Ադրբեջանական զորքերի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերումը և ընդհանուր խաղաղության պայմանագրի կնքումը, դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն. Արարատ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

Լիլիթ Կիրակոսյան. Պարոն Միրզոյան, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց, որ հայկական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Պետք է խնդրեմ, որ ասեք՝ որոնք են այդ տարրերը, և, ընդհանուր առմամբ, արդյո՞ք այս ուղղությամբ կա որևէ զարգացում:

Արարատ Միրզոյան. Բարև ձեզ, իրավացի եք, տիկին Կիրակոսյան, այդպիսի հայտարարություն եղել է, և, իսկապես, մեզ փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ: Գիտեք, Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, և՛ մեր հանրությունը, և՛ միջազգային հանրությունը քաջատեղյակ են այդ սկզբունքներին: Այդ ժամանակ մենք ֆիքսել ենք հրապարակավ, որ, ըստ էության, մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա։

Անշուշտ, կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագաքենք։ Կլինեն բաներ, որոնք, կրկին, մեզ համար ընդունելի կլինեն, բաներ, որ ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել․ այսինքն, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի:

Լիլիթ Կիրակոսյան․ Շնորհակալ եմ։ Պարո՛ն Միրզոյան, արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին։ Կխնդրեմ մանրամասնեք, որո՞նք են այդ մեխանիզմները, և արդյո՞ք Ադրբեջանն այս հարցում որևէ դիրքորոշում ունի։

Արարատ Միրզոյան․ Ես կրկին պետք է հղում անեմ այդ հինգ կետերի հետ կապված պատմությանը․ եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ այս հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը։ Մենք կիսվեցինք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը վերաբերում էին հենց Լեռնային Ղարաբաղին։ Եվ այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը։

Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու։ Այս մասին քննարկումներ են ընթանում։ Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Երբ կհանգենք որևէ փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք։

Լիլիթ Ստեփանյան․ Պարոն Միրզոյան, օրեր առաջ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանրության և մեր բոլորիս հետ կիսվեց մի հոդվածով, որտեղ պարոն Օսկանյանը, ըստ էության, դատողական ենթադրություններ էր անում, որ, ամենայն հավանականությամբ, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի կան նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնք, օրինակ, վերաբերում են Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ուղղությամբ որոշակի բանավոր պայմանավորվածություններ տանելուն, ինչպես նաև այս պահի դրությամբ եղած անկլավները ի օգուտ Ադրբեջանին ճանաչելու մասով, երբ որ տեղի ունենան սահմանազատման և սահմանագծման գործընթացները։

Եվ վերջում պարոն Օսկանյանը եզրակացություն է անում, որ Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանին պարբերաբար տեղի ունեցող սադրիչ գործողությունները, թերևս, պայմանավորված են հենց այս կետերը չկատարելու հետ։ Պարոն Միրզոյան, կցանկանայի Ձեր մեկնաբանությունն այս հարցի ուղղությամբ թե՛ մեր, թե՛ հանրության համար։

Արարատ Միրզոյան․ Գիտեք, տիկին Ստեփանյան, Դուք նշեցիք, որ հոդվածի վերլուծության հիմքում դրված է որոշակի կանխավարկած, և դրա հիման վրա կառուցված է վերլուծություն, և արվում է պնդում: Հիմա ես կարող եմ ասել, որ առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացել եմ դա, որովհետև պնդումների, հետևությունների հիմքում դրված է շատ թեական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։

Իսկ ինչ, եթե այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Ստացվում է, որ այդ ամբողջ թեզն ու վերլուծությունն անիմաստ, անտեղի բառերի միացություն է… ողջ հարգանքով հանդերձ այդ անձի նկատմամբ։

Իսկ այդպիսի պայմանավորվածություններ չկան, և մենք այդ մասի բազմիցս ասել ենք։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածությունները չկա։ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու։

Բայց հարցը երկրորդ շերտ էլ ունի։ Ես շարունակաբար փորձում եմ չտրվել այդ գայթակղությանը և չանդրադառնալ զանազան հարցերի ներքաղաքական ասպեկտին, բայց այստեղ չեմ կարող չասել: Հարցը երկրորդ շերտ էլ ունի:

Գիտեք, սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվն է, որ Հայաստանն ինչ-որ բան է պարտավորվել, չի անում, ինչն էլ լեգիտիմացնում է մեր ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնել։

Լիլիթ Ստեփանյան․ Շնորհակալություն պարզաբանման համար, պարոն Միրզոյան, և օգտվելով արձագանքի հնարավորությունից՝ ևս մեկ հարց ձևակերպեմ, թերևս նախորդ հարցի մի քիչ այլ ձևակերպման շրջանակներում։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերից խուսափելու համար ամենաարդյունավետ միջոցներից կամ մեթոդներից թերևս մեկն էլ կլինի միջազգային խաղաղապահների մեխանիզմների կիրարկումը: Կցանկանայի հասկանալ, այս ուղղությամբ որևէ առարկայական քայլեր մեր գերատեսչությունն արել է, թե՝ ոչ։ Հարցս ինչով է արդիական, որովհետև վերջին, հատկապես, 10-օրյա մամուլը, երբ ընթերցում ենք, այս մասին խորհուրդ են տալիս և մատնանշում են նաև միջազգային գործընկերները՝ նաև հաշվի առնելով որոշ աշխարհաքաղաքական գործընթացներ:

Արարատ Միրզոյան․ Ես կարող եմ ասել, որ կա համընդհանուր ընկալում, այդ թվում և միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքերի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերումը և ընդհանուր խաղաղության պայմանագրի կնքումը, դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն և հավելյալ երաշխիքներ պահանջվեն։

Օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային կամ որևէ այսպիսի այլ մեխանիզմի առկայություն պահանջվի։ Սա գոծիքակազմի այլ գործիքներից մեկն է, որ ի թիվս մյուս գործիքների քննարկվում է նաև միջազգային գործընկերների, նաև Ադրբեջանի հետ: Մեկ այլ գործիք էլ կարող եմ մատնանշել, օրինակ՝ ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինված ուժերի որոշակի հեռավորության վրա հետքաշում և այլն: Կան տարբեր գործիքներ, այդ թվում՝ նաև միջազգային մոնիթորինգային մեխանիզմը, և դա շատ ակտիվ քննարկվում է: Շնորհակալություն:

ՀՀ ԱԳՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ