Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները նվազել է 61%-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունների մասնաբաժինը նվազել է 61 տոկոսով։ Այս մասին ասված է հիմնադրամի տնօրենի՝ երկրորդ և երրորդ եռամսյակների հաշվետվության մեջ։

Նվիրաբերությունների թիվը և միջին չափը նույնպես նվազել են` համապատասխանաբար -53%-ով և -17%-ով։ Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվել է 2020թ. արդյունքներում։

Ամենաշատ նվիրաբերություններ կատարվել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Նշվում է՝ 2017թ. մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը ԶԱՀ նվիրաբերությունները կազմել են շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ: 2017-ից մինչև 2022թթ. 3-րդ եռամսյակը՝ տարեսկզբից մինչև օրս, նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 80 հազար՝ միջին նվիրաբերության գումարը` 112,000 ՀՀ դրամ:

«2022թ. 1-ին եռամսյակից մինչև 3-րդ եռամսյակի ավարտը գրանցվել է եկամտի աճ մոտ 15%-ով` պայմանավորված պարտադիր վճարների 24% աճով, ինչը բացատրվում է զբաղված բնակչության թվի աճով՝ 681 հազար, 2022թ. հունիսի դրությամբ, ինչը 6%-ով բարձր է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ի հակադրություն, նվիրաբերությունների մասնաբաժինը նվազել է մինչև -61%՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նվիրաբերողների հենքը մեծացնելու համար ներդրումներ չեն արվել»,-մասնավորապես նշված է հաշվետվության մեջ։ 

Տարվա սկզբից մինչև օրս 1-3 եռամսյակներում ԶԱՀ եկամտի մասնաբաժինը, որը վերագրվում է պարտադիր վճարներին, աճել է մինչև 90%, համեմատած 2021թ. նույն ժամանակահատվածի 83%-ի հետ: Ակտիվների կառավարումից ստացված եկամուտը 68% աճ է գրանցել 2022-ին՝ 2021թ. 3-րդ եռամսյակի համեմատ:

Հատուցումները 2022թ. 1-3 եռամսյակում նվազել են -72%-ով, քանի որ միանվագ վճարումների ամենամեծ մասը կատարվել է 2021թ. 1-2 եռամսյակներում, իսկ 2022թ. հատուցվում են կանոնավոր ամսական պարտավորությունները:


2017-2022թթ. 3-րդ եռամսյակի տվյալով տարեսկզբից մինչ օրս ԶԱՀ-ը հատուցում է տրամադրել 4.855 շահառուների: Նրանց 44%-ը ժամկետային զինծառայողներ են, իսկ 39%-ը՝ զորակոչված նորակոչիկներ, սպաներ և կամավորականներ։

2022 թվականի 3-րդ եռամսյակում տարեսկզբից մինչև օրս գրանցվել է 176 նոր դեպք՝ ստորև բաշխված ըստ դեպքերի և շահառուների դասակարգման։

Հիշեցնենք, որ ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 84.8 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11.8 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ։