ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ #ՀՀ քննչական կոմիտե ի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր