ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները գործադրում են բոլոր ջանքերը Համագործակցության ներսում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին շաբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Խոսելով հակամարտությունների մասին, որոնք, ցավոք, տեղի են ունենում ԱՊՀ տարածքում, ես վստահ եմ, որ դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով: ԱՊՀ երկրների ղեկավարներն ամեն ջանք գործադրում են այս հակամարտությունների շուտափույթ լուծմանը նպաստելու համար»,-ասել է նա։
Լեբեդևը հավելել է, որ Համագործակցության երկրների ղեկավարներից որևէ մեկը՝ո՛չ պետությունների, ո՛չ կառավարությունների ղեկավարները, կասկածի տակ չեն դնում ԱՊՀ-ի պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։
«Բացի այդ, մենք մինչև 2030 թվականը և դրանից հետո ունենք բազմաթիվ ծրագրեր, քննարկում ենք նոր երկաթուղային գծերի կառուցումը դեպի Չինաստան, Ղրղզստան, Ուզբեկստան»,-ասել է նա։
Լեբեդևը հիշեցրել է, որ նախատեսվում է մի շարք երկաթուղային գծեր անցկացնել Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի տարածքով հարավից մինչև Պարսից ծոց: Նաև Աֆղանստանով դեպի Պակիստան երկաթուղային գծի նախագիծ կա։
«Համագործակցությունը շատ ակտիվ է՝ սա տրանսպորտ է, սա էներգիա է, սա տիեզերք է, սա միջուկային էներգիա է և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործում, էկոլոգիան համագործակցության շատ կարևոր ոլորտ»,-հավելել է նա։