«Ի՞նչ եմ սովորել Հենրի Քիսինջերից». Արմեն Սարգսյանի հոդվածը՝ նվիրված Հենրի Քիսինջերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հեղինակավոր The Wall Street Journal պարբերականումհրապարակել է հոդված՝ նվիրված հայտնի պետական գործիչ, դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին, ով մայիսի 27-ին դառնում է հարյուր տարեկան։

«Ի՞նչ եմ սովորել Հենրի Քիսինջերից» վերնագրով հոդվածում Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ ճանաչել է գործչին ու բազում հանդիպումներ ունեցել նրա հետ, գրում է․

«Կյանքի 100-րդ տարում նախկին պետքարտուղարը շարունակում է մնալ պետական գործիչների, այդ թվում և՝ հետխորհրդային փոքրիկ պետության վերջին մի քանի տարիների նախագահի մեծագույն ուսուցիչը։

Հենրի Քիսինջերը, ով մայիսի 27-ին կտոնի 100-րդ տարեդարձը, նշանակալի ու կարևոր կյանք է ապրել։ Պետական գործչի և դիվանագետի գործողությունները երբեմն անողոք քննադատության են արժանացել։ Սակայն նրանք ովքեր նրա կարիերան ուսումնասիրում են առանց ավելորդ զգացմունքների, կտեսնեն, որ Քիսինջերի անդրդվելի ռեալիզմը, որը կոփվել էր նացիստական Գերմանիայում նրա մանկության տարիների փորձառությամբ, իսկ արդեն չափահաս տարիքում` ամերիկյան հնարավորությունների հանդեպ հավատով, խիստ անհրաժեշտ էր՝ Սառը պատերազմի ընթացքում խուսափելու համաշխարհային աղետից։ Որպես նախագահ Ռիչարդ Նիքսոնի պետքարտուղար՝ նա օգնեց ձևավորելու միջազգային մի աշխարհակարգ, որին իր աջակցությունը հայտնեց մրցակցող պետությունների աստղաբույլը։ Որքան էլ ոմանք նրա դիրորոշումն անընդունելի ցինիզմ համարեցին, Քիսինջերի համար կարևորն այն էր, որ աշխարհակարգն ապահովում էր կայունություն:

Իմ սեփական կարիերայում ես նույնպես, ինչպես և աշխարհի շատ պետական այրեր, հաճախ եմ առաջնորդվել Քիսինջերով: Որպես քաղաքական գործիչ դարձած գիտնական, որը հանձնարարություն ուներ 1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, հիմնել Հայաստանի առաջին միջազգային առաքելությունը Լոնդոնում, ես դարձա Քիսինջերի աշխատանքի հետևորդը: Առաջին անգամ նրան հանդիպեցի 1990-ականների վերջին՝ իմ երկրի վարչապետի պաշտոնում ծառայելուցս հետո։ Այդ ժամանակ Քիսինջերը թեև 75 տարեկան էր, սակայն միտքը նախանձելիորեն հարուստ ու ճկուն էր:

Երբ ավելի ուշ՝ 2018 թվականին, ընտրվեցի Հայաստանի նախագահ, ես հաճախ էի անդրադառնում նրա աշխատություններին՝ օգնելու հետխորհրդային իմ փոքր երկրին դուրս գալ այն մարտահրավերներից, որոնք ի հայտ էին եկել պատերազմի հետևանքով։ Վերջին քառորդ դարի ընթացքում ես անձնապես հնարավորություն եմ ունեցել շատ լավ ճանաչելու Քիսինջերին և հասկացել, որ նրան քննադատողների ստեղծած թշնամական պատկերը լրջորեն մոլորեցնող է։

Քիսինջերի բարդ աշխարհայացքը կերտվել է նացիզմի չարիքի հետ նրա վաղ հանդիպման հետևանքով։ Նա ծնվել է 1923 թվականին Գերմանիայում՝ Ֆյուրտում, որպես Հայնց Ալֆրեդ Քիսինջեր, Հիտլերի՝ իշխանության գալուց տասը տարի առաջ։ Կյանքի առաջին 15 տարում նա անձամբ ականատես եղավ ցեղասպան նացիստական ռեժիմի վերելքին, որը պատճառ դարձավ համաշխարհային պատերազմի և ոչնչացրեց նրա հայրենակից միլիոնավոր եվրոպացի հրեաների։ Թեպետ որպես պետական գործիչ նա մերժում էր ռոմանտիկ գաղափարները, սակայն նա գրեթե զգայական ակնածանք ուներ Ամերիկայի հանդեպ․ մի անգամ նա իրեն ընդունած երկրի մասին գրել էր․ «Այլևս ոչ մի տեղ չես կարող գտնել ոգու նման շռայլություն և թշնամանքի բացակայություն»։

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԱՄՆ բանակում ծառայելուց հետո Քիսինջերը գնաց Հարվարդ, որտեղ կենտրոնացավ միջազգային հարաբերությունների ուժն ուսումնասիրելու վրա։ 1957 թվականին նրա «Միջուկային զենքերն ու արտաքին քաղաքականությունը» (Nuclear Weapons and Foreign Policy) գիրքը նրան ճանաչում բերեց որպես առաջատար գեոստրատեգի։ 1960-ին հրատարակված «Ընտրության անհրաժեշտությունը» (The Necessity for Choice) գրքում նա մշակեց խորհրդային զենքերին «ճկուն պատասխանի» գաղափարը՝ դառնալով Քենեդիի վարչակազմի արտաքին քաղաքականության վրա ամենակարևոր արտաքին ազդեցություն ունեցողներից մեկը։

1969 թվականին Քիսինջերը նախագահ Նիքսոնի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար՝ մի պաշտոն, որը նա վերաիմաստավորեց ու դարձրեց ավելի հզոր։ 1973 թվականին Նիքսոնը նրան նշանակեց պետքարտուղար, և նա այդ պաշտոնին մնաց մինչ 1977 թվականի հունվար՝ Ջերալդ Ֆորդի նախագահության ավարտը։ Այսօր Քիսինջեր-Նիքսոն համագործակցությունը, որը հայտնի է դարձել այս երկուսի միջև հակասական խոսակցությունների ձայնագրություններով, հաճախ հիշվում է որպես չարաբաստիկ դաշինք։ Սակայն, ինչպես Բերի Գյուինն ի ցույց դրեց Քիսինջերի մասին իր վերջին հայտնի աշխատության մեջ՝ «Ողբերգության անխուսափելիությունը» գրքում, «ռեալպոլիտիկի» նրա քաղաքականությունն առանցքային էր՝ ամերիկյան ուժը պահպանելու, միևնույն ժամանակ, նաև մեծ տերությունների՝ աշխարհը կուլ տալու զորություն ունեցող կրակը զսպելու գործում։

Քիսինջերը հստակորեն տեսավ, որ 1960-ականների վերջին բացառապես կոշտ ուժի վրա հենվելը դառնում է խոցելի։ Վիետնամի պատերազմը, Խորհրդային Միության բռնությունները Չեխոսլովակիայում և Մերձավոր Արևելքում մոլեգնող հակամարտությունները կառուցողական երկխոսության և փոխզիջման անհրաժեշտություն առաջացրին։ Նա հասկացավ, որ նման փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում՝ ԱՄՆ-ին թույլ տալով վերջ դնել Վիետնամի պատերազմին, միաժամանակ, նախաձեռնել մերձեցում Խորհրդային Միության հետ և հարաբերությունների հաստատում Չինաստանի հետ:

Իշխանությունը քաոտիկ փոխզիջումների թատրոն է: Այն ավելի շատ սահմանափակում է, քան ազատագրում։ Մի նպատակին հասնելու համար իշխանություն ունեցողը հաճախ պետք է զոհաբերի մյուսը։ Սխա՞լ էր արդյոք Քիսինջերը՝ հարաբերություն սկսելով ռեպրեսիվ խորհրդային ռեժիմի հետ։ Այն ժամանակ շատ ամերիկացիներ այդպես էին կարծում, սակայն, հետամուտ լինելով լարվածության թուլացմանը, Քիսինջերը Մոսկվային մղեց վավերացնել զինաթափման պայմանագրերը, որոնք խաղաղություն ապահովեցին միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված երկու գերտերությունների միջև: Այդ ժամանակ ես դեռահաս էի և հստակ հիշում եմ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ջերմացման արդյունքում առաջացած լավատեսությունը։

Քիսինջերի ձգտումը՝ հնարավորինս ավելի խորը պատկերացում ունենալ այլ երկրների, դրանց ոչ միայն քաղաքականության, այլև մշակույթի ու փիլիսոփայության մասին, նրա դիվանագիտության գաղտնի ուժն էր։ Դա նրան դարձրեց ամերիկացի այն եզակի պետական գործիչներից մեկը, որը գիտակցեց արևմտյան ու չինական աշխարհայացքների հիմնարար տարբերությունը։ Առաջինը ձգտում է լիակատար հաղթանակի ամեն գնով, իսկ երկրորդը բավարարվում է հարաբերական առավելության հասնելով։

Քիսինջերն այս տարբերությունն ի ցույց դրեց՝ համեմատելով չինական վեյցզի խաղը շախմատի հետ։ Շախմատիստը ձգտում է ոչնչացնել իր հակառակորդի խաղաքարերը ճակատային հարվածների շարքով, մինչդեռ վեյցզիի հմուտ խաղացողը ձգտում է խաղատախտակի վրա ստեղծել դատարկ հատվածներ՝ աստիճանաբար նվազեցնելով հակառակորդի խաղաքարերի ռազմավարական ներուժը։ Շախմատը, իր ողջ թվացյալ բարդությամբ հանդերձ, զարգացնում է մտածողության պարզություն, իսկ վեյցզին, հակառակ իր պարզ տեսքին, նպաստում է ռազմավարական ճկունությանը։

Քիսինջերի կողմից 1971 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մերժված ռեժիմին դիմելը, որի նպատակը Պեկինի ու Մոսկվայի միջև ծագած տարաձայնություններն օգտագործելն էր, արդարացիորեն քննադատվեց այն բանի համար, որ դա ի հաշիվ տեղի բենգալացի ժողովրդի շահերի էր։ Չինաստանի հետ հարաբերություններ հաստատելու նպատակով Վաշինգտոնն աջակցեց Պակիստանի ռազմական բռնապետությանը՝ չինական կողմի դաշնակցին (որը գործում էր որպես Պեկինին կապող օղակ) նույնիսկ այն ժամանակ, երբ նա ցեղասպանություն իրականացրեց ներկայիս Բանգլադեշի տարածքներում։

Ճանաչելով Քիսինջերին՝ ես առավել քան վստահ եմ, որ նա խորապես ափսոսում է Պակիստանին աջակցելու համար: Սակայն այդ ժամանակ Չինաստանն ԱՄՆ-ին ավելի մոտեցնելու հնարավորությունը պետք է որ չափազանց կարևոր վերջնանպատակ լիներ։ Իշխանությունն իրացնելիս, ինչպես մի անգամ նշել է միջազգային հարաբերությունների մեծ տեսաբան Հանս Մորգենթաուն, «միայն հենց գործելու փաստը ոչնչացնում է մեր բարոյական ամբողջականությունը։ Նա, ով ցանկանում է պահպանել իր բարոյական անմեղությունը, պետք է առհասարակ հրաժարվի գործելուց»։

Քիսինջերի գործողությունները Բանգլադեշում, Կամբոջայում և այլ երկրներում հանգեցրին նրան, որ ձախակողմյանները քննադատեցին նրան։ Միևնույն ժամանակ, պաշտոնավարման ընթացքում Մոսկվայի հետ լարվածությունը թուլացնելու և Մաոյի Չինաստանի հետ աշխատելու նրա քաղաքականությունը, զուգորդված ներքին պոպուլիզմի հանդեպ հակակրանքով, նրան դարձրեցին նաև պահպանողական քննադատների թիրախ: Ոմանք նրան մեղադրեցին «անարմատ կոսմոպոլիտ» լինելու մեջ, ով մեղմ էր կոմունիզմի և անտարբեր՝ ամերիկյան արժեքների նկատմամբ:

Այսօր մենք ողջ աշխարհում թունավոր պոպուլիզմի վերածննդի և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև նոր Սառը պատերազմի վերսկսման ականատեսն ենք։ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև Սառը պատերազմի աշխարհաքաղաքականությունը, որը բնութագրվում է մահացու, բայց համեմատաբար կանխատեսելի խաղացողներով ու պատկառելի ինստիտուտներով, իր տեղը զիջել է մի երևույթի, որը կարելի է կոչել «քվանտային դարաշրջան», որին հատուկ է անկախատեսելիությունը։

Սա դյուրին է դարձնում քիսինջերիզմի՝ որպես հնացած մտքի դպրոցի մերժումը, բայց դա լուրջ սխալ կլինի: Քիսինջերի դիվանագիտությունը, որը հիմնված է աշխարհի և դրա բոլոր ոչ հաճելի բարդությունների ամենաիրատեսական գնահատման վրա, կիրառելի է ոչ միայն այն մարտահրավերների դեպքում, որոնց առերեսվում ենք այսօր։ Այն կարող է նաև մեզ փրկել այնպիսի աղետալի հակամարտությունից, որի դեմ պայքարին նա նվիրվել էր որպես պետքարտուղար։ Քանի որ Հենրի Քիսինջերը դառնում է 100 տարեկան, ժամանակն է, որ աշխարհը, հանուն ինքն իրեն, վերաբացահայտի նրան»։

Հոդվածի բնօրինակը՝ այստեղ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ