«Երիտասարդական Ավրորա». Եզրափակիչ փուլի մասնակիցներն առաջարկում են մարդասիրական լուծումներ

Այս տարի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ են անցել երեք թիմեր: UWC Դիլիջանի, UWC Հարավ-արեւելյան Ասիայի եւ UWC Արեւելյան Աֆրիկայի թիմերն իրենց ներկայացրած նախագծերով եւ համայնքում մարդասիրական հրատապ խնդիրները լուծելու իրենց պատրաստակամությամբ տպավորել են նախընտրական հանձնաժողովին: Եզրափակիչ հասած թիմերը հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց նախագծերն առաջիկա շաբաթների ընթացքում՝ նախքան դրանք վերջնական ներկայացնելը ժյուրիին 2023 թ. մարտի 23-ին:

Այս տարի մրցույթին հայտ-առաջարկ են ներկայացրել UWC տասը դպրոց եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիան, եւ ինչպես նախընտրական հանձնաժողովի անդամ Այզեք Վունն (UWC Ատլանտիկ, 1994–1996 թթ.) է նկատել, ուսանողներն իսկապես փայլել են իրենց ստեղծարար մտքով եւ նվիրվածությամբ. ««Երիտասարդական Ավրորան» էական դերակատարում ունի՝ առաջնորդների մեր հաջորդ սերնդին հիշեցնելու կայուն զարգացման եւ մարդասիրական խնդիրների կարեւորության մասին, քանի որ մենք հետամուտ ենք տնտեսական զարգացմանը… Ինձ ամենաշատը տպավորել է երիտասարդ մասնակիցների անձնուրաց նախաձեռնողականության եւ համագործակցության ոգին, ինչպես նաեւ նրանց գաղափարները: Նրանք փայլում են ինչպես հույսի փարոսներ՝ վերականգնելով մեր հավատը մարդկային ոգու հանդեպ»։

Այս տարվա նախագծերն ընդգրկում էին խնդիրների լայն շրջանակ: Որոշները կենտրոնացած էին առողջապահական խնդիրների լուծման վրա, օրինակ՝ իրազեկության բարձրացում կոսմետիկ միջոցներում առկա վտանգավոր քիմիական նյութերի վերաբերյալ, որոնք խաթարում են էնդոկրին համակարգը: Մեկ այլ նախագիծ ուղղված էր ընտանեկան բռնության դեմ պայքարին՝ կրթական ռեսուրսներ եւ համայնքային օգնություն առաջարկող հավելվածի միջոցով: Մյուս ծրագրերն ուղղված էին տեղին բնորոշ կայուն զարգացմանը վերաբերող մտահոգություններին:

«Շրջակա միջավայրի հանդեպ ուշադրությունը, կարծես, շատ UWC-ականների մտքում եւ սրտում է», – ասաց նախընտրական հանձնաժողովի անդամ Իվանա Սիթումը (UWC SEA, 1996–2002 թթ.): «Կլիմայի փոփոխությունն իրականություն է, իսկ ուսանողներն այսօր են  ցանկանում տեղում կայուն լուծումներ փնտրել: «Ավրորայի» խմբերն ունեն ռեսուրսներ եւ գիտելիք՝ միավորելու հմտություններն ու կարողությունները, որպեսզի սկսեն տեսնել իրենց աշխատանքի արդյունքը՝ դասասենյակում սովորածը կիրառելով իրենց շրջապատող իրական աշխարհում»:

Հայտերից մեկում ներկայացված էր համայնքից ոգեշնչված նախագիծ՝ սննդամթերքի անվտանգությունը բարձրացնելու նպատակով մանկական կենտրոնում մշակաբույսերի ջերմոցներ ստեղծելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ քաղաքի անտառային շերտը վերականգնելու մասին էր, որտեղ թույլ ծառածածկույթի պատճառով կլիմայական պայմաններն անբարենպաստ են: Հետաքրքիր է, որ եզրափակիչ փուլ անցած երեք թիմերի առաջարկներն էլ ներառում են կայուն զարգացման թեման, որոնցից երկուսը վերաբերում են թափոնների կառավարմանը, իսկ երրորդը՝ կորալների վերականգնմանը:

Ինչպես ընդգծեց Իվանան, «Երիտասարդական Ավրորայի» թիմերը՝ աշխարհի մի շարք ամենահրատապ խնդիրների համար ավելի կայուն լուծումներ մշակելու իրենց ձգտումով մարմնավորում են Միացյալ աշխարհի քոլեջների (UWC) ոգին: ««Երբեք մի կասկածեք, որ մտածող ու նվիրված քաղաքացիների փոքր խումբը կարող է փոխել աշխարհը: Իրականում հենց միայն նրանք են դա անում»․ սիրում եմ Մարգարեթ Միդի այս միտքը: Այն ինձ առաջնորդում է միջազգային հարաբերությունների ոլորտում իմ գործունեության ընթացքում, որը շատ կապված է UWC շարժման հետ, եւ ես կարծում եմ, որ «Երիտասարդական Ավրորան» հենց այդ մասին է»:

Եզրափակիչ հասած երեք թիմերը

UWC Դիլիջան. Կոմբիլի (Combili)

[VIDEO]

Այս նախագիծն անդրադառնում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած խնդիրների լուծմանը՝ կենսաթափոնների արդյունավետ կառավարման միջոցով: Ընդունելով, որ Երեւանի (եւ աշխարհի մյուս քաղաքների) տեղական համայնքները չունեն կենսաթափոնների հեռացման արդյունավետ եւ կայուն համակարգեր՝ «Կոմբիլի» նախագիծն առաջարկում է ստեղծել փոքրիկ «քաղաքային այգիների» մոդելներ, որոնց մասին հոգ կտանեն տեղի երեխաները: Այս այգիները, օգտագործելով ժամանակակից կոմպոստատորներ, թունավոր գազերի արտանետմանը նպաստող կենսաթափոնները կվերածեն պարարտ հողի: Ծրագիրը միավորում է երեք հիմնական ուղղություն՝ կրթություն երեխաների ներգրավմամբ, որոնք մասնակցում են այգեգործության եւ կոմպոստացման վերաբերյալ դասընթացներին, ժամանց՝ ստեղծելով համայնքային տարածք  տեղացիների համար, եւ կոմպոստացման նորարարական մեթոդ՝ 30-60 օրում պարարտ հող արտադրելու համար:

Խոսելով նախագծի մասին՝ թիմի անդամ Սատոն (Թայլանդ) նշում է. «Այս նախագծի առավելությունն այն է, որ կարող է կիրառվել ամբողջ աշխարհում: Ես հավատում եմ այն գաղափարի ուժին, որ այս փոքրիկ, «կանաչ գրպանները» կարող են մեծապես փոխել  համայնքային մտածողությունը յուրաքանչյուր քաղաքային թաղամասում: Երբ մեր թիմով գնացինք մայրաքաղաք տեսանյութ նկարահանելու, ես շատ տպավորված էի։ Մենք այցելեցինք մի հսկայական աղբանոց, որտեղ սեփական աչքերով տեսանք թափոնների ճնշող քանակը եւ զգացինք փտած թափոնների սուր հոտը: Կյանքում երբեք չէի հանդիպել նման երեւույթի, ուստի այն մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ես հասկացա, որ իմ ընկալումն ու գիտելիքը գլոբալ խնդիրների մասին սահմանափակ են: Այդպես է նաեւ ուրիշների դեպքում: Սա ինձ ստիպեց, ցանկություն ստեղծեց՝ առաջ մղելու այս նախագիծն ու ավելի բարձրացնելու այս խնդիրների վերաբերյալ իրազեկությունը»:

UWC Արեւելյան Աֆրիկա. Կորալների վերականգնման նախագիծ

[VIDEO]

Կորալների վերականգնման նախագիծը գործող կամավորական ծրագիր է UWC Արեւելյան Աֆրիկայի Մոշիի եւ Առուշայի ուսանողական ավաններում, որի նպատակն է պահպանել եւ վերականգնել կորալային խութերը եւ ծովափնյա կյանքը Տանզանիայի ափին՝ Տանգայի մոտ գտնվող Fish Eagle Point կոչվող վայրում: Ափամերձ այս հատվածը զգալիորեն տուժել է պայթուցիկ նյութերով ձկնորսության հետեւանքով, ինչն առաջացրել է վնասված կամ մեռած կորալներով մեծ տարածք:

Ծրագրի նպատակն է ֆինանսական միջոցներ հայթայթել կորալների տնկարաններ եւ կորալային արհեստական խութեր ստեղծելու համար, որոնք ուսանողները կիջեցնեն օվկիանոս՝ ապահովելով անհրաժեշտ տարածք կորալների աճի եւ ապահով ապաստան՝ ձկների եւ ծովային այլ կենդանիների կյանքի ու բարգավաճման համար: Թիմը վստահ է, որ կորալների վերականգնումը կբերի ձկների պոպուլյացիայի աճին եւ կնպաստի կենսաբազմազանության ավելացմանը՝ դրանով իսկ ապահովելով սնունդ եւ ապրուստի միջոցներ տեղի համայնքների համար:

Նախագծի թիմի անդամ Ֆելիսը բացատրում է, թե որքան շատ ջանք է ներդրվել նախագծի հաջողության համար. «Այս նախագիծն ինձ սովորեցրեց, որ կարող ես անել ամեն ինչ, եթե իսկապես ցանկանաս: Որպես խումբ՝ մենք մեր հնարավորությունների առավելագույնն ենք արել: Մենք կամ 300-800 կգ կորալային խութեր էինք տեղափոխում օվկիանոս եւ իջեցնում ջուրը, կամ 16 մետր խորության վրա մաքրում էինք կորալների խութերը՝ ապահովելով մաքուր միջավայր ծովային կյանքի համար: Արթնանալ վաղ առավոտյան 4:30՝ մակընթացությունից օգտվելու եւ լաստանավը բաց օվկիանոս դուրս բերելու համար, ինչը ես երբեք չէի անի տանը, այս ամենն ինձ համար իսկապես հրաշալի մի բան է դարձել»:

UWC Հարավ-արեւելյան Ասիա (Արեւելյան կամպուս). «Աղբաման» նախագիծ (The Bin Project)

[VIDEO]

Նախագծի նպատակն է տվյալների վերլուծության եւ վարքագծային տնտեսագիտության միջոցով լուծել սննդային թափոնների խնդիրը Սինգապուրում: Տեղադրելով տեսախցիկներ սննդի համար նախատեսված աղբարկղերի վրա՝ նախագիծը կհետեւի ու կդասակարգի սպառողների թափոնները՝ տարբերակելով օբյեկտները արհեստական բանականության օգնությամբ: Այնուհետեւ թիմը, ըստ հավաքագրված տվյալների, կվերլուծի օրինաչափությունները եւ միտումները, կուսումնասիրի այս արդյունքների հիմքում ընկած պատճառները: Ելնելով վարքագծային տնտեսագիտությունից՝ նախագծի հեղինակները հույս ունեն, որ կկարողանան ստեղծել «խթան», որն անհրաժեշտ է սպառողների վարքը փոխելու համար: Նախագիծն արդեն աշխատում է UWC SEA (արեւելյան) ճաշարանում, եւ «Աղբաման» նախագծի թիմը հույս ունի այս գաղափարը տարածելու Սինգապուրի մյուս բոլոր ճաշարաններում:

Թիմի անդամ Հանմինը բացատրում է, թե ինչու է նախագծի միջկարգապահական բնույթն այդքան կարեւոր դրա երկարաժամկետ հաջողության համար. «Նախագծի միջկարգապահական բնույթն ինձ համար ամենակարեւոր բաղադիչներից է: Մենք համատեղում ենք տեխնոլոգիաները, վարքագծային տնտեսագիտությունը, ձեռներեցությունը եւ հանրային կրթությունը՝ կայուն համակարգ ստեղծելու համար: Բազմակողմանի այս նախաձեռնությունը համապատասխանում է սննդամթերքի թափոնների բարդ խնդրի լուծմանը: Նախագծի յուրաքանչյուր ճյուղ օգնում է ծածկել մյուսի թույլ կողմերը՝ դրանով իսկ ստեղծելով մարտահրավերներին դիմակայելու ունակ շարժում: Այս նախագծի հետեւում կանգնած է նույնքան բազմազան թիմ, այդ թվում՝ ամենատարբեր անհատականություններ, եռանդ եւ հեռանկար: Բացի այդ, մեզ աջակցում է փորձագետների լայն ցանց՝ ուսուցիչներից մինչեւ խոհանոցի կառավարիչներ: Քանի որ մեր նախաձեռնությունը զարգանում է եւ համագործակցում ավելի մեծ թվով շահագրգիռ կողմերի հետ, այն դառնում է ավելի կայուն եւ ընդունելի համայնքում: Մեր հանձնառությամբ «Աղբաման» նախագիծը կայուն կերպով կբերի տեսանելի, շոշափելի փոփոխությունների»:


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ