«Հայտնվել էի թատերական մոլորակի կենտրոնում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Անուշ Ասլիբեկյանը՝ Նյու Յորքի հեղինակավոր փառատոնին իր պիեսի մասնակցության եւ Նորա Արմանիի պրոֆեսիոնալ խաղի մասին

Դրամատուրգ, արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես եւ Զարուհի» մոնոդրաման մասնակցել է Նյու Յորքի United Solo մոնոներկայացումների փառատոնին՝ ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանիի թարգմանությամբ, բեմադրությամբ եւ կատարմամբ՝ բրոդվեյան հայտնի «Theatre Row»-ի բեմերից մեկում: Ներկայացման երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է: «Առավոտի» հետ զրույցում Անուշը նշեց, որ «Մերսեդեսը» սկզբում եղել է պատմվածք, հետո զգալով, որ կերպարները վառ ու թատերային են, հեղինակն այն պիես է դարձրել, որից հետո այն փոխել է մոնոդրամայի։


«Պատմվածքը եւ մեծ պիեսը կոչվում են «Մերսեդես», իսկ մոնոդրաման անվանեցի «Մադամ Զարուհի. մի հայրենադարձուհու պատմություն»: Երբ Նորա Արմանին առաջարկեց պիեսը խաղալ փառատոնի շրջանակում, միասին քննարկեցինք, ինքն ասաց, որ մադամ Զարուհին հնարավոր է ամերիկյան հանդիսատեսը չընկալի, քանի որ մադամ բառն իրենց մոտ հասարակաց տան աղջիկ է հիշեցնում: Փոխեցինք նաեւ վերնագիրը, որովհետեւ եթե միայն «Մերսեդես» լիներ, ամերիկացիները կկարծեին, թե մեքենայի մասին է, իսկ մադամ Զարուհին, ինչպես արդեն նշեցի, կասոցացվեր կարմիր լապտերների հետ։ Մի խոսքով, մտածեցինք շատ չբարդացնենք, վերնագիրը դնենք երկու քույրերի անունները՝ «Մերսեդես եւ Զարուհի»,-ասաց մեր զրուցակիցը:


Դրամատուրգի ձեւակերպմամբ, մեծ իրադարձություն էր նման հեղինակավոր փառատոնի մասնակից լինելը. «Հատուկ չեմ ձգտել, նպատակ չի եղել, բայց քրտնաջան աշխատանքի եւ սեփական գործին մեծ նվիրվածության արդյունքում մի օր արթնանում ես եւ հասկանում, որ հայտնվել ես մի տեղ, որի մասին չես էլ երազել, բայց որը շրջադարձային է քո գրական կարիերայում: Երկու տեսանկյունից էր այն ինձ համար շատ կարեւոր. մեկը, որ առիթ կար Հայոց ցեղասպանության թեման թեկուզ ոչ ուղղակիորեն արծարծել օտար միջավայրում, եւ երկրորդը, նորից լինել Միացյալ Նահանգներում, որտեղ 2009թ. կրթական ծրագրերից մեկով այցելել էի ու շատ տպավորվել։ Նաեւ հայ-ամերիկյան մշակութային կապերի տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն էր տեղի ունեցել»:


Անուշ Ասլիբեկյանին խնդրեցինք որոշ հետաքրքիր դրվագներ առանձնացնել: Նա տպավորված էր բազմազգ հանդիսատեսի՝ ներկայացմանը ցուցաբերած ուշադրությամբ եւ ջերմ ընդունելությամբ։ Նշեց, որ անչափ պարտավորեցնող էր այն, որ Նյու Յորքի քմահաճ հանդիսատեսի առաջ է իր պիեսը ցուցադրվում. «Երբ հասա Մանհեթն, շքեղության, լույսերի ու այդ ամենի ազդեցությամբ հանկարծ հասկացա, որ հայտնվել եմ թատերական մոլորակի կենտրոնում: Վախենում էի՝ արդյոք ինչպե՞ս կընդունի նյույորքյան շփացած հանդիսատեսը մեր ներկայացումը։ Չէ՞ որ սա 42-րդ պողոտան է, որտեղ ինչ ասես ցուցադրվել է եւ որտեղ թատերասրահի չափերը կապ չունեն։ Այստեղ կապ ունի միայն հանդիսատեսը, որի շարքում կարող է լինել մեկը, որի կարծիքը կարող է ճակատագրական լինել… Նա կարող է լուռ հեռանալ ու բացասական մի երկու տող գրել, որը կխորտակի քեզ, ու հակառակը՝ կարող է երկու դրական տող գրել եւ քեզ բարձրացնել Օլիմպի գագաթը։ Այնտեղ թատերախոսականները երկար չեն գրվում, քննադատները գիտեն իրենց խոսքի արժեքը եւ կշիռը…Մի խոսքով, արդեն թատրոնում հասկացա, որ շատ լուրջ բան է տեղի ունեցել»:

Թատերագետի խոսքով, հոգեբանական մեծ սատարում էր հայ անվանի մտավորականների ներկայությունը պրեմիերային, որոնց թվում էին Ռոդ Այլենդի երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Պետրոսյանն իր տիկնոջ՝ Ժաննա Գեղամյանի հետ, Նյու Ջերսիից Համազգայինի Շանթ թատերախմբի ղեկավար Վարդան Գառնիկին՝ իր տիկնոջ հետ:

«Մերսեդեսի» պրեմիերային ներկա են եղել The Armenian Mirror Spectator, The Armenian Weekly պարբերականների լրագրողները եւ թատերախոսականներ հրապարակել։ Մոնոներկայացումը դիտել են Աննա Ջիրջիրյանը, Սոլթ Լեյք Սիթիի հեռուստատեսության մշակութային բաժնի ղեկավար Մերի Դիքսոնը: Ներկայացման մասին բարձր կարծիք է արտահայտել ամերիկացի ճանաչված քննադատ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարվին Կարլսոնը։

Անուշ Ասլիբեկյանը տեղեկացրեց, որ դահլիճում զգում էր հանդիսատեսի շնչառությունը, որը տարված էր Նորա Արմանիի պրոֆեսիոնալ խաղով։ Ի դեպ, երբ Նորա Արմանին մոնոպիեսը թարգմանել է անգլերեն, երկուսով նախապես աշխատել էին տեքստի վրա, որոշ արտահայտություններ փոփոխել, որպեսզի մենտալիտետային առումով այն ընկալելի լինի ամերիկացի հանդիսատեսին։

«Այն տեսարաններում, որտեղ Զարուհին պատմում էր իր կյանքի ծանր դրվագները, հանդիսատեսն անասելի հուզվում էր, սպասում էր, թե երբ է մի լույս բացվելու այդ խեղճ կնոջ կյանքում, եւ երբ մի փոքրիկ լույսի նշույլ էր նշմարվում, նրանք քահ-քահ ծիծաղում էին: Ես գրելիս չէի մտածում, որ այդ տեսարանները ծիծաղելի կլինեն: Վերլուծելով հասկացա, որ ամերիկացիների կյանքն այնքան անհոգ է, իրենց պատմության ընթացքում չեն ունեցել նման ողբերգական դրվագներ: Ու իրենց համար չափից ավելի ծանր էին դրանք, անհավատալի էր, որ մեկ մարդու հետ կարող են նման բաներ պատահել: Նշեմ, որ Նորա Արմանին ինձ համար նոր բացահայտում էր անգլերենով խաղալիս: Իր դերասանական գունապնակն ամբողջությամբ բացել էր եւ ողջ ներկայացումը կառուցել կոնտրաստների, խտացած մարդկային ապրումների վրա: Ինչպես ես էի հարյուր տարվա պատմությունը մեկ մոնոդրամայի միջոցով պատմել, այդպես էլ Նորան մեկ ժամում կարողացել էր մարդկային ողբերգական եւ լուսավոր ապրումների հերթագայումը ներկայացնել: Նա մեկ ժամվա ընթացքում իմ հերոսուհուն կարողացավ երիտասարդ, թեթեւ աղջնակից ծեր կին դարձնել, ինչը եւ մամուլը նկատել էր, եւ ընդգծել էր պրոֆեսոր Մարվին Կարլսոնը: Ներկայացումից հետո հանդիսատեսը թույլ չէր տալիս հեռանալ, իսկ հայ համայնքից նրանք, ովքեր ներկա էին, այնքան էին հավանել ներկայացումը, որ ցանկանում էին իրենց քաղաքներում ու նահանգներում էլ ցուցադրվի»,-հավելեց Անուշ Ասլիբեկյանը:

Թատերագետը նշեց, որ «Մերսեդես եւ Զարուհի» մոնոդրաման միայն Նյու Յորքի United Solo փառատոնի համար չի արվել, իրենք այն ապրեցնելու նպատակ ունեն եւ այդ առումով Նորա Արմանիի հետ որոշակի նախնական պայմանավորվածություններ:

Անուշ Ասլիբեկյանը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ի մեր այն հայրենակիցներին, որոնք Միացյալ Նահանգներում գտնվելու իր 10 օրերը հեքիաթային դարձնելու համար ջանք չեն խնայել։ Նրանց թվում են՝ Կոնստանտին Պետրոսյանի ընտանիքը, Աննա Ջիրջիրյանը, Սուրբ Վարդան եկեղեցին եւ հայկական առաջնորդարանը, պատմաբան, գրող Վարդան Մաթոսյանը, Բոստոնի հայկական թանգարանից՝ Պերճ Չեքիջյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ