Աննախադեպ դատական ակտ «հեղափոխված» Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ես Վայոց Ձոր մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ եմ, բնապահպան-լրագրող, որը շուրջ 10 տարի լուսաբանել է Ամուլսարի խնդիրը, ունեմ տասնյակ նկարահանած տեսանյութեր խնդրի վերաբերյալ, վավերագրական հետաքննական ֆիլմ՝ «Ամուլսար-Ամուրսար» անվանումով:

Որպես ազդակիր համայնքի բնակիչ՝ հանդիսանում եմ 7 տարի ընթացող Ամուլսարի գործով հայցվոր ՀՀ Վարչական դատարանում: Ինչպես նաև
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահն եմ։

Լիդիան Արմենիա ՓԲԸ դատական հայց էր ներկայացրել իմ դեմ և պահանջում էր 1300 000 դրամ գումար իբրև թե գործարար և բարի համբավն արատավորելու համար:

Նախապատմություն.

Ձեռքիս լուսանկարները 2017-2018 թվականին Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի գործունեության կոնկրետ ապացույցներ են: Այս մասին խոսել եմ 2019 թվականի օգոստոսի 24-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր․ 60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում: Գնդեվազի իմ տնից 1 կմ հեռավորության վրա գտնվող տարածքը Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն պայթեցնում էր, որի հետևանքով այգիները պատվել էին փոշով: Իսկ մյուս լուսանկարում 2018 թվականի մայիսին Գնդեվազ գյուղի խմելու ջրի խողովակներից հոսող ջուրն է, որը վնասվել է ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Սա այն ջուրն է, որից պետք է օգտվեին բնակիչները, տային իրենց երեխաներին, անասուններին, օգտագործեին կենցաղային նպատակներով:

Լիդիան Արմենիա ՓԲԸ-ը սեփական մեղքն ընդունել էր ու գյուղի բնակչությանը պլաստմասե տարարներով ջուր էր մատակարարում: Սոցիոլոգիական հետազոտության մեջ, Ամուլսար ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագիծ Հայաստան, զեկույցում  գրված է, որ ջրի վնասված խողովակաշարերի վերանորոգման ընթացքում բնակիչներին երկու օր շշերով «մաքուր ջուր է մատակարարվել»:

Շինարարության ընթացքում արդեն իսկ նյութական և կենսական վնասը տեսնելով՝ հարյուրավոր բնակիչներ հասկացան, որ այլևս հնարավոր չէ թույլ տալ հանքարդյունաբերական գործունեություն Ջերմուկ համայնքի տարածքում և 2018 թվականի ամռանը փակեցին դեպի սար տանող հողային ճանապարհները։

Ծրագրի դեմ բողոքի 51-րդ օրը՝ հանրահավաքին նախորդել էր Համերաշխության ավտոերթ, որին մասնակցել են շուրջ 100 մեքենա Ջերմուկից, Կեչուտից, Գնդեվազից: Համերաշխության ակցիայի մասնակիցների խոսքերով միջոցառումը նպատակ է ունեցել Լիդիան Արմենիայի աշխատակիցների կողմից հրահրված կոնֆլիկտները չեզոքացնելուն և համերաշխության կոչեր հնչեցնելուն: Համերաշխության երթին հաջորդած հանրահավաքին 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի խոսքում 9:10 րոպեից հստակ մատնանշվում է, թե երթի նախօրեին ինչպես են Լիդիան Արմենիա ՓԲԸ աշխատակիցները կոնֆլիկտ հրահրել բնակչության միջև:

Հանրահավաքի ժամանակ ելույթս է եղել. «Ողջույն…ողջունում եմ … և հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները…

.․. ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»

Այս բառերն, ըստ Հայաստանի «արդար» դատական համակարգի վճռի, արժեն 1 224 000 դրամ, այսինքն, եթե եղելությանը դատողական գնահատական ես տալիս, ապա պետք է ընկերությանը վճարես 1 224 000 դրամ գումար:

Ողջունել եմ այն մարդկանց, ովքեր կանգնեցրին անօրինականությունը, որովհետև բնության և մարդկության նկատմամբ նման գործողությունն ինձ համար չունի այլ որակում, քան հանցագործություն: Եթե երկրիդ կառավարությունը և իրավապահ մարմինները եղելությանը չեն տալիս իրավական գնահատական, դա դեռ չի նշանակում, որ կատարվածը հանցագործություն չէ: Եթե դատական համակարգը լցված է արդարադատության շահերից չբխող ակտերով, դա դեռ չի նշանակում, որ սույն դատական ակտն իրավաչափ է:

Հանրահավաքում ելույթիս մյուս հատվածը վերաբերվում էր միջհամայնքային, ներհամայնքային և միջպետական վեճերին, որոնք հրահրվել են ընկերության կողմից: Դրանք արտացոլված են 2011 թվականի նոյեմբեր ամսին Ջերմուկ քաղաքում Լիդիան ընկերության, ջերմուկցիների ու գնդեվազցիների հետ հանդիպման ժամանակ, որտեղ ընկերության տնօրենը հրահանգում էր իր իսկ թիմակցին, որ «ըստեղ կռիվ-մռիվ չսարքի», այսինքն՝ ջերմուկցիների, գնդեվազցիների ու ընկերության աշխատակիցների միջև հանրային՝ տեսախցիկների ներքո կոնֆլիկտ չսարքի:

2018 թվականի մայիսի 23-ին Գորայք գյուղի բնակիչները, ովքեր ունեին Ամուլսարի շահագործմանը կողմ դիրքորոշում, ի պատասխան ջերմուկցիների բողոքների՝ փակեցին Ջերմուկ-Վայք մայրուղին, պահանջում էին բացել Ամուլսար տանող ճանապարհները:

2018 թվականի հուլիսին արդեն մամուլում և սոցիալական ցանցերում գրվում էր Հայաստանի կառավարությանը միջազգային արբիտրաժում դատի տալու՝ Լիդիանի մտադրության մասին։ Մամուլում շրջանառվում էին փոխհատուցման պահանջի տարբեր թվեր՝ 700 մլն-ից մինչև 2 մլրդ դոլար։ Ակնհայտ էր, որ հասունանում էր նաև իրավական վեճ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև: Քանի որ Լիդիանը բազմիցս ընդգծել է իր օտարերկրյա ծագումը, ես դիտարկել եմ Հայաստանին միջազգային արբիտրաժում դատի տալու հայտարարությունները, ինչպես նաև օտարերկրյա դեսպանությունների կողմից Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ակտիվ պաշտպանությունը որպես միջպետական վեճի հասունացում։

2018 թ. օգոստոսի 12-ին Ջերմուկի ըմպելասրահում կայացած հանրահավաքում նպատակ եմ ունեցել այս խնդիրների մասին բարձրաձայնել, կանխազգալով, որ մի օր այս վեճերը վերածվելու են իրական բախման, ինչը չուշացավ:

Արդեն 2018 թվականի օգոստոսի 27-ին, ընկերության աշխատակիցները, նրանց թվում տարբեր համայնքների քաղաքացիներ՝ եկան ու ստիպողաբար փորձեցին մտնել Ամուլսարի տարածք, ինչին հաջորդեց սարսափելի բախում Ամուլսարի պահապանների միջև:

2018 թվականի օգոստոսի 27-ի այս դրվագից հետո ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվեցին տասնյակ քրեական գործեր ընդդեմ բնակիչների, նրանցից ոմանց սպառնում է 3-5 տարի ազատազրկում: Այնպես որ միջհամայնքային կամ ներհամայնքային վեճը (ով գիտի, միգուցե նաև միջպետականը) մեղմ բնորոշում է այն իրավիճակի համար, որ ստեղծվել է ու շարունակվում է պահպանվել Վայոց Ձորի մարզում:

Անդրադառնանք դատարաններին.

Վեդիի դատարանը ապացույցների բաշխման ժամանակ ընկերության վրա դրեց իր բարի և գործարար համբավը ապացուցելու պարտավորությունը, որից հետո պետք է քննարկվեր, թե արդյոք ես զրպարտել եմ և վնաս հասցրել գործարար համբավին: Մի քանի ամիս անց այս դատավորը տեղափոխվեց Երևան, գործն էլ հանձնվեց Վայոց Ձորի մարզի Վայքի առաջին ատյանի դատավոր Հ. Դարբինյանին:

Գործի քննության արդյունքում Վայքի դատարանը 15․12․2021թ․ վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցրել է հերքել վերը առանձնացված զրպարտություն համարվող տվյալները։ Դատարանը, հանցագործ բառը որպես վիրավորանք գնահատելու մասով գտել էր, որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։ Ուստի բարոյական վնասի դրամական հատուցման մասով պահանջները մերժվել են։

Վերաքննիչ դատարանը 22․07․2022թ․ որոշմամբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել ստորադաս դատարանի վճիռը և փոփոխել այն, հայցը բավարարել է ամբողջությամբ․ պարտավորեցրել է ինձ հրապարակայնորեն հերքել հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 500 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 500 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց նյութական փոխհատուցման գումար:

Վերաքննիչ դատարանը նաև դատական ծախսերի հատուցման պարտականություն է դրել՝ ներառյալ 24․000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 200․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Իսկ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է: Գործը քննող ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավորներն են՝ Մ.Հարթենյան, Գ. Թորոսյան, Դ. Սերոբյան:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը 09․12․2022թ․ որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի նորմերի խախտումներ, որը խախտել են արդարադատության էությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է օրինական ուժ։ Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներն էլ մերժել են իմ բողոքը. Մամիկոն Դրմեյան, Արսեն Մկրտչյան, Սուրեն Անտոնյան, Արտակ Բարսեղյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան, Էդգար Սեդրակյան, Տիգրան Պետրոսյան

Նշենք նաև, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը  համարել է, «Թեհմինե Ենոքյանն այդ դատողությունները հիմնավորել է նրանով, որ ընկերության անօրինական գործունեության վերաբերյալ առկա են բազմաթիվ տեղեկատվական նյութեր սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ www.google.com-ում, որի հետ հնարավոր չէ չհամաձայնվել։ Հայտնի է նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության առնչությամբ հարուցվել է քրեական գործ բնապահպանական խնդիրների հիմքով, որի քննությունը շարունակվում է»:

Ավելին, դատարանների կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվել, երբ Լիդիանի աշխատողներից Հովսեփ Ասոյանը զրպարտել էր ինձ, Անի Խաչատրյանին և Լևոն Գալստյանին, դատարանը մասամբ բավարարեց հայցվորների պահանջը՝ այսինքն` 150-200 հազար դրամով, այն էլ փաստաբանի ծախս միայն: Փաստորեն, ընկերության աշխատակցի կողմից մեր պատվին և արժանապատվությանը հասցված վնասն արժե 150-200 000 դրամ, իսկ ընկերության բարի և գործարար համբավն «արատավորելն» արժի 1 224 000 դրամ: Ի դեպ, 20 քաղաքացիական գործերի մեջ եղել են նաև երկու պատգամավորներ, օրինակ, Սերգեյ Բագրատյանի նկատմամբ դատարանը վճռել է վճարվելիք գումարը գնահատել էր 0 դրամ: Փաստորեն, Հայաստանում պատգամավորները ստանում են շուրջ 800 000 դրամ աշխատավարձ, վնասի հատուցման պահանջը եղել է 0 դրամ, իսկ իմ պարագայում 1 224 000 դրամ, երբ ընդհանրապես չեն էլ ճշտել իմ գույքային կարգավիճակը:

Ուրեմն ինչ, աչք փակե՞նք ու համարե՞նք, որ Լիդիան Արմենիա ընկերությունը անարատ ընկերություն է, ոչ մի վեճ չի հրահրել համայնքներում, չկան քրեական գործեր ընդդեմ ջերմուկցիների, չկան բողոքի ակցիաներ, չեն եղել արբիտրաժային դատարանով Հայաստանին սպառնալու հայտարարություններ:

Փաստաբաններիս մի խումբը հիմա գրում է հայց ՄԻԵԴ, մյուս խումբը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան, իսկ մինչ այդ, ես ստիպված եմ դատարանի վճռի համապատասխան հերքել և վճարել ընկերությանը համապատասխան գումարը, որը, համոզված եմ, վերադարձվելու է: Ես ստիպված եմ այս գործողություններն իրականացնել, որպեսզի ԴԱՀԿ-ի կողմից հաշիվներիս վրա չդրվի արգելանք կամ գույքի առգրավվում:

Հայաստանում արդարադատություն գտնել թերևս դժվար է, բայց ՄԻԵԴ-ում նման վեճերը կոնկրետ արժեք ունեն: Իսկ մինչ այդ ստիպված եմ, վճարել դատավորների անարդար և կողմնակալ վճիռների համար:

Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ