Բեյրութում պայթյունից հետո խնդիր է դրվել՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀՀ-ում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա. ի՞նչ չենք արել, որպեսզի կարողանանք բացառել կամ կանխել նման զարգացումը. Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակին: 

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,– ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել որոնողափրկարարական աշխատանքներին, պայթյունից վնասվածք ստացած քաղաքացիների բուժօգնությանը և այլ հարցերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ ներկայացրեք այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը և ի՞նչ աշխատանք է կատարվել նաև ներգրավված փրկարարների աշխատանքի վերաբերյալ: Համեցեք:

 Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ամփոփ ներկայացնեմ օգոստոսի 14-ից մինչ օրս իրականացված և իրականացվող աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի հատվածում: Նշեմ, որ ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակների տակից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը զոհված, 10-ը փրկված: 10 փրկվածներին տարհանել են առաջիկա 2 ժամերի ընթացքում՝ հրդեհի բռնկումից հետո: Այս օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխատանքներում ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը հենց նույն օրը, կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբակ, 6 ավտոսանդուխտ, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ: Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկ անձ համարվում է չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է: Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի նաև անուն ազգանունը մենք ունենք, թե կոնկրետ ում ենք փնտրում՝ որ հատվածում:

Ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավելի տոկոսը և մոտեցել ենք բուն էպիկենտրոնին, ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այդտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ: Պարոն վարչապետ, ուզում եմ նշել, որ ներկա պահին ունենք որոշ բարդություններ՝ կապված փլուզումից հետո առաջացած կոնստրուկցիաների, կախված սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար: Ըստ վիճակագրության՝ վերջին դին հանվել է հրդեհից 42 ժամ անց, հրդեհի բռնկումի պահից 5 ժամ հետ այն համարվել է կառավարելի, 49 ժամ անց տվել ենք մեկուսացում, 53 ժամ հետո տվել ենք ամբողջական մարում: Ներկա պահին կատարվում են միմիայն հովացման աշխատանքներ, մինչ այժմ գոլորշին դուրս է գալիս և մենք կատարում ենք հովացման աշխատանքներ: Դեպքի վայրից տարհանվել է 25 տրանսպորտային միջոց:

Մեզ օգնության ձեռք են մեկնել Կարմիր խաչի 201 փրկարարներ և հոգեբաններ,  «ՈՄԱ» կազմակերպության 132 կամավորները և 250 այլ կամավորներ: Ընդհանուր թվով 382 կամավորներ են մասնակցել, չհաշված Կարմիր խաչի օգնությունը: Մեզ նաև աջակցություն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարությունը: Ընդհանուր առմամբ, տրամադրվել է 23 ջրատար, 49 բեռնատար ինքնաթափ, 18 տրակտոր, 8 վերամբարձ կռունկ, 4 ավտոչանչ, 1 բեռնատար՝ կցորդիչով, 2 աղբատար, 7 այլ տեխնիկա և շտապօգնության 7 բրիգադ: Այս պահին, ինչպես նշեցի, աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են երկու հատվածով և ենթադրվում է, նաև մեր ունեցած տեղեկություններով, որ տվյալ անձը հենց գտնվել է այդ վայրում: Մենք փորձում ենք դեռ կատարել մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, հարկադիր փլուզումներ ենք նաև իրականացնում, որպեսզի կարողանանք մոտենալ հենց բուն այդ նկուղային հարկին, որտեղ գտնվել է քաղաքացին: Շնորհակալություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Պարոն Փամբուխչյան, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ այս պահին մեր կանխավարկածն այն է, որ մենք փլատակների տակ կարող ենք ունենալ մեկ մարմին: 

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյան – Այո, պարոն վարչապետ, բայց նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, այսինքն՝ այդտեղ է եղել հարվածային ալիքը, նաև այդ հրդեհը և այս օրերի ընթացքում այդ գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հաջորդ խնդիրը, որն ուզում եմ արձանագրել, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարար ծառայությունը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, այսինքն՝ տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ տեխնիկան առկա է եղել, այսինքն՝ այդպիսի իրավիճակ չի եղել, որ մենք ինչ-որ խնդիր պետք է լուծենք, բայց չենք կարող լուծել որևէ տեխնիկական միջոցի բացակայության պատճառով: Այսինքն՝ լիարժեք հագեցվածություն ունենք մենք այդ առումով: 

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյան – Այո, պարոն վարչապետ, մենք այս դեպքի հետ կապված մարդկային, տեխնիկական և այլ նյութական որևէ պակաս չենք ունեցել: Ամբողջությամբ բավարարել է մեր ունեցած մարդկային ներուժը և տեխնիկան տվյալ դեպքը սպասարկելու համար: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Տիկին Ավանեսյան, կա՞րող եք վիճակագրություն ներկայացնել, թե դեպքից հետո քանի քաղաքացի է դիմել բուժօգնության և այս պահի դրությամբ արդյոք ունենք դեպքից տուժած քաղաքացիների, որոնք շարունակում են առողջապահական հիմնարկներում մնալ և ինչպիսի՞ն է նրանց վիճակը: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Մեծարգո պարոն վարչապետ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի: 58-ը առողջացումով դուրս են գրվել, այս պահին 4 քաղաքացի է գտնվում բժշկական կենտրոններում, նրանց վիճակը գնահատվում է բավարար և առաջիկա օրերին ապաքինումով դուրս կգրվեն: Հիմնականում վնասվածները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ: Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն և ամբուլատոր կերպով հիմնական մասը ստանալով տեղում բուժօգնությունը՝ ուղարկվել են տուն: Ով ահնրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների՝ ամբողջն ընթացել է բարեհաջող և բոլորը իհարկե ապաքինումով դուրս կգրվեն:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Վիրահատությունները, բուժսպասարկումն ամբողջը պետպատվերո՞վ է արվել: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Միանշանակ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ քաղաքացիները որևէ բան վճարելու անհրաժեշտություն ունեցե՞լ են: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Ոչ: Ամբողջ բուժօգնությունը և հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության՝ նրանք կստանան ամբողջությամբ անվճար: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Պարոն Քյարամյան, գիտեմ, որ քրեական գործ է քննվում Քննչական կոմիտեում: Արդյոք քննությունով որևէ արդյունք այս պահի դրությամբ ունենք և արդյոք դիտարկել ենք վարկածն ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության և արդյոք ունենք այս հանգամանքը հիմնավորող կամ բացառող հանգամանքներ այս պահի դրությամբ: 

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան – Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում Ձեր կողմից նշված վարկածները, սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ: Շնորհակալություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես այսպես եմ հասկանում, նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով. քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն, ըստ էության, բացառվում է: Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Համենայնդեպս նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք՝ գրեթե բացառում է այդ հանգամանքը: Այս կապակցությամբ բան ո՞ւնեք ասելու, պարոն Քյարամյան:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան – Պարոն վարչապետ, հավելեմ նաև, որ այս պահի դրությամբ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են մեղքի անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, իհարկե, նման դեպքից հետո առաջին հարցը, որ գոնե ինձ մոտ ծագում է՝ հետևյալն է, թե ի՞նչ չենք արել, կամ կառավարությունը ի՞նչն այնպես չի արել, որպեսզի կարողանանք բացառել, կամ կանխել նման զարգացումը: Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրությում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին՝ հավաքել տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր: Իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որն արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տվյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պիտի հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողջական զեկուցի, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել:

Այս պահի դրությամբ գիտենք, որ խնդրո առարկա առևտրի կենտրոնում Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կատարել է ստուգումներ 2021 թվականի գարնանը: Ենթադրում եմ՝ այդ հանձնարարության շրջանակներում արձանագրել է խախտումներ: Այս տեղեկատվությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Ընդ որում, այդ հանձնարարականը, եթե չեմ սխալվում, ժամկետով սահմանփակված չի եղել: Խնդիրը եղել է այն, որ Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա: Պարոն Պետրոսյան, ինձ հնարավորինս կարճ ժամկետում, բայց պետք չէ նաև շտապել մակերեսային եզրակացությունների գալու համար, կներկայացնեք, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարականը. օբյեկտիվ եզրակացության պիտի հանգենք: Համեցեք:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյան – Մեծարգո վարչապետ, ամենասեղմ ժամկետներում կզեկուցվի: Շնորհակալություն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, թույլ տվեք անձամբ իմ, կառավարության անդամների, պետական իշխանության մարմինների, մեր ժողովրդի անունից ցավակցություն հայտնել պայթյունի հետևանքով զոհված մեր բոլոր քաղաքացիների ընտանիքների անդամներին: Այսօր այսքանը «Սուրմալուի» դեպքի առիթով: Իհարկե, մենք անդրադարձեր աշխատանքային կարգով ունենում ենք և դեռ կունենանք:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ