ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործով է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը:

2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին:

2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով:

Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր  տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ  և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Մասնավորապես.

Հանձնաժողովային փորձաքննության կատարման պահին գործող՝ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված են. «Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, մի շարք հիվանդությունների դեպքում, որոնց թվին է դասվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը) և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն ու պահելուն օժանդակելը): 2016 թվականի օգոստոսի 3-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և վերջինս նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արթուր Սարգսյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գևորգ Հարությունյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է՝ «Ողնաշարի պարանոցային հատվածի տրավմա: Վիճակ վիրահատությունից հետո, ցավային արմատիկային համախտանիշ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք», որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանը «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով, շարժողական ֆունկցիայի խանգարում, էրոզիվ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, որովայնի սպիտակ գծի ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀի թերապևտիկ բաժանմունք, որտեղ դրվել է նախնական ախտորոշում՝ «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով և շարժողական ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ հեպատիտ (ճարպային դիստրոֆիա): Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք, C1 և C2 ողերի պրոթեզավորում»:

Թիվ 58212116 քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ստացվել է «Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված հրատապ իրազեկումն այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականութ­յունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ:

2017թ. հունվարի 23-ին ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ «(…) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների՝ Արթուր Սարգսյանը տառապում է  հետևյալ հիվանդություններով՝ «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Էրոզիվային գաստրիտ, բուլբիտ: ՄելորիՎեյսի սինդրոմ: Խրոնիկ հեպատոխոլեցիստիս, խրոնիկ բրոնխիտ»: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված ««Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությունը Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխանող հիվանդություն է: Արթուր Սարգսյանը վերը նշված «Բեխտերևի» հիվանդության առկայության պայմաններում չի կարող պատիժը կրել քրեակատարողական հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում»:

Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ  եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2017 թվականի փետրվարի 3-ին, Հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է տրամադրել Արթուր Սարգսյանին ձերբակալելու ժամկետին նախորդող ժամանակահատվածում բժշկական հաշվառման և հսկողության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, միաժամանակ Հանձնաժողովի կազմում ներգրավել բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների առաջատար նեղ մասնագետների, ինչպես նաև փորձաքննության իրականացման համար ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը փորձաքննությանը՝ նրան համապատասխան նեղ-մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկելու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում, 2017թ. փետրվարի 6-ին:

Վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի փետրվարի 4-ին ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ հարցաքննության ներկայանալու, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ:

2017 թվականի փետրվարի 6-ին Արթուր Սարգսյանը հարցաքննվել է և հայտնել, որ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը:

2017 թվականի փետրվարի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմվել է տեղեկանք, համաձայն որի՝ հեռախոսազանգի միջոցով Արթուր Սարգսյանը տեղեկացվել է փորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն վերջինս հայտնել է, որ դեռևս այդ հարցով չի խորհրդակցել իր պաշտպանների հետ, հետևաբար հրաժարվում է ներկայանալ:

2017 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննության, իսկ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, վերը նշված իրավանորմերի պահանջների անտեսմամբ. հարցերին պատասխանելու համար ներկայացված նյութերը բավարար չլինելու վերաբերյալ եզրակացություն չի կազմվել, Հանձնաժողովի եզրակացությունը որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում չի պարունակում:

2017թ. փետրվարի 8-ին տրված՝ փորձագետի թիվ 17-0202 եզրակացության համաձայն. «(…) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների, կատարված ռենտգեն, ողնաշարի մագնիսառեզոնանսային և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի համակարգչային շերտագրություն հետազոտությունների արդյունքների՝ ներկայումս Արթուր Սարգսյանի մոտ առկա է՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտԲեխտերևի» հիվանդութ­յուն) պրոգրեսիվ ընթացքով, երկկողմանի սակրոիլեիտով 4-րդ աստիճանի, սինդեզմոֆիտոզով, կոնքազդրային հոդերի երկկողմանի երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզով 3-րդ աստիճանի, առանց ներքին օրգանների ախտահարման, որոնք ունեն զարգացման տարիների վաղեմություն: Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի  մոտ  առկա   է   նաև  վիճակ  ողնաշարի  պարանոցային  առաջին  և երկրորդ ողերի վիրահատական միջամտությունից հետո (ըստ ներկայացված թիվ 3909 պատմագրի քաղվածքի, կատարվածթ.), որովայնի սպիտակ գծի ճողվածք, էրոզիվ գաստրիտ, բուլբիտ, որոնց առաջացման վաղեմության վերաբերյալ ստույգ եզրահանգումներ կատարել հնարավոր չէ: Առանց սույն փորձաքննության իրականացման շրջանակներում Արթուր Սարգսյանի մոտ օբյեկտիվ զննության իրականացման պարզել անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետևանքով ներկայումս նրա մոտ հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանը հնարավոր չէ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայացված բժշկական փաստաթղթերի, նաև նախորդ փորձաքննության թիվ 273/հձ եզրակացության տվյալներում առկա չեն համապատասխան ֆունկցիոնալ փորձերի՝ չափումների արդյունքները: Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների) չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»:

Մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, 2017 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվել է, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

2017 թվականի փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը դիմում է հասցեագրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ հայտնելով, որ հայտարարում է հացադուլ:

2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է անձնական երաշխավորությամբ:

2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 2017 թվականի մարտի 10-ը ներառյալ:

«Արմենիա» ՀԲԿ-ի թիվ 1080/198 հիվանդության պատմագրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 11-ին՝ ժամը 9:00-ից, Արթուր Սարգսյանը բացակայել է հիվանդասենյակից:

2017 թվականի մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նշված բժշկական կենտրոնի բժիշկների կազմած մահվան էպիկրիզի համաձայն՝ 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից 2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Արթուր Սարգսյանի առաջնային դիտումից հետո ախտորոշվել է օղակված պորտային ճողվածք և վերջինս հոսպիտալացվել է 1-ին վիրաբուժական բաժանմունքում: Արթուր Սարգսյանին ցուցվել է շտապ կյանքի ցուցումներով վիրահատական բուժում: Կատարված նախավիրահատական հետազոտություններից և նշանակումներից հետոթ.՝ ժամըին, Արթուր Սարգսյանը տեղափոխվել է վիրահատարան: Ժամըին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն: Արթուր Սարգսյանը հետնարկոտիկ քնի վիճակում արհեստական շնչառությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժումը շարունակելու նպատակովթվականի ժամըին գրանցվել է Արթուր Սարգսյանի կենսաբանական մահը:

2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության  համաձայն. «Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախաֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարում­ներով, դիստրոֆիկնեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ»: Նույն եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանը կենդանության օրոք տառապել է նաև   «Բեխտերևի»   հիվանդությամբ՝ խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ «Բեխտերևի» հիվանդությունը ախտորոշվել է 1988 թվականին:

Թիվ 69000817 քրեական վարույթով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ստացված փորձագետի թիվ 9/կ եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդություններից «Բեխտերևի» հիվանդությունն իր պրոգրեսիվ ընթացքովհենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի և կայուն խանգարումով, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման հետևանքով այլ օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման բարձր հավանականությամբ դասվում է ծանր հիվանդությունների շարքին: Արթուր Սարգսյանի մոտ առկա է եղել ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարում՝ հենաշարժակաև ապարատի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով: Սույն հետևությունը հաստատվում է Արթուր Սարգսյանի հիվանդության կլինիկական արտահայտությամբ, համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային հետազոտության պատկերների նկարագրությամբ, նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային ողերի, միջողային կապանների միաձուլված, անշարժ «բամբուկի ձողի» պատկերի նկարագրությամբ: Հետևաբար, Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Հանձնաժողովը գիտականորեն հիմնավորված և հավաստի է համարում միայն դատաբժշկական փորձաքննության թիվ 273/հձ եզրակացությունը: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հիվանդությանը: Քննիչի որոշմամբ նշանակված է եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն, ինչը դատական բժշկության մեջ համարվում է կենդանի անձի փորձաքննություն: Արթուր Սարգսյանը փորձաքննության չի ներկայացել, փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է քննչական նյութերի հիման վրա: Վարույթն իրականացնող մարմնի հանձնարարականը կամ համաձայնությունը փորձաքննության ընթացքի փոփոխության մասին թիվ 17-0202 եզրակացության փաստաթղթերում առկա չէ: Տվյալ իրավիճակում, եթե Հանձնաժողովը եզրակացություն տալու համար ֆունկցիոնալ փորձերի իրականացումն անհրաժեշտ է համարել, ապա Արթուր Սարգսյանի փորձաքննության չներկայանալու պարագայում, առավել ճիշտ կլիներ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել եզրակացություն տալու անհնարինության մասին»:

Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և  չի դասվել ՀՀ Կառավարության 2006թ. թիվ 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Նշել է, որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների:

Փորձաքննության ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»:

Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում:»:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ Արտուր Ղամբարյանը, Երվանդ Սահակյանը, Ալլա Սանաղյանը, Աստղիկ Կարապետյանը, Նելլի Խոստիկյանը, Քնարիկ Գինոսյանը, Արարատ Լևոնյանը և Տաթևիկ Սահակյանը:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների վերծանումները: Վերծանումների տվյալների զննությամբ և փորձագետների հարցաքննությունների արդյունքների համադրմամբ պարզվել է, որ Հանձնաժողովի անդամները միայն մեկ անգամ՝ 2017 թվականի փետրվարի 8-ին են լիակազմ նիստի մասնակցել, այն էլ՝ 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի բոլոր անդամները: Արմեն Չարչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների և դրանք սպասարկած ալեհավաք կայանների տեղակայումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Արմեն Չարչյանի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու հանգամանքը:

2022թ. դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Վարդան Խաչիյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

2022թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արտուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել վերջիններիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003թ., ուժը կորցրել է 01.07.2022թ.) 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Հայկազն Չախոյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական բաժանմունքի պետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Հայկազն Չախոյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Հայկազն Չխոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Կարեն Մխիթարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության նույն բաժնի փորձագետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Կարեն Մխիթարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Արտուր Ղամբարյանը թոշակառու: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձագետ: Արտուր Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արտուր Ղամբարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Արմինե Հարոյանն աշխատել և աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես ռևմատոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ: Արմինե Հարոյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արմինե Հարոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վարդան Խաչիյանն աշխատել և աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես նյարդաբանական ծառայության ղեկավար: Վարդան Խաչիյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարդան Խաչիյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Արմեն Գերասիմի Չարչյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:

Դատախազության Հանրային կապերի բաժին


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ