Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ իններորդ փաթեթը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային և ստիպում Ռուսաստանին վճարել իր դաժանության համար: Պատժամիջոցների առկա ութ փաթեթներն արդեն զգալի վնաս են հասցնում»,- գրել է նա Twitter-ում:
Նոր փաթեթը, ըստ ֆոն դեր Լեյենի, կներառի հետևյալ միջոցառումները.
Պատժամիջոցային ցուցակներում կավելացվի Ռուսաստանի գրեթե 200 քաղաքացի և ընկերություն։ Դրանք կլինեն ընկերություններ, որոնք կապված են Ռուսաստանի զինված ուժերի, զինվորականների, Պետդումայի պատգամավորների և պետական ծառայողների հետ:
Պատժամիջոցներ կկիրառվեն ռուսական երեք բանկերի, այդ թվում՝ Ռուսաստանի Տարածաշրջանային զարգացման բանկի նկատմամբ։
Մի քանի կատեգորիաների ապրանքների, հատկապես երկակի նշանակության ապրանքների և էլեկտրոնիկայի Ռուսաստան արտահանման սահմանափակումներ։
Կանխել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար մասերի արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև երրորդ երկրներ, որոնք կարող են դրանք ուղարկել Ռուսաստան։
Ռուսական չորս ալիքների հեռարձակման սահմանափակումներ։