Capitulation․ Արդյոք Հայաստանը պարտվել է պատերազմում

Վերջին օրերին կրկին սկսեցին խոսել capitulation-ից։ Ասում եմ, կրկին, քանի որ 2020 նոյեմբերի 10-ի հրադադարի մասին համաձայնագիրը նույնպես capitulation էր իր էությամբ։ Ուստի իմաստ ունի հիշել, թե դա ինչ է։ Ես գրում եմ այս բառը լատինատառ, քանի որ ներկայիս հայերենում դա չյուրացված փոխառություն է, այսինքն, հայոց լեզվի կրողները ոչ միարժեք են այն ընկալում։ Հենց դրանից է բխում այդ բառի իմաստը առանձին ներկայացնելու անհրաժեշտությունը (ի տարբերություն, օրինակ «տրակտոր», կամ «կոկտեյլ» բառերի, որոնց իմաստը հայախոսները ընկալում են միարժեքորեն)։  Սովորաբար, երբ հնչում է այդ բառը, միանգամից հիշվում է պարտված Գերմանիան, եւ Երրորդ ռեյխի գեներալ Վիլհելմ Կեյտելը, որը ստորագրում է Երկրորդ Աշխարհամարտում Գերմանիայի «անվերապահ capitulation-ը»։ Իսկ թե դա ինչ է եւ ինչ է դրանից հետեւում, արդեն մշուշոտ է, եւ այդ հասկացությանը վատ ծանոթ մարդուն (կամ՝ ժողովրդին) հեշտ ու  հանգիստ կարելի է «տերմինակոխ» անել։

Եւ այսպիսով, ի՞նչ է capitulation-ը։ Դա եւրոպական միջնադարյան հասկացություն է, որ նշանակում է «համաձայնագիր՝ որոշակի պայմաններով»։ Ծագում է միջնադարյան լատին capitulare բայից, որն ունի «կազմել՝ գլուխ առ գլուխ» իմաստը, քանի որ լատիներեն capitulum նշանակում է «գլխիկ» (որպես նվազական՝ լատ․ caput «գլուխ» բառի), այդ թվում եւ՝ «գրվածքի, գրքի գլուխ»։ Ինչպես տեսնում ենք բավական չեզոք հասկացություն է։ Սակայն 17-րդ դարից, մոտավորապես՝ Վեստֆայլան խաղաղ համաձայնագրից հետո այդ եզրույթի իմաստը նեղանում է, ստանալով «համաձայնագիր՝ հաղթած թշնամուն որոշակի պայմաններով ենթարկվելու մասին» իմաստը։ Գոյություն ունի նաեւ անգլերեն՝ unconditional surrender «անվերապահ հանձնում» հասկացությունը (հապավումը՝ US՝ չշփոթել United States-ի հետ)։ Այս դեպքում ոչ մի պայման՝ condition՝ լինել չի կարող, եւ պարտված կողմը դառնում է հաղթած կողմի լիակատար սեփականությունը եւ կարող է միայն երերուն հույս ունենալ, որ իրեն չեն ոչնչացնի։

Իսկ այս պահից՝ ավելի ուշադիր։ Այսինքն, երբ ասում են, որ Հայաստանը պիտի capitulation-ի ենթարկվի, նախ պետք է հասկանալ, թե․ ա․ ինչու, բ․ ինչ capitulation-ի մասին է խոսքը․ ինչ-որ որոշակի պայմաններով, թե՝ անվերապահ, այն է՝ US։

Նախ ա․ կետի մասին, որ այնքան էլ ակնհայտ չէ, որքան կարող է թվալ։ Արդյոք Հայաստանը պարտվել է պատերազմում, որ պիտի հանձնվի։ Թվում է թե՝ պարտվել է՝ 44-օրյա պատերազմում։ Սակայն պարտության մասին կարելի էր խոսել միայն եթե գործադրվել էին բոլոր հնարավոր միջոցները, որոնք անզոր են եղել ետ մղել թշնամու հարձակումը։ Սակայն Հայոց բանակը այդ պատերազմում ոչ միայն չի գործածել իր բոլոր առկա զինատեսակները եւ զինամթերքը, այլեւ երկրում նույնիսկ ռազմական դրություն եւ զորահավաք չի հայտարարել։ Ինչպե՞ս կարելի է պարտվել իրավաբանորեն չկայացած պատերազմում։ Հետեւապես տվյալ դեպքում մենք գործ ունենք հանձնման հետ ոչ թե թշնամուց պարտություն կրելու հետեւանքով, այլ՝ կանխավ՝ մինչեւ պարտություն կրելը։ Իսկ այս երեւույթը արդեն այլ անուն ունի։

Այսպիսով, թյուրիմացություն է այն պնդումը, թե, իբր, Ադրբեջանը շահել է պատերազմը, եւ իրավունք ունի խոսել Հայաստանի capitulation պահանջելու մասին։ Իրականում, Ադրբեջանը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը․ պատերազմը շահում են միայն այն ժամանակ, երբ հակառակորդը capitulation-ի է ենթարկվում։ Այսինքն, շփոթված են պատճառն ու հետեւանքը․ ոչ թե Ադրբեջանը շահել էր պատերազմը, դրա հետեւանքով Հայաստանը ստորագրեց նոյեմբերի 10-ի համաձայնագիրը (ըստ էության՝ capitulation-ը), այլ հակառակը․ Ադրբեջանը համարեց, որ շահել է պատերազմը, քանի որ Հայաստանը ստորագրել էր այդ համաձայնագիրը։

Եւ ահա նոր զիջումների, նոր capitulation-ի մասին է խոսքը։ Բայց կրկին․ ոչ թե Ադրբեջանը հաղթել է պատերազմում, ուստի եւ կարող է Հայաստանին capitulation-ի ենթարկել, այլ հակառակը․ եթե Հայաստանը ընդունի առաջարկած հերթական capitulation-ի պայմանները, ապա Ադրբեջանը (եւ նրանք, ովքեր Հայաստանին դրդել եւ դրդում են այդ քայլին) կարող են համարել, որ շահել են պատերազմը։ Պատերազմի ու ճակատամարտի, ինչպես նաեւ՝ պատճառի եւ հետեւանքի շփոթությունը շատ շատերին է փորձանքի բերել, ու, ցավոք, շարունակում է բերել։

Ոչ պակաս կարեւոր է բ․ կետը․ ինչ capitulation են մեզ գուժում, ի՞նչ պայմաններով․ արդյո՞ք այն տարբերվում է US-ից։ Եթե չի տարբերվում, ապա դա պարզապես հավասարազոր է Հայաստանի պետականության ոչնչացմանը․ գուցե՝ մի փոքր հետաձգված։ Որովհետեւ, մի բան է, եբր Գերմանիան է ենթարկվում US-ի՝ Ռուսաստանի կողմից, կամ Ճապոնիան է ենթարկվում US-ի՝ US-ի կողմից, եւ այլ բան՝ եթե Հայաստանը՝ թյուրքական պետությունների կողմից։

Եւ ահա պարզվում է, որ այդ պայմանների մասին ոչինչ հայտնի չէ։

Գուցե դրա պատճառն այն է, որ Հայաստանի հակառակորդը Ադրբեջա՞նը չէ (կամ՝ Թուրքիան), այլ միջազգային հանրությո՞ւնն է, ուստի Հայաստանին ոչ ոք մտադիր չէ պարզաբանումներ տալու, իսկ Հայաստանն էլ անզո՞ր է հակադրվելու ամբողջ աշխարհին։ Բայց սա նույնպես թյուրիմացություն է։ Գուցե մինչեւ 2022-ը այդպես էր, սակայն Ռուս-Ուկրաինական պատերազմից հետո պարզ դարձավ, որ միասնական «միջազգային հանրություն» այլեւս գոյություն չունի։ Կարող են առարկել, որ, գուցե Ուկրաինայի մասով կան տարաձայնություններ, բայց Հայաստանի հարցում ոչ մի տարաձայնություն չկա։ Գուցե։ Իսկ գուցե՝ ոչ։ Մենք այդ «միջազգային հանրության» ծրագրերի մասին ոչինչ չգիտենք․ սա քաղաքականության ոլորտ է եւ տեղեկությունը փակ է․ «Քաղաքականություն» կոչված ՄԵԾ ԽԱՂԸ բաց քարտերով չեն խաղում։

Սակայն դա նշանակում է, որ նրանք, ովքեր խոսում են Հայաստանի capitulation-ի անխուսափելիության մասին նույնպես ոչինչ չգիտեն։ Ստացվում է, որ նրանք, ովքեր այդ ծրագրերի մասին ոչինչ չգիտեն, փորձում են համոզել մեզ (որ նույնպես ոչինչ չգիտենք), թե Հայաստանը այլ ելք չունի։ Բայց, պարոնայք, եթե դուք ինքներդ չգիտեք, ինչպե՞ս կարող եք այդքան վստահորեն պնդել, որ Հայաստանը պիտի կատարի այսինչ ու այսինչ քայլերը, եւ որ այլ տարբերակ չկա։ Ուրեմն դուք ինչ-որ բան այնուամենայնիվ գիտե՞ք։

Հիշո՞ւմ եք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը, երբ խաղավարը (որը գիտի հարցի պատասխանը) մրցանակային մեծ գումարներին հասնելուց հետո սկսում է մոլորեցնել խաղացողին, ու երբեմն կարողանում է (հօգուտ խաղի հովանավորներին) համոզել նրան հեռանալ խաղից՝ սոսկ նվազագույն շահումը վերցրած, կամ դրդում է սխալ պատասխանի ընտրության, եւ արդյունքում նրա ձեռքին մնում է սոսկ չնչին «անձեռնմխելի» գումարը, մինչդեռ նրանք մոտ էին բաղձալի միլիոնին։ Ոչինչ չի՞ հիշեցնում։ Այդպես 1918 թվականին Հայաստանի կառավարությունը ստորագրեց Բաթումի պայմանագիրը, ըստ որի մեզ մնում էին միայն Երեւանն ու Էջմիածինը, եւ արգելվում էր բանակ ունենալ։ Այլ կերպ․ մեզ պիտի բռնաբարեին, իսկ մենք՝ դիմանայինք։ Եւ դա ստորագրել էր Առաջին Հանրապետության «կառավարությունը»։ Եւ դա այն դեպքում, երբ մինչեւ Առաջին աշխարհամարտի ավարտը եւ Օսմանյան պետության կործանումը մնում էր ընդամենը 5 ամիս։ Արդյոք այս անգամ եւս մեր «կառավարությունը» եւ «иже с ними», չեն պատրաստվում ստորագրել այդ կարգի մի նոր փաստաթուղթ։ Եւ իրավիճակն էլ աշխարհում, ասես, նույնն է, ինչ 104 տարի առաջ․ աշխարհը մուտք է գործել անկանխատեսելի փոփոխությունների՝ turbulent-ության գոտի․ ինչ է լինելու վաղը կամ մեկ ամիս անց, ոչ ոք չգիտի։ Այսօր կարելի է ստանալ ամեն ինչ եւ կորցնել ամեն ինչ, իսկ մեզ հայտարարում են, որ չգիտեն ոչինչ, բայց չիմանալով ոչինչ, ուզում են մեզ առաջնորդել։ Կամ վստահել այն միակին, ով արդեն ստորագրել է մի capitulation, եւ ինչ-որ բան գիտի (իրենց՝ չիմացողների կարծիքով)։ Իսկ եթե չգիտի՞։ Կամ գիտի սոսկ այն ինչ իրենց թույլատրված է իմանալ։ Կամ «գիտի» հակառակը։

Եւ ի՞նչ է նշանակում, թե այլապես Հայաստանը կարող է ոչնչանալ։ Ինչպես ասել է Լեոնիդը (ոչ Իլիչը)՝ հույն արքան՝ Μολὼν λαβέ — արի վերց(րու)։ Ճիշտ է, դրա համար Լեոնիդի կարգի մարդ պիտի կառավարի Հայքը, այլ ոչ թե․․․ Եւ առհասարակ, այսօրվա միջազգային դրության պայմաններում դեռ պարզ չէ, թե ո՛վ առաջինը կոչնչանա․ Հայաստանը, թե նրանք, ովքեր դա պարտադրում են Հայաստանին, եւ կամ թե՝ հենց Երկիր մոլորակը։

Կա մեկ այլ թյուրիմացություն եւս․ եթե մեզ մի քանի դար ոչինչ չէր հաջողվել, ապա այլեւս նույնպես չի հաջողվելու։ Շատ էինք ուրախացել, որ կարողացել էինք ազատագրել Արցախը, բայց դա սոսկ պատահականություն էր․ մեր ազգը «պետական մտածելակերպ չունի», «պետություն պահել ընդունակ չէ», առավել եւս՝ ուժեղ պետություն։ Մենք հազիվ մի փոքր «մշակութային ինքնավարության ենք արժանի»։ Ա՛յ այդպես․ ուրիշ ազգեր կարո՛ղ են դարեր առաջ կորցրած պետությունը վերականգնել, իսկ մենք՝ ոչ։ Իրենք ունեն «պետական մտածելակերպ», մենք՝ ոչ (չես հասկանում, թե այդ դեպքում նրանք ինչու էին կորցրել իրենց պետականությունը, եթե այդքան խելոք էին)։ Սա թերեւս թյուրիմացություններից ամենավտանգավորն է, որովհետեւ երկրի հեռանկարը կախման մեջ է դրվում ոչ թե այսօրվա կատարվելիք քայլերից, այլ անցյալի անհաջողություններից։ Եւ ստացվում է, որ պիտի ընտրություն կատարենք ոչ թե լավի ու վատի միջեւ, այլ վատի, եւ ավելի վատի։

Կան եւ այլ թյուրիմացություններ։ Օրինակ, թե, իբր, չկան հարեւան պետություններ, որոնք չունեն հաշտության պայմանագրեր։ Իսկ ո՞ւմ հետ են այդ դեպքում թշնամական հարաբերությունների մեջ լինում, եթե ոչ՝ հարեւանների։ Հենց այսօրվա աշխարհում հաշտության պայմանագրեր չունեն Ռուսաստանը եւ Ճապոնիան, Իսրայելը եւ Սիրիան, Հարավային եւ Հյուսիսային Կորեաները, մի շարք այլ երկրներ։ Տասնյակ հարեւաններ տասնամյակների ու դարերի ընթացքում չեն ունեցել խաղաղ պայմանագրեր։ Ու ոչինչ, ապրել են։ Ավելին, դա սոսկ վերջին տասնամյակների անբնականորեն խաղաղ դարաշրջանի հատկությունն էին «բարի դրացիական» հարաբերությունները, մինչդեռ, դարեր շարունակ, նույն Եւրոպայում ավելի սովորական էր պատերազմական վիճակը հարեւանների հետ, քան խաղաղը։ Եւ, կարծես թե, աշխարհը շարժվում է նոր անկայունության ուղղությամբ, եւ շուտով հարեւանների միջեւ խաղաղ հարաբերություններն են զարմացնելու։

Եւ առհասարակ, պատերազմները (հատկապես՝ հարեւանների միջեւ) երբեք չեն դադարում։ Յուրաքանչյուր պատերազմի ավարտ կարելի է դիտել սոսկ որպես հրադադար՝ ճակատամարտից հետո, որը տեւում է մինչեւ հաջորդ պատերազմը (կամ եթե կուզեք՝ ճակատամարտը)։ Այդպես, իրականում չեն եղել առանձին Առաջին եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմներ, այլ մեկ միասնական Համաշխարհային պատերազմ՝ հանուն համաշխարհային տիրապետության, «գլոբալ» աշխարհին տիրանալու, որը սոսկ ունեցել է մի հրադադար Առաջին համաշխարհային «ճակատամարտից» հետո, երբ  1918-ին Գերմանիան capitulation-ի ենթարկվեց։ Ապա 1945-ին ԽՍՀՄ-ը շահեց քառամյա «ճակատամարտը» եւ Գերմանիան capitulation-ի ենթարկվեց։ Ապա հաջորդեց եւս մի հրադադար, որը ստացավ «սառը պատերազմ» անվանումը, եւ որի արդյունքում էլ՝ 1991-ին այդ «սառը ճակատամարտի» արդյունքում փլուզվեց ԽՍՀՄ-ը եւ, ի վերջո հաջողվեց հասնել միասնական համաշխարհային վերահսկողությանը, ըստ «կանոնների»։

«Կանոնների», որոնք մեր աչքի առաջ խախտում են հենց նրանք, ովքեր դրանք հաստատել են։ Իսկ դրա պատճառն այն է, որ «կանոնը» կամ «օրենքը» ուժ ունի միայն եթե այն անսասան է։ Հակառակ դրան, երբ ամեն քայլափոխին այն հարմարեցնում ես քո շահերին (եւ դա բնական է արագ փոփոխվող ՏՏ-ով եւ ԱԲ-ով հագեցած դարում) օրենքը (կամ՝ կանոնը) արժեզրկվում է։ Երբ ճանաչում ես Կոսովոյի անկախությունը, ու չես ճանաչում Ղրիմի ռուսաստանյան պատկանելությունը կամ Արցախի անկախությունը։ Ընդ որում Ռուսաստանը, որ կուզեր, որ Ղրիմը իր անբաժանելի մասը ճանաչվեր այլ պետությունների կողմից, ինքն էլ չի ճանաչում Արցախի հայկական պատկանելությունը եւ փաստացիորեն աջակցում է Ադրբեջանին։ Մինչդեռ, ինչպես ասում է ռուս ժողովուրդը․ «Как аукнется, так и откликнется»։ Թեեւ ինչի՞ մասին է խոսքը, երբ նույնիսկ Մենք ինքներս չճանաչեցինք մեր իսկ Հայրենիքի այդ նահանգը Հայոց պետության անքակտելի մաս․․․

Եւ ահա այսօր արդեն մի պահ հաստատված «գլոբալ աշխարհը» տրոհվում է։ Բնագիտությունից հայտնի է, որ որքան էլ միջավայրը համասեռ լինի, նրանում միշտ էլ կգտնվեն աննշան անհամասեռություններ, որոնք դառնալով ձգողության կենտրոններ կբերեն անկայունության եւ միասնական միջավայրի տրոհմանը առանձին հատվածների։ Հենց այդ գործընթացի՝ համաշխարհային միասնական քաղաքական միջավայրի տրոհման սկզբին ենք մենք հիմա ականատես դարձել։ Միջավայրի, որը թվում էր, թե համասեռ է եւ վերահսկվում է միասնական «կանոններով» եւ ատյաններով։ Տրոհման այդ գործընթացը կազմվելու է անթիվ ճակատամարտերի եւ հրադադարների շարանից՝ բոլոր երկրների միջեւ․ հարեւան եւ ոչ հարեւան։ Կազմվելու են նորանոր դաշինքներ ու փլուզվելու են, իրենց տեղը զիջելով նոր դաշինքների․ հավերժական խաղաղություն երբեք չի լինելու․ այն բոլորովին այլ աշխարհում պետք է որոնել․․․ Եւ գոյատեւելու համար ազգերը պիտի կարողանան մշտական պայքարի, մշտական ճակատամարտի պատրաստ լինել․ չարաչար կսխալվեն նրանք, ովքեր կկարծեն, թե խաղաղությունը կարող է հավերժական լինել, հաստատվելով ինչ-որ թղթի ուժով․․․

Մենք արդեն տեսանք, որ capitulation-ը ընդամենը «համաձայնագիր է որոշակի պայմանների մասին», այն է՝ թուղթ, որը միշտ կարելի է ճմռթել եւ դեն նետել։ Սակայն հաղթած կողմին դա շատ ավելի հեշտ է անել, քան՝ պարտվածին։ Եւ ոչ մի «երաշխավորի» «երաշխիք» լումա չարժե։ Ի վերջո, ինչո՞ւ վերջին ընդհարումների ժամանակ Հայաստանին անվերապահորեն չաջակցեց դաշնակից Ռուսաստանը։ Կամ ո՞ւր են Վիլսոնյան Հայաստանը եւ Սեւրի պայմանագիրը։

Այսպիսով, ասել, թե capitulation-ը անխուսափելի է, քանի դեռ երկիրը չի գործածել պաշտպանվելու բոլոր միջոցները, նշանակում է մոռանալ Չերչիլի խոսքը․ «Պատերազմի եւ պատվազրկման միջեւ դու նախընտրեցիր պատվազրկումը, եւ դու պատերազմ կունենաս»․ նշանակում է չգիտակցել, որ վաղը մեր առջեւ կդնեն մի նոր capitulation-ի թուղթ, է՛լ ավելի խայտառակ պայմաններով․ նշանակում է կորցնել պատվի ու բանականության բոլոր հետքերը։

Թեեւ․․․ ի՞նչ իմաստ ունի խոսել այդ հասկացություններից մի դարում, երբ պատիվը ժամանակավրեպ է, իսկ բանականությունը՝ արհեստական։ Նույնիսկ երբ ծնվում է բնական ուղեղում։

Ռուբէն Թարումեան


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ