«Ակադեմիական ինստիտուտների միավորումը ԲՈՒՀ-երի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը». ԳԱԱ-ում ԿԳՄՍ նախարարին ներկայացվեցին գիտական հանրությանը հուզող հարցերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ համակարգի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանին ԳԱԱ այցելելու հրավերն ընդունելու համար: Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահն անդրադարձավ խնդիրներին, որոնք հուզում են գիտական հանրությանը: «Մենք մշակել ենք բարեփոխումների ծրագիր, որն, անշուշտ, պետք է մեր պետությանը զարգացման և հզորացման համար՝ որպես կարևորագույն խթան: Ցավոք սրտի, այդ ծրագիրը մեծամասամբ չի հաջողվել իրականացնել, քանի որ այն հիմնականում կապված է կանոնադրական փոփոխությունների հետ, ինչը պահանջում է օրենքի փոփոխություն, որն առ այսօր չի կատարվել: Այսօր Գիտության կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հուսով ենք, որ այն կընդունվի, և մենք վերջապես կսկսենք գլոբալ փոփոխությունները, որոնք ծրագրել էինք»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը նշեց, որ ակադեմիայում ստեղծվել է կարևոր նախաձեռնությունների և Հայաստանի գիտական ու գիտատեխնիկական գործունեության բնագավառին վերաբերող հարցերի քննարկման բաց հարթակ, որտեղ քննարկումները շարունակական բնույթ են կրելու:

«Քննարկումներն այսօր վերաբերում են ակադեմիայի համակարգի բարեփոխումներին՝ ներառյալ նախագահության կառուցվածքի, կառավարման համակարգի և համակարգի կազմակերպությունների հետ համագործակցության մեխանիզմների բարեփոխումները: Հարթակին ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես ինստիտուտների տնօրենները, այնպես էլ առաջատար գիտնականները, ովքեր առաջարկում են իրենց տեսլականն ակադեմիայի գործունեության վերաբերյալ: Բավականին առաջադեմ առաջարկություններ են եղել, որոնց գերակշռող մասը համապատասխանում է մեր բարեփոխումների ծրագրին: Դրանց մեջ կան նաև նոր մոտեցումներ, նոր գաղափարներ, որոնք կքննարկվեն, և արդյունքում կկազմավորվի բարեփոխումների համակարգված մոդել, որը հիմք կընդունվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության ձևավորման ժամանակ: Դա կիրականացվի օրենքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: Առաջարկությունները վերաբերում են ակադեմիայի համակարգի երիտասարդացմանը, կառավարման մոդելի արդիականացմանը, որն ավելի հստակ կարտացոլի ակադեմիայի բաժանմունքների դերը՝ որպես ինստիտուտների գործունեության համակարգող, նաև միջազգային գործունեության ակտիվացմանը, գիտակրթական բաղադրիչի հզորացմանը և այլն: Այդ քննարկումները շարունակական են լինելու, և պարբերաբար անդրադառնալու ենք գիտության, կրթության ոլորտների արդիականացման մարտահրավերներին»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Նա նշեց, որ այսօր ակադեմիայի բաժանմունքներն ակտիվ աշխատում են իրենց համակարգի ինստիտուտների հետ գլոբալ գիտահետազոտական և գիտաարտադրական բնույթի ծրագրերի ձևակերպման ուղղությամբ: Ծրագրեր, որոնք ուղղված են պետության հզորացմանը, տնտեսության զարգացմանը, պաշտպանության համակարգի ուժեղացմանը։ «Բոլոր բաժանմունքների ինստիտուտների հետ անցկացվել են քննարկումներ և որոշվել են այն ծրագրերը, որոնք առավել կարևոր և հրատապ են այսօր մեր պետության համար: Այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք, և այս տարվա ընթացքում պարբերաբար ՀՀ կառավարություն կներկայացվեն մի շարք ծրագրեր»,- ասաց Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց կարևոր նախաձեռնության մասին՝ ստեղծել հետազոտական համալսարան ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա: «Դժվար գործ է, բայց մենք ի զորու ենք դա կատարել, եթե լինի աջակցություն նախարարության կողմից»,- ասաց նա։ Աշոտ Սաղյանն անդրադարձավ գիտական կադրերի երիտասարդացման խնդրին, միջազգային համագործակցության խորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց. «Երբ Ադրբեջանի նախագահը հրահանգեց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ստեղծել հատուկ բաժիններ, որոնք պետք է զբաղվեն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարը գիտականորեն հիմնավորելու և կյանքի կոչելու հարցերով, մենք անմիջապես արձագանքեցինք և առաջարկությամբ դիմեցինք ՀՀ վարչապետին, որպեսզի մեր երեք՝ Պատմության, Արևելագիտության և Հնագիտություն և ազգագրության ինստիտուտների գիտական ներուժի հենքի վրա ստեղծվի հատուկ բաժին՝ ադրբեջանական սանձազերծումներին հակազդելու համար: Այսօր այդ ուղղությամբ աշխատում ենք Անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ»:

Աշոտ Սաղյանը վստահեցրեց. «Մենք ունենք կամք և կարողություններ ակադեմիան բարեփոխելու: Դրա համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու համար: Բարեփոխումների արդյունքում մենք կունենանք այն ակադեմիան, որն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը, պաշտպանության ուժեղացմանը և գիտահետազոտական ներուժի հզորացմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց. «Մեր օրակարգի շատ կարևոր մաս է գիտության ոլորտի զարգացումը: ՀՀ կառավարության ծրագիրը շատ ուղիղ թիրախներ է սահմանում թե՛ ոլորտի ֆինանսավորման էական ավելացումների, թե՛ երիտասարդ գիտնականների խրախուսման և թե՛ ոլորտի միջազգայնացման առումով»: Ըստ նախարարի՝ կարևորագույն սկզբունքը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում միասնական քաղաքականություն ունենալն է: «Այսօր մեր բոլոր համալսարաններում գիտահետազոտական բաղադրիչի ուժեղացման կարիք կա, և այս համատեքստում շատ կարևոր են համատեղ ծրագրերը ԲՈՒՀ-երի և գիտական ինստիտուտների միջև»,- ասաց նա:

Ժաննա Անդրեասյանը կարևորեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշեց, որ այն լրամշակման կարիք ունի: «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի նպատակը և տեսլականը մեկն է. յուրաքանչյուր մարդ ունի տաղանդներ, կարողություններ, և կրթական համակարգը պետք է ուղղված լինի դրա բացահայտմանը, և յուրաքանչյուր կառույցի ռեսուրսը պետք է օգտագործվի»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ ակադեմիայի ներկայացրած մոտեցումները լավ հիմք են ստեղծում, որպեսզի գտնվի աշխատանքի այն ձևաչափը, որը համահունչ է ընդհանուր քաղաքականությանը։ «Մենք հակված ենք բաց խոսակցությանը, որևէ խնդիր չեմ տեսնում, որ այն փորձագիտական դաշտում, ինչպիսին ես համարում եմ ակադեմիան, մենք կարողանանք ունենալ այդ քննարկումը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ ակադեմիական ինստիտուտների ԲՈՒՀ-երի հետ հնարավոր միավորման հարցին: «Գիտնականի համար էական նշանակություն ունի ակադեմիական այն միջավայրը, որը տասնամյակների ընթացքում ձևավորվել է ԳԱԱ-ում, այստեղ ստեղծվել է գիտական մթնոլորտ, որը նպաստում է գիտությամբ զբաղվելու համար: Կարծում ենք՝ նման պայմաններում, երբ Հայաստանը լուրջ խնդիր ունի բարձրագույն կրթության ոլորտում, ակադեմիական ինստիտուտների միավորումը ԲՈՒՀ-երի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը՝ շեշտելով, որ ԳԱԱ-ն ազգային արժեք է և որոշակի բարեփոխումներից հետո կարող է էլ ավելի լավ գիտական արդյունքներ ցույց տալ։ «ԲՈՒՀ-երին ԳԱԱ ինստիտուտների միավորելու միտումը դիտարկում ենք անհեռանկարային, անկանխատեսելի և չգնահատված ռիսկային գործընթաց, որի հետևանքով կարող ենք զրկվել և՛ ԳԱԱ-ից, և՛ գիտության առաջընթացի հնարավորությունից»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը նշեց, որ երկրի տնտեսության զարգացման հիմքում նորարարություններն են, բարձր տեխնոլոգիական մշակումները: Դրանց հիմքում գիտությունն է՝ իր կիրառական մշակումներով: «Մենք պետք է կարողանանք ճիշտ համադրել կրթությունն ու գիտությունն առանց կորուստներ ունենալու։ Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ, պետք է էվոլուցիոն զարգացում լինի, բայց կտրուկ մոտեցումներով, քայլերով և շատ լուրջ հիմնավորված»,- ասաց Արամ Պապոյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը նշեց, որ պետք է ցանկացած բարեփոխումից առաջ ունենալ հայեցակարգ: «Միայն հայեցակարգի մշակումից հետո կարող ենք փոփոխություններ կատարել։ Քանի դեռ մենք կոպիտ սխալներ չենք գործել, սկսենք իրականացնել այդ աշխատանքները»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Վրաստանի գիտության ոլորտի բարեփոխումների ձախողված փորձը: «Հնագիտության և ազգագրության, ինչպես նաև պատմության հսկայական ինստիտուտներ ունեին՝ մոտ 300 գիտաշխատողով։ Երբ այն միավորեցին պետական համալսարանի հետ, մնաց 32 գիտաշխատող։ Ինչո՞ւ ԲՈՒՀ-ը չի գալիս իր գիտական կառույցով դեպի ակադեմիա։ Խոսքը վերաբերում է ասպիրանտուրային և դոկտորանտուրային», – ասաց Աշոտ Մելքոնյանը։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն առաջարկ ներկայացրեց. «Քանի որ աներկբա է, որ գիտության համակարգը շատ ավելի կայացած է, քան ԲՈՒՀ-ականը, ապա ես առաջարկում եմ ԲՈՒՀ-ական ինստիտուտների հոգաբարձուների խորհուրդը գիտական մասով հանձնել ակադեմիային, ինչը կարող է լինել նորարարություն»:

Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը:

Իր ամփոփիչ ելույթում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չկա կայացված որոշում մեթոդների վերաբերյալ, կա կայացված որոշում, որ պետք է լինի փոփոխություն։ «Ես կարծում եմ, որ այս խոսակցությունները պետք է շարունակական լինեն, և ես պատրաստ եմ»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ