Հայացք հանրակրթության հիմնական ծրագրին. Դավիթ Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարին հասցեագրված «Բաց նամակ»-ի մեջ խոստացել ենք անդրադառնալ հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարանների «Գրականություն» և 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» առարկաների ծրագրերին. ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում և որքանո՞վ է նպատակահարմար դրանցով դասագրքերի մրցույթ հայտարարել:

7-9-դ դասարաններում ուսուցանվող նյութը՝  որպես «թեմա», խմբավորված է ըստ գրական տեսակների. 7-րդում՝ «Բանաստեղծություն», «Պատմվածք», «Ինքնակենսագրական վեպ», 8-րդում՝ «Բանաստեղծություն, բալլադ, պոեմ», «Պատմվածք, նորավեպ», «Վեպ, վիպակ», 9-րդում՝ «Առասպել, վիպերգ, էպոս», «Բանաստեղծություն (Տաղ, շարական, հայրեն, խաղ)», «Վեպ», «Ողբերգություն»: Նախ՝ ակնհայտ են անցանկալի կրկնողությունները, ապա՝ անճշտությունները՝ տաղը առանձին գրատեսակ չէ, այլ միջնադարում չափածո ստեղծագործությունների ընդհանուր անվանում, այստեղից՝ տաղասաց, տաղերգություն, տաղարան: Ինչո՞ւ «Ողբերգություն» և ոչ թե «Թատերգություն», որտեղ ընդհանուր պատկերացում կտրվի թատրոնի և նրա առանձին տեսակների, այդ թվում՝ ողբերգության մասին: Նույն գրողը ստեղծագործում է ոչ թե մեկ, այլ մի քանի գրատեսակներով՝ օրինակ՝ Աբովյան, Րաֆֆի, Թումանյան, Իսահակյան, Չարենց… Մինչդեռ, ըստ այս մոտեցման, աշակերտը նրան պետք է ճանաչի կա՛մ որպես բանաստեղծ, կա՛մ որպես արձակագիր:

Ավագ դպրոցում ևս նյութը բաժանված է «թեմաների»: 10-րդ դասարանում՝ «Ինքնություն և մշակույթ», «Փոփոխություն և հեռանկար», 11-րդ դասարանում՝ «Մշակույթ և բարքեր, անհատ և հասարակություն», «Արժեքային համակարգ, աշխարհայացք», «Արվեստ, գիտություն, երևակայություն», «Քաղաքականություն, ուժ, արդարություն», 12-րդ դասարանում՝ «Մարդ, բնություն, տեխնոլոգիա», «Ժամանակակից և սփյուռքահայ գրականություն (ընտրովի նմուշներ)»:

Սա մի անկազմակերպ «նորարարություն է»: Ոչինչ չասող այս «թեմաները» ինքնին ավելորդություն են, որովհետև նույն գրական երկում միասին հանդես են գալիս տարբեր «թեմաներ», որոնք ամենևին ենթակա չեն ծրագիրը կազմողների այս չափազանց պարզունակ սահմանափակումներին, որոնցում բացակայում են անգամ գրականության հիմնական «թեմաները»՝ սեր և հայրենիք:

Եվ ապա՝ ավագ դպրոցում, որի դասագիրքը վերնագրված է «Հայ գրականություն», հայ գրողներին հավասար տեղ են գտել արտասահմանյան գրողներ՝ «Լրացուցիչ» պայմանական ձևակերպումով. 10-րդում՝ Եզոպոս, Խայյամ, Դանտե, Շեքսպիր, Բալզակ, 11-րդում՝ Մոպասան, Չեխով, Օ՛Հենրի, Հյուգո, Սենկևիչ, Պուշկին, Բլոկ, Շուկշին, Ցվայգ, Հոֆման, Սոլժենիցին, Վերֆել: Ոչ ոք դեմ չէ, որ հանրակրթական դպրոցում ուսուցանվի համաշխարհային գրականություն, բայց ոչ թե խառնաշփոթ ստեղծելով: Արտասահմանյան գրականություն կարելի է ուսուցանել առանձին դասագրքով և լրացուցիչ դասաժամերի հաշվին և ոչ թե այսպես և հեղինակների ա՛յս ընտրությամբ, որովհետև կան անուններ, որոնք պետք է փոխարինվեն: Արտասահմանյան գրականության ուսուցման նախկին փորձ կա. ժամանակին համապատասխան դասագրքեր են կազմել Եղիշե Չարենցը և Սողոմոն Սողոմոնյանը:

Մինչդեռ ավագ դպրոցում հայ գրականությունը պետք է անցնել որպես հայ գրականություն՝ պահպանելով ժամանակագրությունը, զարգացման օրինաչափությունները և հիմնական դեմքերի կյանքն ու գործունեությունը՝ ծրագրային երկերի առանձնացումով: Բացի դա, շատ սահմանափակ ու աղքատիկ է ներկայացված սփյուռքահայ գրականությունը: Իսկ Զահրատը ամենևին դասագրքային հեղինակ չէ, որ զետեղել են այս «նորարարները»:

Այնուհետև՝ անտեսված է գրականության տեսությունը, առանց որի նվազագույն իմացության աշակերտը անպայման կհանդիպի առարկայի յուրացման դժվարությունների:

Կան հեղինակներ և գործեր, որոնք ուսուցիչը պետք է անցնի աշակերտի հետ «ընտրությամբ», ինչը անորոշության, անհստակության նախադրյալ է: Ո՞վ պետք է ընտրի, երբ ծրագիր կազմողները դժվարանում են, որ իրենց պարտականությունն է: Ընտրել՝ նշանակում է ամբողջը իմանալ և այդ ամբողջից առանձնացնել ցանկալին: Այնպես որ, այս առաջարկն էլ դպրոցի համար չէ:

Նույն տեսանկյունից՝ հապա մի տեսեք, թե 11-րդ դասարանում «Միջառարկայական կապեր» բաժնում ի՞նչ են գրել. «Բնագիտություն, մաթեմատիկա: Գրական սեռերը, ժանրերը դիտարկել օրինաչափությունների, համակարգի և կառուցվածքի տեսանկյունից: Զուգահեռներ տանել մաթեմատիկական, բնագիտական համակարգերի, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների հետ»: Այս տողերի հեղինակները, հավանաբար, լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ են սեռն ու ժանրը, անծանոթ են դրանց պատմական ձևավորմանն ու զարգացմանը նվիրված հսկայական գրականությանը, հակառակ դեպքում բնագիտության ու մաթեմատիկայի հետ համեմատելու պահանջ չէին դնի, որովհետև համեմատելի չեն:

Այս հախուռն փորձարարությունը ոչ թե օգնում, այլ միայն վնասում է դպրոցին: Հապա մի թերթեք Տավուշի մարզում փորձարկված նախագծային տետրերը, որոնք վերնագրված են «Ուսումնական նյութեր աշակերտների համար» (7-րդ դասարան), «Ուսումնական նյութեր և առաջադրանքներ» (10-րդ դասարան), այնուհետև խոսեք դպրոցի ապագայով ու աշակերտի լիարժեք կրթությամբ մտահոգված մանկավարժների ու ծնողների հետ, կհամոզվեք, որ փորձը փորձանք է դարձել և ձախողվել, թեև ներդրողները ամեն կերպ ուզում են դրական կողմով ներկայացնել: Նախ՝ սխալաշատ են որպես դասագիրք աշակերտներին մատուցված այդ տետրերը, հեղեղված են վրիպակներով և ապա՝ մեթոդական կողմը, որ ընդամենը պետք է նպաստի դասի արդյունավետ ուսուցմանը, դարձել է գերակա, ինքնանպատակ, ինքնիշխան:

Դպրոցներին կարծիքի համար փորձարկման ուղարկվեց նաև 7-րդ դասարանի գործող դասագրքին զուգահեռ մի ձեռնարկ, որը անհաջող կրկնություն է, նորությունը միայն տեխնիկական միջամտությունն է՝ QR մուտքադրոշմների կիրառմամբ: Լրիվ ավելորդություն, որովհետև եթե այդ ամենից աշակերտը պետք է օգտվի հեռախոսով, ապա հեռախոսով միանգամից կարող է օգտվել համացանցից: Էլ ինչո՞ւ մի գործը երկու անել: Այսինքն՝ այդ «նորամուծությունն» էլ իր հերթին հնացած և ավելորդ «հայտնագործություն» է:

Իսկ դպրոցն ու կրթությունը, իրոք, ունեն չլուծված հարցեր: 9-րդ դասարանի գրականությունն ընդգրկում է հին և միջնադարյան շրջանը, նույնը՝ նաև 10-րդ դասարանում: Ինչո՞ւ, որովհետև 7-9-րդ դասարաններում նախկինում անհարկի խախտվել է ժամանակագրական հաջորդականությունը: Պե՞տք է ուղղել, այո՛:

Մեկ այլ կարևոր հարց՝ 12-ամյա ուսուցումը չի արդարացվում, պետք է անցնել 10-ամյա ուսուցման: Ինչո՞ւ, որովհետև կյանք մտնող երիտասարդից անհարկի կրճատվում է երկու տարի ժամանակ, իսկ 12-րդ դասարանի տղաների մի ոտքը դպրոցում է, մյուսը՝ զինկոմիսարիատում: Դրանով կլուծվի նաև մեկ այլ հարց՝ կվերանա հիմնական դպրոց և ավագ դպրոց արհեստական ու անհարկի բաժանումը: Պե՞տք է մտահոգվել այս հարցով, այո՛: Ելքը՝ տասնամյա միջնակարգ կրթությունն է:

Այո՛ ու նորից՝ այո՛, որովհետև մաթեմատիկայի և գրական սեռերի ու ժանրերի միջև միջառարկայական կապեր գտնելու առաջադրանքը պարապ զբաղմունք է: Մինչդեռ դպրոցն ու կրթությունը լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած: Մտահոգիչ է, որ բուհ ընդունվող դիմորդը մայրենի լեզվի փոխարեն հավասար իրավունքով քննություն կարող է հանձնել անգլերենից: Անգլերենն իր տեղն ունի, մայրենին՝ իր: Հայաստանի հանրակրթական դպրոցն ավարտած դիմորդը պետք է քննություն հանձնի միմիայն մայրենի լեզվից: Բացառություն կարելի է անել օտար քաղաքացիների և այլ երկրներում կրթություն ստացածների համար: Ի վերջո, մի պարզ հարց պիտի տանք՝ ո՞ւմ համար են ղողանջում հայոց դպրոցների զանգերը…

Կրթական գործառույթների հետ կապված ևս մի հարց. բավակա՛ն է ահաբեկության մեջ պահել բուհական համակարգը. քանի կար առաջարկում էին Երևանի (գուցեև ամբողջ հանրապետության) բուհերը տեղափոխել Գյումրի և այն դարձնել ուսանողական քաղաք, հիմա էլ՝ Աշտարակ: Ո՛չ և ո՛չ՝ բուհերը պատմականորեն ինչպես և որտեղ ձևավորվել, այդպես էլ պետք է մնան իրենց տեղերում, հարցը միայն շենքն տարածությունը չեն, որովհետև գլխավորը միջավայրն է՝ գրադարաններ, մշակութային հաստատություններ, հանրային այլևայլ կառույցներ… Պետք է մտածել ոչ թե դրանց տեղափոխման ու օպտիմալացման մասին, այլ զարգացման, բարգավաճման, կրթական որակի բարելավման:

Եվ հետո՝ ծրագրերով, դասագրքերով սկսել են զբաղվել պատահական անձնավորություններ, որոնց ամուսինները, երեխաները, հարսները, փեսաները և հավատարիմ համագյուղացիները նշանակալի դիրքեր են զբաղեցնում կառավարության տարբեր ստորաբաժանումներում և փորձում յուրայիններին ներգրավել գործի մեջ՝ առանց հաշվի առնելու նրանց կարողություններն ու հնարավորությունները: Արդարացումը մեկն է՝ դե՛, տուն են պահում… Վերջ պետք է տալ այս ստորաքարշ գարշելի վիճակին և կազմակերպել չափորոշիչների ու ծրագրերի նախ՝ հանրային, այնուհետև՝ մասնագետների (և ոչ թե սիրողական խմբերի) լուրջ քննարկումներ:

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ