Հայտնի է 2022-23 թթ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող թիմը

2022-23 թթ. «Երիտասարդական Ավրորա» մրցույթի հաղթողն է UWC Դիլիջանի թիմն իր «Կոմբիլի» նախագծով: Եզրափակիչ հասած երեք թիմերն էլ՝ UWC Դիլիջանի, UWC Հարավ-արեւելյան Ասիայի եւ UWC Արեւելյան Աֆրիկայի, առաջարկել էին իրենց միջավայրի կայուն զարգացման նորարար եւ ստեղծարար լուծումներ, բայց ամենամեծ տպավորությունը ժյուրիի վրա գործել էր հատկապես UWC Դիլիջանի թիմի նախագիծը:

«Երիտասարդական Ավրորան» մեկնարկել է 2017 թ․ եւ իրականացվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), «Կրթություն բոլորի համար» (Teach For All) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համագործակցությամբ: Այս նախագծի նպատակն է ոգեշնչել ապագա առաջնորդներին՝ լուծումներ գտնելու իրենց համայնքներում առկա մարդասիրական խնդիրների համար: Ինչպես UWC Դիլիջանի համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ ձեռներեց Վերոնիկա Զոնաբենդը նկատեց, այսօր առավել, քան երբեւէ կարեւոր է այս տեսակ ուսանողական նախագծերին աջակցելը. «Հաճելի եւ պատվաբեր է  երիտասարդներին խրախուսելն ու զորացնելը, որպեսզի նրանք հավատան, որ իրենք են իրենց կյանքի եւ ապագայի ճարտարապետը, որտեղ մենք բոլորս ենք ապրելու: Մեծ գործերն ու մեծ փոփոխություններն սկսվում են փոքր փոփոխություններից, որոնք մենք բոլորս իրականացնում ենք մեր համայնքներում»:

Առցանց կազմակերպված միջոցառումը վարում էր «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) գործադիր տնօրեն Ֆեյթ Աբիոդունը: Ակնհայտ էր, թե որքան տքնաջան եւ նվիրված աշխատանք էին կատարել եզրափակիչ հասած երեք թիմերի մասնակիցներն  իրենց նախագծերը ներկայացնելու համար: Թիմերը լի էին խանդավառությամբ, երբ հերթը հասնում էր մարդասիրական բարդ խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարարական մոտեցումների քննարկմանը: Նրանց ոգեւորում էր աջակիցների մի մեծ բանակ, որոնք միացել էին միջոցառմանն առցանց՝ իրենց զորակցությունը հայտնելու համար:

Հաղթող UWC Դիլիջանի թիմը կստանա 4.000 ԱՄՆ դոլար մրցանակ` նախագծի հետագա զարգացման համար, որպեսզի գալիք սերունդները կարողանան օգտվել օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառով առաջացած հումանիտար խնդիրների լուծումից՝ կենսաթափոնների արդյունավետ կառավարման միջոցով:

Ընդունելով, որ Երեւանի (եւ աշխարհի մյուս քաղաքների) տեղական համայնքները չունեն կենսաթափոնների հեռացման արդյունավետ եւ կայուն համակարգեր՝ «Կոմբիլի» նախագիծն ստեղծում է փոքրիկ «քաղաքային այգիների» մոդելներ, որոնց մասին հոգ կտանեն տեղի երեխաները: Այս այգիները, օգտագործելով ժամանակակից կոմպոստատորներ, թունավոր գազերի արտանետմանը նպաստող կենսաթափոնները կվերածեն պարարտ հողի: Նախագիծը միավորում է երեք հիմնական ուղղություն՝ կրթություն երեխաների ներգրավմամբ, որոնք մասնակցում են այգեգործության եւ կոմպոստացման վերաբերյալ դասընթացներին, ժամանց՝ ստեղծելով համայնքային տարածք տեղացիների համար, եւ կոմպոստացման նորարարական մեթոդ՝ 30-60 օրում պարարտ հող արտադրելու համար:

Վեց տարի անընդմեջ «Երիտասարդական Ավրորան» շարունակում է կարեւոր հարթակ տրամադրել երիտասարդ առաջնորդներին՝ իրենց գաղափարները զարգացնելու եւ դրանց լուծումներ առաջարկելու համար, որոնք կնպաստեն աշխարհում մի շարք հրատապ խնդիրների հաղթահարմանը: Միջոցառման սկզբում ցուցադրվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր մինչեւ հիմա «Երիտասարդական Ավրորայի» ունեցած ազդեցության ծավալները ոչ միայն անմիջականորեն ներգրավված մարդկանց, այլեւ այն համայնքների կյանքի վրա, որոնց ծառայել են նախագծերը:

Նախընտրական հանձնաժողովին նախագծեր էին ներկայացրել UWC շարժման եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի տասը դպրոցներ: Հաշվի առնելով, որ կայուն զարգացման խնդիրները հետզհետե ավելի տարածված են դառնում մեր բոլորի կյանքում, թերեւս, պատահական չէ, որ եզրափակիչ փուլ հասած երեք նախագծերն ուղղված էին էկոլոգիական խնդիրների լուծմանը: UWC Հարավ-արեւելյան Ասիայի եւ UWC Դիլիջանի թիմերը լուծումներ էին առաջարկել կենսաթափոնների հետեւանքով առաջացած խնդիրների համար, իսկ UWC Արեւելյան Աֆրիկայի թիմը գտել էր իրենց տեղական համայնքին աջակցելու ճանապարհը՝ իրականացնելով կորալների վերականգնման նախագիծ:

Կրթության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտների առաջատարներից կազմված ժյուրին լավագույնս պատրաստվել էր՝ գնահատելու յուրաքանչյուր նախագիծ՝  հարցեր ուղղելով թիմերից յուրաքանչյուրին: Այս տարի ժյուրիի կազմում էին.

Աննա Աֆեյան՝ «Նուբար եւ Աննա Աֆեյաններ» հիմնադրամի համահիմնադիր,

Դիեգո Անջեմի՝ UNICEF-ի սոցիալական քաղաքականության ղեկավար,

Փրինս Բաշանգեզի՝ Waterford Kamhlaba UWCSA շրջանավարտ (2020-2022 թթ.) եւ 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող,

Միրզա Դինայի՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր,

Էռնեստո Սեդիլյո՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն:

Ստանալով հարցերի պատասխանները՝ մինչ ժյուրին կորոշեր հաղթողին, սկսվեց «Կրթության դերը խաղաղություն խթանելու գործում» թեմայով քննարկում: Այն վարում էր Ֆեյթ Աբիոդունը, բանախոսներն էին.

Սայիդա Ղուլամ Ֆաթիմա՝ «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար,

Քարեն Լիու՝ UWCSEA շրջանավարտ, Չիկագոյի համալսարանի ուսանող,

Սիբուլելե Սիբաքա՝ «Ավրորա» մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, «Սիբուլելե Սիբաքա» հիմնադրամի հիմնադիր:

Հետաքրքիր քննարկում ծավալվեց այն մասին, թե ինչ կարեւոր դերակատարում կարող են ունենալ մանկավարժները՝ երիտասարդներին աջակցելու եւ խրախուսելու գործում, որպեսզի նրանք էլ իրենց հերթին առավելագույնս զարգացնեն իրենց տաղանդն ու հմտությունները՝ ավելի կայուն եւ խաղաղ հասարակություն ստեղծելու համար:

Երբ ժյուրին վերադարձավ՝ հրապարակելու հաղթողի անունը, մեծ ոգեւորություն էր տիրում: Եվ ժյուրիի քարտուղար Աննա Աֆեյանը հրապարակեց հաղթող թիմի անունը՝ UWC Դիլիջան: Մեկնաբանելով ժյուրիի որոշումը՝ նա նշեց. «Շատ դժվար որոշում էր: Այս բոլոր նախագծերն էլ շատ բարձր որակի են, ստեղծարարական եւ նորարարական: Դուք բոլորդ քրտնաջան աշխատանք եք տարել, որպեսզի բացատրեք, թե ինչպես են ձեր նախագծերը լուծելու ձեր համայնքի խնդիրները ու թե ինչպես եք ձեր լուծումները տարածելու աշխարհում: Պետք է նշեմ, որ դժվար ընտրություն էր. թիմերի միջեւ մրցակցությունն ուժեղ էր»:

««Երիտասարդական Ավրորան» մեզ հիշեցնում է դրական գործողությունների կարեւորության եւ այն փոքր քայլերի մասին, որոնք մենք բոլորս կարող ենք անել, որպեսզի  լուծումներ գտնենք աշխարհում ամենահրատապ խնդիրներին: Եկեք շարունակենք ամենուր ոգեշնչել երիտասարդներին, որպեսզի նրանք իմանան, որ կարող են ունենալ մեծ երազանքներ, կարող են քայլեր ձեռնարկել եւ փոխել աշխարհը», – ավելացրեց UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն եւ միջոցառման մոդերատոր Ֆեյթ Աբիոդունը:

Ըստ հաղթող թիմի՝ իրենց նախագիծն իրական սիրո արդյունք է, որը, հուսով են, կշարունակի էական ազդեցություն ունենալ հետագա սերունդների կյանքում. «Այս նախագիծը կարող է իրականացվել ցանկացած վայրում: Սա մի մոդել է, որը միավորում է երեք հիմնական բաղադրիչ՝ կրթություն, նորարարական մեթոդ եւ համայնքային այգի: Երբ այս բոլոր երեք բաղադրիչները միավորվում են, մենք կարող ենք իրական փոփոխություն կատարել այս խնդրի լուծման ուղղությամբ: Դուք կարող եք ամենուր տեղադրել այս կոմպոստատորները, բայց ոչ ոք չի օգտագործի դրանք, քանի դեռ կրթված չեն: Դրա համար շատ կարեւոր է նախեւառաջ կրթել մարդկանց»:


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ