի  խոսքով, «միակ բանը, որին չհաջողվեց հասնել, ստեղծված իրավիճակի կոնսոլիդացված գնահատումն է»։