Ճապոնիան՝ հայի  աչքերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մասնագիտությամբ հեռուստառեժիսոր, թարգմանիչ և IT ոլորտի մասնագետ Դիանա Սարգսյանը ամուսնացել և տեղափոխվել է Ճապոնիա և արդեն 9 ամիս է ապրում է այնտեղ։ Նա վերցրել է ամուսնու ազգանունը՝ Կոջիմա։ Դիանա Կոջիմայի հետ զրուցել եմ Ճապոնիայում կյանքի, դժվարությունների, մշակույթի, Ճապոնիայի մասին մեզանում առկա կարծրատիպերի և միֆերի մասին։

Հե՞շտ հարմարվեցիք Ճապոնիայի կյանքին։

-Մինչև Ճապոնիայում հաստատվելս, եկել էի որպես տուրիստ, ինչպես նաև, դեռ Հայաստանում լինելով, շատ եմ ուսումնասիրել Ճապոնիան, դրա համար culture shock (մշակույթային շոկ) որպես այդպիսին չեմ ունեցել։ Լինելով պրագմատիկ և սկեպտիկ անձնավորություն` կարելի է ասել, ավելի հանգիստ եմ հարմարվել ճապոնական կյանքին։
Տիրապետո՞ւմ եք լեզվին։

-Այո, տիրապետում եմ։ Մինչև Ճապոնիա գալս սովորել եմ 6 տարի և ճապոներեն սովորելու շնորհիվ եմ ծանոթացել ամուսնուս հետ։ Հայաստանում սովորել եմ «Iroha» կենտրոնում մոտ 4 տարի, հետո արդեն Skype-ով ճապոնացի դասախոսների հետ եմ սովորել, հիմա էլ Ճապոնիայում սովորում եմ «Japanese Language School»-ում։ Տիրապետում եմ upper-intermediate մակարդակին, հիմա պարապում եմ Advanced/Business Japanese-ի համար։
Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք Ճապոնիայում։

-Առաջին խնդիրը ճապոնական տներն են, որոնք նման են ստվարաթղթից պատրաստված տների։ Քանի որ Ճապոնիայում երկրաշարժերն ամեն օր են, այստեղ տները հատուկ սեյսմակայուն են պատրաստում, և դրա պատճառով ձմռանը չափազանց ցուրտ է լինում։ Ճապոնացիները շատ սպեցիֆիկ ազգ են իրենց տարօրինակություններով։ Ես՝ որպես ուրիշ մտածողության մարդ, երբեմն չեմ կարողանում հասկանալ նրանց։ Ես միշտ սիրել եմ մեծ քաղաքները, երբ մարդիկ իրար չեն ճանաչում, ու այդքան կպած չեն իրար։ Եկա Ճապոնիա՝ կարծելով, թե վերջապես եկա մեծ քաղաք, այլևս ազատ կլինեմ, բայց ես այստեղ այն շեկ արտասահմանցին եմ, ինձ բոլորը ճանաչում են իմ ապրած թաղամասում։ Նույնիսկ բարևում են մեկ-մեկ։ Ես հասկացա, որ չի կարելի ոչ մի բանից փախչել, մեկ է՝ չես փախչի։ Ճապոնացիների բյուրոկրատիան շատ է, շատ ժամանակ նյարդայնացնում է։ Մրգերը շատ թանկ են։


Կնշե՞ք մի քանի նմանություն և տարբերություն Ճապոնիայի և Հայաստանի միջև։

-Արարատ լեռը և Ֆուջի լեռը շատ նման են իրար։ Ճապոնիան էլ է մոնոէթնիկ երկիր, այսինքն՝ բնակչության 90%-ից ավելին ճապոնացիներ են։ Ճապոնացիներն ունեն հարևան-թշնամիներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան։ Ճապոնիայի միակ՝ հիմնական ռեսուրսը մարդն է, ինչպես և Հայաստանում։

Տարբերություններից՝ ճապոնացիները շատ ճշտապահ են։ Սարկազմ չեն հասկանում։ Ճապոնացին երբեք չի ասի ինչ-որ բան, որը կարող է ցավ պատճառել ուրիշ մարդու, նույնիսկ, եթե դա իրականություն է։ Հայերը սիրում են դեմքին ճիշտը ասել, առանց մտածելու մարդկանց զգացմունքների մասին։ Ճապոնացիները չեն սկսի կռիվ, ավելի զիջող են, ի տարբերություն հայերի։ Հերթերը Ճապոնիայում ուղիղ են, կլոր հերթ հասկացություն չկա։

Ինչո՞վ է առանձնանում Ճապոնիան։

-Ինձ թվում է՝ առաջին հերթին փիլիսոփայությամբ, ինչից և բխում է ամեն ինչ։ Ճապոնացիներին մանկուց դաստիարակում են այն մտքով, որ չի կարելի նեղություն տալ շրջապատի մարդկանց։ Որեւէ բան անելուց առաջ պետք է մտածել կողքինների մասին։ Դրա համար ճապոնացին երբեք չի ուշանում, ճապոնական արտադրանքը շատ որակյալ է, նա երբեք չի թքի փողոցում, չի խոսի հեռախոսով մետրոյում… և այլն։

Ի՞նչը Ձեզ զարմացրեց Ճապոնիայում։

-Ոչինչ։ Ամեն ինչի մասին կարդացել էի գնալուց առաջ, և կարծում եմ՝ շատ իզուր։ Չեմ ունեցել այդ սրտի թրթիռը։ Ոչ մի բան նոր չէր ինձ համար։ Նույնիսկ ես էի ցույց տալիս ամուսնուս շատ վայրեր, որոնց մասին նա գաղափար չուներ և զարմանում էր։

Ի՞նչ կարծրատիպեր կարող եք կոտրել Ճապոնիայի մասին։

-Շատ-շատ են: Օրինակ՝ ճապոնացիները շուն, որդեր, բլոճներ չեն ուտում։ Ճապոնացիները չեն վաճառում կանանց օգտագործած ներքնազգեստ։ Ընդհանրապես, օգտագործած ներքնազգեստի վաճառքն արգելվում է։ Ճապոնացիներն այդքան էլ սուշիի սիրահար չեն։ Ճապոնական հեռուստատեսությամբ սեքսուալ ուղղվածության հաղորդումներ չեն ցուցադրվում։ Ճապոնացիները սամուրայներ չեն ու ոչ մի կապ չունեն դրա հետ։ Ես կասեի՝ ավելի նուրբ են՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Ճապոնացիները չեն ստանում ամպագոռգոռ աշխատավարձեր։ Բոլորի տներում ռոբոտ չկա։

Տեղական ուտեստներից որո՞նք եք ամենաշատը հավանել։

-Սուշի, Տեմպուրա, Շիո/Միսո Ռամեն, Դայֆուկու, Տակոյակի, Նաբե, Գյոզա, Քարրի։

Ճապոնացիներն առօրյայում կրո՞ւմ են իրենց ազգային հագուստները` կիմոնոները։

-Առօրյա կյանքում, իհարկե, ոչ, հագնվում են սովորական եվրոպացիների նման։ Բայց ինչ-որ տոնակատարության կամ հարսանիքի ժամանակ կարող են հագնել Յուկատա կամ Կիմոնո։ Ճապոնացիները շատ են սիրում, երբ արտասահմանցիներն են հագնում իրենց ազգային հագուստը։ Այստեղ նույնիսկ կարող ես վարձակալել մի քանի ժամով և պտտվել Տոկիոյով։

Ճապոնիայում ապրելը թա՞նկ է։

-Չափազանց թանկ: Բայց Հայաստանում վարձակալության ներկայի գները նույնիսկ Ճապոնիայից թանկ են։ Բոլոր բրենդներն ավելի էժան են Ճապոնիայում, քան Հայաստանում՝ լինի տեխնիկա, թե հագուստ։ Թանկ են կոմունալները, ծառայությունները ու սնունդը։

Ասացիք, որ Ձեր ամուսինը ճապոնացի է, նա ծանո՞թ է հայկական մշակույթին։

-Այո, բավականին ծանոթ է, մի քանի անգամ եղել է Հայաստանում։ Ուտեստները շատ է սիրում․ տոլմա է սիրում, խինկալի, խորոված։ Պարերը ցույց եմ տվել, ասել է, որ շատ էկզոտիկ են իր համար։ Բայց ամուսնուցս ավելի՝ սկեսրայրս է ավելի լավ ծանոթ Հայաստանին։

Ի՞նչ տարօրինակություններ ունեն ճապոնացիները։

-Շատ վախկոտ են, եթե ինչ-որ բան վերաբերում է մարդկային գործոնին, օրինակ՝ մեքենայի հետևում կնստեն ու ամրագոտին կկապեն, բայց երկրաշարժի կամ հրաբխի ժամանակ շատ հանգիստ են, ընդհանրապես պանիկա չկա։

Ի՞նչն եք կարոտել Հայաստանում։

-Ջուրը, Հայաստանի ջրի համը շատ լավն է։ Մատնաքաշը և լավաշը։ Խորովածը, խաչապուրին, խաշը, հնդկաձավարը, շաուրման:

Եվ վերջում, ի՞նչ կավելացնեք՝ կապված Ճապոնիայի հետ։

-Կասեմ, որ Ճապոնիան շատ սպեցիֆիկ երկիր է իր գրված և չգրված օրենքներով, և շատ ժամանակ չգրված օրենքները ավելի ուժեղ են պահպանվում։ Ցանկանում եմ հիասթափեցնել հեշտ կյանք փնտրողներին ու Ճապոնիայի մասին միայն անիմեներից տեղեկություն ստացած մարդկանց։ Այստեղ այլմոլորակայիններ չեն ապրում, այլ ուղղակի մարդիկ են ուրիշ մշակույթով, և եթե ուզում ես գալ իրենց երկիր՝ պետք է ապրես իրենց օրենքներով։ Կամ ապրել քեզ համար ավելի հարազատ միջավայրում։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ