Էստոնիան որոշել է փակել սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք ունեն հանրապետության կողմից տրված շենգենյան վիզաներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է Էստոնիայի ԱԳՆ-ն։
Հողորդվում է, որ էստոնական կողմը որոշ բացառություններ կանի:
Այսօր գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ ասել էր, որ «դժվար» է պատկերացնում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքը։
«Ես դա դժվար թե կարողանամ պատկերացնեմ»,-«ՌԻԱ նովոստին» փոխանցել է ասուլիսի ժամանակ Շոլցի արած հայտարարությունը, որը պատասխանել էր ռուսներին վիզաների տրամադրման հնարավոր արգելքի մասին հարցին։
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը հայտարարել էր, որ գերմանական կաբինետում միասնական դիրքորոշում չկա ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցում։ Գերմանիայի կառավարությունը քննարկման է ներկայացրել ԵՄ որոշման նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ պատժամիջոցների փաթեթի շրջանակներում արգելել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը։