Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը դրական խթան է հաղորդել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր, և ես կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր է նաև խաղաղության համաձայնագրին հասնելու համար: Շփումները դեռ շարունակվում են: Մենք պայմանավորվել են հանդիպել կրկին ընթրիքից հետո: Ամեն դեպքում, արդեն խթան է հաղորդվել խաղաղության գործընթացին»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Նա նաև կարևորել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերակատարությունը բանակցային գործընթացում: «Ես գնահատում եմ այդ ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը: Քանի որ, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ անցկացվել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք մոտենում ենք խաղաղությանը»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ