Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Զիծառայողների շրջանում շատ է տարածված վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը. ՔՊ-ական պատգամավոր

«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված, պատերազմական իրավիճակի  բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան, որոնց մասին պետք է խոսել ու հասկանալ, թե ինչպես պետք է դրանց դեմ պայքարել»,- ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ զիծառայողների շրջանում շատ է  տարածված վիճակախաղերով զբաղվելը, խմելը,  թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ։

Պատգամավորը դիմեց նիստին ներկա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում, օրինակ, վիճակախաղերի դեմ պայքարում։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել։

«Խնդիրներն ունենում են հրապարակային և փակ մաս։ Կարող ենք նախաձեռնել փակ քննարկումներ, միշտ պատրաստակամ եմ գալ ու պատասխանել ձեր հարցերին, ակնկալել ձեր օժանդակությունը»,- նշեց նախարարը։

Նա ընդգծեց, որ բանակը զերծ չէ խնդիրներից, խնդիրները շատ են, այդ թվում նաև արատավոր երևույթները, որոնց դեմ հետևողականորեն պայքարում են։

«Բայց  օրենսդրական մի շարք նախաձեռնությունների կարիք կա, ոչ թե  նրա համար, որ դրա հիմնական աղբյուրն ու օրրանը  բանակն է, ամեևին, բանակը հասարակության  արտացոլումն է, բաղկացուցիչն է, ուղղակի այն, ինչ բաց հասարակության մեջ  թույլատրելի է, կարելի է, բանակում երբեմն արգելված է լինում, պետք է տարբեր  նախաձեռնություններով ու արգելքներով դրանք սահմանափակել, ընդհուպ արմատախիլ անել»,- նշեց Պապիկյանը։

Նրա խոսքով, օրինակ, բանակում սմարթֆոն հեռախոսների սահմանափակման պրոցեսը, այլ քայլեր միտված է նրան, որ զինվորականությունը զբաղվի իր գործով, անելիքով, իր զորամասի,  իր ծառայության շրջանակներում։