Հայաստանը ենթարկվում է հարձակման իր հարևանների կողմից. նրա պարտությունը վատ նորություն կլինի Արևմուտքի համար. The Telegraph

Եվրոպան հիմարություն կանի, եթե իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից տեղափոխի Ադրբեջան։ Դա պարզապես կլինի մի բռնապետության փոխարինում մյուսով

Միջազգային հեղինակավոր The Telegraph օրաթերթը հրապարակել է  հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդիի հոդվածը։

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.

«ԵՄ-ն դիմում է էներգիայի վստահելի մատակարարների: Ադրբեջանը դրանցից մեկն է»,- հուլիսին հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Երեքշաբթի օրվանից (սեպտեմբեր 13) ԵՄ «վստահելի գործընկերը»՝ ֆենոմենալ կոռումպացված ժառանգական բռնապետությունը Կովկասում, իր ժողովրդավարական հարևան Հայաստանի դեմ անողոք հարձակման ժամանակ սպանել է ավելի քան երկու հարյուր մարդու։ Կովկասում կոտորածը կարող է ապշեցուցիչ թվալ, քանի որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս երկու ղեկավարները երկու շաբաթ առաջ Բրյուսելում միմյանց ձեռք են սեղմել:

Սակայն զարմանալու այնքան քիչ բան կա կապված Ադրբեջանի հարձակման հետ՝ երկիր, որը դուրս է գալիս Ղարաբաղի վիճելի տարածքից և թիրախավորում հենց Հայաստանը։  Ոգեշնչվելով Բաքվից Եվրոպայի խորացող կախվածությունից և Ռուսաստանի թուլացած պետականությունից, որն անվտանգության պայմանագիր ունի Հայաստանի հետ և ավանդաբար խաղաղության շուրջ միջնորդ է տարածաշրջանում, Ադրբեջանը պահը կատարյալ է դիտարկում Հայաստանը լիարժեքորեն իրեն ենթարկեցնելու համար:
Արևմուտքն այսօր նույնքան շեղված է, որքան 2020 թվականի աշնանը, երբ «երկու ազգ, մեկ պետություն» քաղաքականությամբ իրար կապված Ադրբեջանն ու Թուրքիան կորոնավիրուսային համավարակի գագաթնակետին համատեղ ռազմական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ, որի ժամանակ կանոնավոր բանակի զինվորների կողքին տեղակայվել էին Անկարայի կողմից վճարվող սիրիացի վարձկանները:

Այդ պատերազմից հետո շրջելով տարածաշրջանով՝ անհնար էր չնկատել, որ Ադրբեջանի թշնամանքն աշխարհի հնագույն քրիստոնեական պետության՝ Հայաստանի դեմ, հիմնված էր ոչ միայն Ղարաբաղի շուրջ տարածքային տարաձայնությունների վրա, այլև՝ պայմանավորված էր շատ ավելի չարաբաստիկ գործոնով՝ հայերի նկատմամբ թյուրք ժողովուրդների գերակայության շովինիստական համոզմունքով: Դա պատմության շարունակությունն էր։ 1915 թվականի ապրիլին օսմանյան Թուրքիան մեկնարկեց հայ բնակչությանը բնաջնջելու մեթոդական արշավը։ Երկու միլիոնանոց հայ համայնքն այն ժամանակ ապրում էր թուրքական տիրապետության տակ։ Չորս տարի անց նրանից մնաց 200 000-ից քիչ մարդ: Մնացածները կա՛մ կոտորվեցին, կա՛մ հայտնվեցին մահվան ճամբարներում, կա՛մ սովից մահացան: Անթիվ-անհամար կանայք և երեխաներ ստիպված էին հրաժարվել իրենց հավատքից և ընդունել իրենց «տերերի» կրոնը: Հայկական սփյուռքը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է, հետևանք է ցեղասպանության:

Իրականում, «Ցեղասպանություն» բառն ստեղծել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը՝ հայկական ողբերգությունը նկարագրելու համար։ Յուրաքանչյուր հայի սիրտ անմար վշտի ու կորստի շտեմարան է ( ի հեճուկս շարունակվող ամոթի՝ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից):

Այդ տևական ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց նույն մարդասպան ցասումը նորից վեր է բարձրանում հայերի դեմ, մի ժողովուրդ, որն անցել է մահվան, ունեզրկման և տեղահանության սարսափելի հիշողության միջով: Այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մատներով «գորշ գայլերի» նշանը ցույց տալով՝ հեգնեց հայերին, որոնք սգում էին իրենց ողբերգական անցյալը, ժեստ, որը հնարվել է չզղջացող թուրք ծայրահեղ ազգայնականների կողմից: Հայոց ցեղասպանությունն ակնհայտորեն ցնծության և գոհունակության աղբյուր է Թուրքիայի և Կովկասում նրա հաճախորդի համար:

Կովկասում շրջանառվող հարյուրավոր սպանություններից մեկի սարսափը, որը ես տեսա Ղարաբաղից փախստականի հեռախոսի մեջ, շարունակում է հետապնդել ինձ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները դանակով գլխատում տարեց մի հայի, ապա նրա գլուխը դնում խոզի դիակի վրա: Այդ սարսափը՝ գլխատում, խոզ, պարուրված է կրոնական սիմվոլիզմով:

Human Rights Watch-ն ունի ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի խոշտանգումների բազմաթիվ ստուգված տեսանյութեր: Նոր սարսափներ են ավելանում հներին: Տարածաշրջանում այժմ շրջանառվում է ադրբեջանցիների կողմից նկարահանած մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը ծաղրում է մահացածներին, ցույց է տալիս հայ կին զինվորի խեղված դիակը՝ մերկացված, անդամահատված, աչքերը հանված են և փոխարենը քարեր են, կիսով չափ գլխատված է:

Որպեսզի որևէ մեկը չկասկածի իր մտադրությանը, Ադրբեջանը զգալի աշխատանք է տանում՝ ոչնչացնելու Հայաստանի հնագույն կրոնական ժառանգությունն այն տարածքներում, որոնք գրավել է: Ցանկացած այլ համատեքստում մարդասպան այս իմպերիալիզմը մենք կկոչեինք հենց իր իսկ անունով։ Սակայն այս համատեքստում մենք օգտագործում ենք մի քաղաքավարի մեղմասացություն: Իմպերիալիզմը պարզ իմպերիալիզմ է միայն այն ժամանակ, երբ դա եվրոպացիների կողմից է, բայց երբ թուրքերն են դա անում, այն դառնում է մշակութային փոխանակման ծրագիր:

Դժվար է արդարացում գտնել Ադրբեջանի հետ Եվրոպայի խղճուկ գործարքին: Ալիևի հետ գրկախառնությունը ոչ միայն Ադրբեջանին խրախուսում է հետամուտ լինել իր ծավալապաշտական նկրտումներին, այլև ժխտում է Արևմուտքի՝ այդքան շատ գովազդվող «արժեքները»: Ցանկացած մեղք, որը կարելի է վերագրել Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին, կարելի է վերագրել նաև Ալիևի Ադրբեջանին։ Ադրբեջանի իշխող դինաստիայի կուտակված հարստության դիմաց ռուս օլիգարխները համեստ են. OCCRP ՀԿ-ի գնահատմամբ՝ միայն Մեծ Բրիտանիայում նրանց ունեցվածքի կայսրությունը կազմում է մոտ 700 միլիոն դոլար: Ալիևի Ադրբեջանը նաև քաղաքականապես ավելի ռեպրեսիվ է, քան՝ Պուտինի Ռուսաստանը: Freedom House-ի քաղաքացիական և քաղաքական ազատությունների ինդեքսով Ադրբեջանը Ռուսաստանից հետ է տասը տեղով: Իսկ վարչակարգի կողմից պաշտպանված ռազմատենչ ազգայնականությունը՝ թաթախված հայերի նկատմամբ էթնիկ ատելությամբ, հնարավորություն է տալիս նրա ռուս գործընկերոջը մեղմ երևալ համեմատության մեջ: Ալիևը ժամանակին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում թանգարան էր բացել, որտեղ գլխավոր ցուցանմուշներն ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների սաղավարտներն էին։

Ադրբեջանը, որը զինվում և վերահսկվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, այժմ իր ճանապարհն է հարթում դեպի Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի հարևան ամենաանհավանական ժողովրդավարություններից մեկը ոչ միայն պարզապես հարձակման է ենթարկվում, այլև նրան ստիպում են գնալ ինքնաոչնչացման։ Այս ամենի մեջ զավեշտականն այն է, որ Եվրոպան շատ բան չի շահելու Ադրբեջանի հետ առևտրային գործընկերությունից։ Բաքուն, որն իր հերթին, կախված է Իրանից և Թուրքմենստանից բնական գազի ներկրումից, դժվարությամբ է բավարարում ներքին էներգիայի պահանջները: Բացի այդ, ադրբեջանական գազի հանքավայրը, որը, ենթադրվում է, պետք է լինի դեպի Եվրոպա ապագա մատակարարումների աղբյուրը, մասամբ պատկանում է ռուսական «Լուկօյլ»-ին։ Վճարելով Ադրբեջանին՝ Եվրոպան անուղղակիորեն հարստացնում է Ռուսաստանին: Եվրոպան ստեղծում է Ռուսաստանից էներգետիկ անկախության պատրանք, իսկ նրա ինքնախաբեության գինը հայերն են։


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ