ՀՀ-ում առկա են ակնհայտ բացասական միտումներ, որոնք կասկածի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը.ԹԻՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ.

2018թ․ թավշյա հեղափոխության մեջ ներգրավված բազմահազար քաղաքացիների նպատակը կոռումպացված համակարգից ձերբազատումն ու արդարության հաստատումն էր, ինչը նոր իշխանությունների առջև դնում էր մեծ պահանջներ։ Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքար տանելու մասին, նախաձեռնեց և սկսեց կյանքի կոչել հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ծրագիր, սկսեց նոր հակակոռուպցիոն ինստիտուտների ձևավորման գործընթացը։ Թեև շատ տեղացի և արտասահմանցի փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ քննադատում էին իրականացվող բարեփոխումների որակը և արագությունը, հանրության շրջանում կար ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը զարգանում է ճիշտ ճանապարհով և այդ առումով կան ակնկալիքներ և հանրային աջակցություն։ Նման վերաբերմունքը փաստվել է հանրային կարծիքի ուսումնասիրություններում, օրինակ, 2019 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամի Հայաստանի  համատեղ իրականացված ուսումնասիրությունում։

2018-2019 թվականներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումներն արտացոլվել են միջազգային հետազոտություններում և համաթվերում։ Այսպես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) Հայաստանի մեծությունը հեղափոխությունից հետո 35-ից աճեց մինչև 49, այսինքն՝ 14 միավորով, որը աշխարհի մասշտաբով լավագույն արդյունքն էր։ Զգալի դրական աճ գրանցեցին նաև Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցանիշները (World Governance Indicators), ներառյալ՝ դրա Կոռուպցիայի վերահսկում ցուցանիշը և Ֆրիդոմ Հաուս միջազգային կազմակերպության Անցումային փուլում գտնվող երկրների (Nations in Transit) Ժողովրդավարության համաթիվը (Democracy score)։

2020թ․-ից Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային սպառնալիքները, կորոնավիրուսի համավարակը, ներքաղաքական լարումները դանդաղեցրեցին բարեփոխումները։ Հանրային կարծիքի ուսումնասիրությունները սկսեցին արձանագրել բացասական միտումներ, իսկ միջազգային համաթվերում դադարեց աճը։

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից 2022թ․ հունվարին հրապարակված հեռախոսային հարցման տվյալներով քաղաքացիների 46%-ը գտնում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ և միայն 34%-ի կարծիքով է, որ այն գնում է ճիշտ ուղղությամբ։ Մյուս կողմից հարցվածների 61%-ի կարծիքով երկիրը կառավարվում է՝ ելնելով որոշ խմբերի շահերից և միայն 31%-ն  է կարծում, որ այն կառավարվում է՝ ելնելով մեծամասնության շահերից։ Հետաքրքիր է նշել, որ ՄՀԻ-ի կողմից 2021թ․ ապրիլ/մայիսին անցկացված հարցման տվյալներով քաղաքացիների միայն 20%-ն էր կարծում, որ երկիրը գնում էր սխալ ուղղությամբ, իսկ 43%-ի կարծիքով այն գնում էր այն գնում էր ճիշտ ուղղությամբ։

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի 2022թ․ նոյեմբերին հրապարակած հանրային կարծիքի ուսումնասիրությունը ևս արձանագրեց զգալի հետընթաց։ Մասնավորապես, 2019 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և ՀՌԿԿ-Հայաստանի  վերը նշված համատեղ իրականացված հետազոտության արդյունքների համեմատությամբ պարզվեց, որ՝

«դատարանները և դատախազությունը մեծապես կոռումպացված են» պատասխանների քանակը 12%-ից աճել է 32.5%,

«վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն» կարծողների թիվը 75%-ից իջել է 34%-ի,

«կաշառքի դեպքերի հաճախականությունը նվազել է» պատասխանողների թիվը 91%-ից իջել է 66.5%-ի,

«կաշառքի չափերը նվազել են» կարծողների թիվը 82.4%-ից իջել է մինչև 42%

2022 թվականի ընթացքում կոռուպցիայի և հակառուպցիոն քաղաքականության գծով տեղացի և միջազգային փորձագետների, այդ թեմաները լուսաբանող լրագրողների նյութերը, հասարակական մասնագիտացած կազմակերպությունների և անկախ փորձագետների ուսումնասիրությունները և վերլուծությունները ևս փաստում են, որ առկա են ակնհայտ բացասական միտումներ և խնդրահարույց դրսևորումներ, որոնք կասկածի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, իսկ երբեմն նույնիսկ քաղաքական կամքը։

2022 թվականի ապրիլին Հայաստանում կոռուպցիայի իրավիճակին և հակակոռուպցիոն քաղաքականությանն անդրադարձել են Թրանսփարենսի Ինթերնեշնլի քարտուղարությունը և Նորվեգիայում գործող U4 միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը իրենց համատեղ «Ակնարկ Հայաստանում կոռուպցիայի և հակակոռուպցիայի մասին» հրապարակմամբ։ Ակնարկի հեղինակները նշում են, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները կյանքի կոչեցին մի շարք իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք հասարակության մեջ առաջ բերեցին դրական սպասելիքներ և ընկալումներ կոռուպցիայի նվազման տեսանկյունից։ Սակայն, միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնում, որ իրականացվող բարեփոխումները կարող է չհանգեցնեն կոռուպցիայի մակարդակի կայուն և շարունակական նվազման, և որ դեռևս առկա են թերություններ կոռուպցիայի կանխարգելման և հակազդման համակարգերում, ինչն, առաջին հերթին, վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերմանն ու բռնագանձմանը և դատական համակարգի բարեվարքությանը։ Որպես կոռուպցիայի առումով առավել խոցելի ոլորտներ՝ ակնարկի հեղինակները նշել են դատական համակարգը, անվտանգության համակարգը, հանրային գնումները և հանքարդյունաբերությունը։

2022-ի ընթացքում ԹԻՀԿ-ն իր (այդ թվում՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ) հրապարակային հայտարարություններում և դիրքորոշումներում բազմիցս անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի իրավիճակին և դրա հաղթահարման խնդիրներին։ Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ կոռուպցիային առնչվող ներկայիս մարտահրավերներն են իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման մեխանիզմների թերացումը, իրավապահ և դատական մարմինների ձևավորման ու բարեվարքության խնդիրները, կասկածելի կենսագրությամբ անձանց բարձր պաշտոնների նշանակումները և հովանավորչության դրսևորումները, խնդրահարույց պետական գնումները և բարձրաստիճան պաշտոնյաների փոխկապակցված անձանց կասկածելի հաջողությունները մրցույթներում, խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճման միտումները, քաղաքացիական տարածքի նեղացման սպառնալիքները՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, ընդհանուր՝ ոչ թափանցիկ, ոչ մասնակցային և ոչ հաշվետու կառավարումը և կոռուպցիոն նոր սխեմաների ձևավորումը։ Այս խնդիրները ներկայումս դրվագային են, սակայն դրանք արագորեն կարող են ամրապնդվել և ձևավորել պետության զավթման մի նոր համակարգ, ինչն անթույլատրելի է։

Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն վերագնահատի իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարի դաշտում և շուտափույթ ձեռնարկի գործուն ու արդյունավետ քայլեր, որոնք կօգնեն վերականգնելու հանրային վստահությունը։


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ