ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

2023 թվականի մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Զեկույցն ընդգրկել է 198 երկիր և տարածք, ներառյալ Հայաստանը:

Զեկույցի գործադիր ամփոփագիրը նկարագրում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ընդհանուր առմամբ, ընտրությունները լավ են կառավարվել, և մրցակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։ Ընտրությունները, սակայն, բնութագրվել են նաև ուժեղ բևեռացմամբ և խաթարվել են ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ: Դիտորդական առաքելությունը նշել է, որ «ընտրությունների օրվան նախորդող ժամանակահատվածում կոշտ, անհանդուրժողական, բորբոքված և խտրական հռետորաբանության բարձր մակարդակը արատավորել է բանավեճը»։ Մյուս թերությունները ներառել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու համար ճնշում գործադրելու դեպքերը, ձայների գնման մեղադրանքները, իշխող կուսակցության և պետության միջև սահմանի լղոզումը, վարչական միջոցների ենթադրյալ չարաշահումը, քարոզարշավի ֆինանսավորման անբավարար դրույթները և ընտրական բողոքներ ներկայացնելու թույլ կողմը»:

Հայաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է, որ «ըստ արժանահավատ հաղորդումների՝ եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, բանտային կոշտ պայմաններ, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակում և հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ: Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է. «Տեղեկություններ են եղել, որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերին կատարել են ապօրինի սպանություններ և ցուցաբերել դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք հայկական ուժերի նկատմամբ»:

Պետդեպարտամենտը «Կամայական կյանքից զրկելու և այլ անօրինական կամ քաղաքական դրդապատճառներով սպանություններ» ենթավերնագրի ներքո մտահոգություն է հայտնել․ «բանակում ոչ մարտական մահերի և այդ մահերի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից արժանահավատ հետաքննություն չանցկացնելու կապակցությամբ»։

Այնուհետև Պետդեպարտամենտը մանրամասնել է ընտրությունների հետ կապված հետագա խնդիրները. «Ընտրություններին առնչվող կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները շարունակվել են։ Իրավապահները Տավուշի մարզում սեպտեմբերի 25-ի ընտրությունների օրը ձերբակալել են ընդդիմադիր կոալիցիայի՝ «Ուժեղ համայնքի» հետ կապված համայնքապետարանի երկու աշխատակցի: Այս ձերբակալությունները հաջորդել են 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո Սյունիքի մարզում ընդդիմության հետ կապված չորս քաղաքապետերի կալանավորմանը»։

Լուրջ խնդիրներ են եղել նաև դատարանների հետ կապված. «դատական համակարգը չի դիտարկվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ են եղել դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին: Գործերի մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշման մասին պնդումները չեն քաջալերել պրոֆեսիոնալներին դիմել դատական պաշտոնների: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են զեկուցել դատավորների մասին, որոնք ձեռք են բերել զգալի քանակությամբ գույք և ունեցվածքներ, որոնք անհամաչափ են նրանց աշխատավարձին և շարունակել են նշել, որ բոլոր գործող դատավորների ստուգման  բացակայությունը՝ հիմնված անաչառ չափանիշների վրա, մասնավորապես՝ Գերագույն դատարանում, Դատական խորհրդում և Սահմանադրական դատարանում խարխլել են դատական համակարգի պարկեշտությունը։ Նրանք նաև նշել են, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրման ստուգումները սահմանափակ են իրենց շրջանակում և չեն օգնել կաշառված դատավորների հեռացմանը»:

Պետքարտուղարության զեկույցի 2-րդ բաժինը վերաբերում էր «Քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքին»: «Խոսքի ազատությունը, այդ թվում՝ մամուլի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների» ենթավերնագրի ներքո, զեկույցում ասվում էր, որ «կառավարությունը հիմնականում հարգում է այս իրավունքը, թեև որոշ սահմանափակումներով»։

Զեկույցում «Բռնություն և ոտնձգություն» թեմայով, ասվում էր. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե տեղական ՀԿ-ն  մեկ տարվա ընթացքում հաղորդել է 16 լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպքերի մասին, որոնց մեծ մասը եղել է իրավապահների կողմից և տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանում էին ընդդիմության ցույցերը»։

Զեկույցում «Խաղաղ հավաքների ազատության» վերաբերյալ ասվում է. «մինչ կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգում էր հավաքների ազատությունը, եղել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ, ոստիկանության դաժանությունը ցուցարարների և լրագրողների նկատմամբ և ցուցարարների կամայական կալանավորումը… Հունիսի 2-ին «Կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու» կոալիցիան հանդես է եկել  հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, բռնի ձերբակալությունները, ծեծը և նվաստացուցիչ վերաբերմունքը ցուցարարների, այդ թվում՝ կանանց նկատմամբ: Սեպտեմբերի 21-ի առավոտյան հատուկ ոստիկանական ուժերը ուժ են կիրառել և բերման ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատների՝ հիմնականում կանանց, որոնք հավաքվել էին զինվորական պանթեոնի մուտքի մոտ և սպասում էին վարչապետի ու այլ պաշտոնյաների ժամանմանը»։

Հայաստանի վերաբերյալ Պետքարտուղարության ծավալուն զեկույցը քննադատորեն, սակայն ճշգրիտ կերպով շատ մանրամասնորեն նկարագրել է մարդու իրավունքների տարբեր խախտումները։

Թեև Պետդեպարտամենտը չի դասակարգում երկրները սանդղակով, սակայն ԱՄՆ-ում գործող Freedom House-ն իր ազատության վարկանիշով Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»: Հիասթափեցնող է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարական իշխանություն հաստատելու քողի տակ իշխանության գալուց հինգ տարի անց Հայաստանը դեռևս դասակարգվում է որպես «Անցումային խառը վարչակարգ»։

Միակ մխիթարությունը Հայաստանի համար այն է, որ նրա երկու թշնամի հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, շատ ավելի ցածր միավորներ ունեն։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան Freedom House-ի ազատության վարկանիշով դասվել են որպես «ոչ ազատ»: Ժողովրդավարական կառավարման տեսանկյունից Ադրբեջանը դասակարգվում է որպես «Ամուր բռնապետական վարչակարգ», իսկ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը դեռևս պատրաստ չէ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ