Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ․ Ռուբեն Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Ստորև ներկայացվում են հատվածներ հարցազրույցից։

– Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հերթական հանդիպումը կայացավ։ Եվ՞։

 Ռուբեն Վարդանյան -Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։

-Դուք սպասո՞ւմ էիք, որ Բրյուսելում, Երևանում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ա՞յլ հայտարարություն կհնչի։

 Ռուբեն Վարդանյան -Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել ենք բանակցությունները։

 -Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մայիսի 22-ի հայտարարությանն արձագանքեցիք նաև Դուք։ Շատերը դա համարում են Արցախի դատի վախճանը։ Դու՛ք ի՞նչ կարծիքի եք։

 Ռուբեն Վարդանյան -Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝ ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար և ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները և այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ, և երբ ընտրվել է 2021-ին։ Ես նորից եմ ասում, որ նրա որոշումով չպետք է լինի, ինքն արդեն ասել է բանաձևը՝ առանց մեր ժողովրդի, մեր իշխանության դիրքորոշման ոչ մի բան չի կարող ստորագրել:

-Արցախից իշխանությունները պատասխանեցին, դրան էլ հավանաբար տեղյակ եք։ Ե՞վ։

Ռուբեն Վարդանյան -Բացի հայտարարություններից պետք են քայլեր, ինձ թվում է՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավախքում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:

-Գործողություններ ակնկալում եք Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից։

Ռուբեն Վարդանյան -Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում: Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երևի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, և իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ և ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը։

-Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի։

 Ռուբեն Վարդանյան – Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետևանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձևը գտնենք: Քաղաքականության մեջ, այո, հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ, բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետև եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետևանքները․․․ Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիևը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա։

-Կանգնեցնելու տարբերակներ տեսնո՞ւմ եք։

 Ռուբեն Վարդանյան -Այո՛, ժողովրդի և իշխանության միասնական դիրքորոշումը, որ դա չի ընդունվելու մեր կողմից և համախմբումն այդ գաղափարի շուրջ: Դա նշանակում է, որ մենք չպետք է թույլ տանք ու դա անպայման իրագործվի քայլերով։

– Վերադառնանք ձեր գործունեությանը։ Նախօրեին Ստեփանակերտում կայացած հանդիպմանը անոնսեցիք, որ նախատեսում եք հիմնադրամ ստեղծել շուրջ 60 միլիարդ դրամի ծրագրեր անելու համար։ Մանրամասնեք որքան հնարավոր է, ինչի՞ մասին է խոսքը.

Ռուբեն Վարդանյան -Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2020 թվականի պատերազմը և դրանից հետո, տասնյակ միլիոն դոլար ենք ներդրել Արցախում` տարբեր ծրագրերի մեջ։ Մենք, իսկ մենք ասելով նկատի ունեմ իմ ընկերների հետ միասին իրականացված տարբեր ծրագրերը,  միայն «Ավրորան» շուրջ հարյուր նախագիծ է իրագործել այստեղ, և մենք էլ շարունակել ենք դա։ Անցյալ տարի ստեղծված «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունն արդեն մոտ 2 միլիարդ դրամի տարբեր ծրագիր է իրականացրել այստեղ։

Ուղղակի շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է նպատակը։ Համախմբել մարդկանց գաղափարի շուրջ, ստեղծել ճանապարհային քարտեզ։ Հասկանալ, ո՞ր ուղղությամբ է անհրաժեշտ աշխատել։ Իսկ ամենակարևորը` ինչ մարդկային, ֆինանսական ռեսուրս ունես, և ուրիշ կարևոր ռեսուրսներ՝ այս իրականության համար։ Հիմա, մենք անցանք այս ճանապարհը, հաստատեցինք նպատակը, հաստատեցինք, որ պատրաստ ենք այդ նպատակի շուրջ համախմբվել, պատրաստ ենք իրականացնել շատ մեծ աշխատանք: Դրա համար պետք է ռեսուրս։ Եվ այս իրավիճակում մենք որոշեցինք, որ պետք է լուրջ գումարներ ներդնել, որովհետև մենք ունենք շատ քիչ ժամանակ` իրականությունը փոխելու։ Եվ չնայած աշխարհում եղած բոլոր խնդիրներին` մեծ գումար է հայտարարված, որը ներդրվելու է այս նպատակին հասնելու համար։

– 60 միլիարդից 20 միլիարդը նշել եք, որ Վարդանյան ընտանիքինն է։ Իրատեսական եք համարում այդքան գումար հավաքելը, երբ Արցախի շուրջ այդքան մարտահրավերներ կան։ 

Ռուբեն Վարդանյան -Փորձելու ենք ամեն ինչ անել։ Ես ասել եմ, որ իմ ամենամեծ հպարտությունն այն է, որ իմ իրականացրած ծրագրերը կոլեգիալ են եղել: Իմ ընտանիքը մոտ 500 միլիոն դոլար է ներդրել տարբեր ծրագրերում։ Մոտ մեկ միլիարդ դոլար ուրիշ մարդիկ են ներդրել։ Եվ դա շատ մեծ հպարտությամբ եմ ասում։ Հազվագյուտ է, երբ հարուստ մարդը, ունենալով հնարավորություններ, աշխատում է ուրիշ մարդկանց հետ։ Մոտ 700 պրոյեկտ ենք իրականացրել կամ մասնակցել դրանց իրականացմանը: Մոտ հազար ուսանողի կրթաթոշակ ենք տվել։ Հարյուրավոր մարդկանց ենք օգնել, եթե համարել ենք, որ դրա կարիքը կա։ Գումարը հատկացրել ենք պրոֆեսիոնալ մենեջերներին, ոչ թե անհատ մարդկանց։ Անելու եմ ամեն ինչ, ինչքան ուժ ունեմ, իմ ընկերների հետ։ Վստահ եմ, որ կհաջողենք։

– Եթե դուք ասում եք այսօր, որ 60 միլիարդ ներդրումներ եք անելու, բայց քաղաքական դաշտը հանգիստ թողեք, իշխանափոխություն չենք անում, դե պայմանները խստացված են, հանրահավաքներ չենք անում։ Բայց ձեր կողքի մարդիկ քաղաքական գործիչներ են կամ կուսակցություններ են։ Ունեն իրենց նպատակները։ Քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է։ Եթե այդ դուռը փակում եք, ի՞նչ են անելու նրանք:

Ռուբեն Վարդանյան -Ի՞նչ իշխանության մասին է խոսքը: Մենք ունենք Սարդարապատի իրավիճակ, ունենք վերջին հնարավորությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Հանրահավաքի ժամանակ ես շատ կոնկրետ ասել եմ, որ այսպես ենք տեսնում իրավիճակը։ Եթե դուք նույն ձև եք տեսնում, և´ իշխող ուժը, և´ նախագահը, և´ Ազգային ժողովը, եկեք որոշենք՝ հայրենական պատերազմի իրավիճակում կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անենք։ Կոնկրետ, ամեն օրվա: Եթե դուք դա չեք անելու, մենք առանց ձեզ դա անելու ենք, մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը: Շատ կարևոր է, որ մենք ունենք մեր պետությունը։ Մենք 30 տարի կառուցել ենք Արցախի անկախ պետական համակարգը։ Բայց, ցավոք, կարող է այնպես լինել, որ պետական համակարգի ղեկավարը պատրաստ չի դրան։ Դա միայն նրա որոշումն է լինելու: Բայց որպես առաջնորդներ, որոնք պատասխանատու են մեր հայրենիքի համար, մենք մեր քայլերն անելու ենք։ Մենք, միևնույնն է, պաշտպանելու ենք Արցախը։

Հիմա ավելի ճիշտ ու ուժեղ կլինի, եթե դա անեն ողջ պետական համակարգը և հասարակությունը միասին։ Եթե ոչ՝ ես վստահ եմ, որ հազարավոր մարդիկ դուրս կգան` պաշտպանելու մեր երկիրը, որ ձեր և մյուսների երեխաները կարողանան այստեղ ապրել։ Ուրիշ ձև չկա։ Հիմա նախագահը քննարկում է տարբեր բաներ, տարբեր սցենարներ, ԱԺ նախագահը պահանջում է նրա հրաժարականը։ Էլի ինչ- որ անձերի, պաշտոնների շուրջ խաղեր են գնում։ Վերջացրե´ք: Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել։ Մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել։ Իսկ դուք ցանկանում եք ձեր անձնական հարաբերությունները պարզել։ Իհարկե, անընդունելի է այս իրավիճակում պաշտոնների համար պայքարել։…. Մենք զինվորներ ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Եթե այսօրվա դրությամբ ես պետք է, որ լինեմ փոքր համայնքի զինվոր, կլինեմ փոքր համայնքի զինվոր, ոչ թե ասելու եմ, թե ինձ մինչև պաշտոն չտաք, չեմ պայքարելու։ Ուրիշ ձև չի կարող լինել:


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ