Քաղաքացիական հասարակության հայտարարությունը ՀՀ-ում դատական համակարգի վճիռներով բնապահպան ակտիվիստներին ճնշելու վերաբերյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) 2009 թվականի դեկտեմբերի 28-ին  ՀՀ կառավարության կողմից օրենսդրության բազմաթիվ խախտումներով ստացել է թույլտվություն` շահագործելու Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Ջերմուկ համայնքի և շրջակա գյուղերի բնակիչները խիստ անհանգստացած լինելով Ամուլսարի ծրագրի բացասական հետևանքներով, որն ուղղակիորեն ազդում է շրջակա միջավայրի վիճակի, մարդկանց առողջության, Ջերմուկ առողջարանային գոտու զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի որակի, տարածքում բնակվող և տեղաշարժվող կարմիրգրքային կենդանատեսակների վրա, ծրագրի մասին տեղեկանալուց ի վեր՝ 2012 թվականից պարբերաբար դիմում են բողոքի տարբեր միջոցների, այդ թվում՝ քաղաքացիական   ակցիաների, իսկ 2018 թվականի հունիսի 22-ից՝ նաև ճանապարհների շրջափակման՝ ներկայացնելով ծրագրի դեմ իրենց փաստարկները և պահանջելով դադարեցնել հանքի շահագործման գործընթացը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել է հակընդդեմ ակցիաներ՝ որոնց ժամանակ եղել են  հանքավայրի դեմ հանդես եկող քաղաքացիներին վիրավորող պաստառներ, որոնք առաջացրել են սոցիալական լարվածություն ազդակիր համայնքներում, իսկ 2018-2919 թվականներից առավել ակտիվ քաղաքացիների դեմ նախաձեռնել է դատական հայցեր՝ պահանջելով չքննադատել ընկերությանը, ինչպես նաև վճարել խոշոր փոխհատուցում ընկերության հեղինակությանը իբր հասցված վնասի համար:

Ի թիվս այլ քաղաքացիների՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակտիվորեն հանդես է եկել բնապահպան հասարակական գործիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, որը գլխավորում է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն և միաժամանակ ազդակիր Գնդեվազ գյուղի բնակիչ է։

2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի քաղաքացիները կազմակերպել են Ամուլսարի պահպանությանը նվիրված համերաշխության ակցիա՝ ավտոերթ և քայլերթ, որից հետո կազմակերպվել է հավաք և ելույթներ:

Հավաքին ի թիվս այլոց ելույթ է ունեցել Թ․ Ենոքյանը։ Նա մասնավորապես նշել է, որ ողջունում է «հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները։ .. ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»

2019 թվականի սեպտեմբերի 5-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Թ․ Ենոքյանի դեմ դիմել է դատարան՝ Թ․Ենոքյանից պահանջելով հերքել 2018 թվականի սեպտեմբերի 12-ի ելույթում հնչեցված ՝բառերը, իր կողմից  համարելով դրանք զրպարտություն և վիրավորանք, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ գումար՝ որպես գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար։

Առաջին ատյանի դատարանը 2021թ․ դեկտեմբերի 15-ի վճռով մասնակիորեն բավարարել է  «Լիդիան Արմենիա»-ի հայցը և պարտավորեցրել Թ․Ենոքյանին հերքել վերը առանձնացված զրպարտություն համարվող տվյալները։ Դատարանը, հանցագործ բառը որպես վիրավորանք գնահատելու մասով գտել էր, որ Պատասխանողը մասնագիտությամբ բնապահպան է և ոչ թե իրավաբան, ուստի կարող էր և չհասկանալ արտահայտած բառի իրական նշանակությունը։ Ուստի բարոյական վնասի դրամական հատուցման մասով պահանջները մերժվել են։

Վճռի դեմ և՛ Թեհմինե Ենոքյանը, և՛ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։ 2022թ․ հուլիսի 22-ին դատարանն ընդունել է որոշում, որով Թ․ Ենոքյանի բողոքը մերժվել է, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բողոքը ամբողջությամբ բավարարվել։ Դատարանը պարտավորեցրել է Թ․Ենոքյանին հրապարակայնորեն հերքել հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, և նրանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 500,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց նյութական փոխհատուցման գումար: Վերաքննիչ դատարանը նաև դատական ծախսերի հատուցման պարտականություն է դրել Թ․Ենոքյանի վրա՝ ներառյալ 24,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Թ․Ենոքյանը ներկայացրել է բողոք։ Վճռաբեկ դատարան, որը, սակայն, 2022թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ մերժվել է պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի նորմերի խախտում, որը խախտել է արդարադատության էությունը։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է օրինական ուժ։

Ելներով գործի փաստական հանգամանքներից և կայացրած դատական ակտերից կարելի եզրահանգել, որ Թ․Ենոքյանի կողմից որևէ զրպարտություն և վիրավորանք չի արվել և դատական ակտերը անհիմն ու անօրիանական են հետևյալ հիմնավորմամբ․

  • Չնայած դատարան ներկայացված փաստարկներին, որ Թ․ Ենոքյանի արտահայությունները գնահատողական են, դատարանը դրանք դիտարկել է որպես փաստացի տվյալներ։ Նույնիսկ այդ դեպքում, այն պետք է առաջնորդվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որում սահմանված է, որ փաստացի տվյալների ներկայացումը զրպարտություն և վիրավորանք չեն համարվում, եթե դրանք տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված են գերակա հանրային շահով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1087.1 հոդված, 5-րդ կետ)։ Թ․Ենոքյանը, որպես ազդակիր համայքի բնակիչ, երկար տարիների փորձ ունեցող բնապահպան հասարակական գործիչ և լրագրող պարտավոր էր իրազեկել իր համայնքի անդամներին՝ իրենց կենսամիջավայրի նկատմամբ իրականացվող գործընթացների, բնությանը հասցվող վնասների, հնարավոր առողջապահական խնդիրների և քաղաքացիների իրավունքների մասին։
  • Թ․Ենոքյանը արել է զուտ գնահատողական արտահայտություններ և որևէ փաստացի տվյալ չի ներկայացրել, առաջնորդվել է գերակա հանրային շահով և հետևաբար նրա արտահայտությունները չէին կարող որակվել որպես զրպարտություն։ Նա որևէ դիտավորություն չի ունեցել զրպարտելու և վիրավորելու, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործողությունները «հանցագործություն» համարելը նրա գնահատականն է բնության նկատմամբ տվյալ ընկերության վերաբերմունքի։
  • ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործը քննել է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու և կողմերին լսելու կայացրել է որոշում՝ ամբողջությամբ բեկանելով և փոխելով առաջին ատյանի վճիռը։ Այդպիսի որոշում Վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել, երբ առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից (ՀՀ քաղաքացիական դատավարոթյան օրենսգիրք, 380-րդ հոդված, 1-ին մասի 5-րդ կետ)։
  • Վերաքննիչ դատարանը չէր կարող վճիռը փոփոխել, քանի որ առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս կայացնելու նման ակտ։ Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել զրպարտության եղանակին, տարածման շրջանակին, ինչպես նաև Թ․Ենոքյանի գույքային դրությանը, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն այդ հանգամանքները պետք է դատարանը հաշվի առներ փոխհատուցման չափը որոշելիս։ Արդյունքում որոշվել է աննախադեպ անհամաչափ գումարի բռնագանձում, ինչի հետևանքով Թ․Ենոքյանը հայտնվում է ծանր ֆինանսական դրության մեջ։ Սա հիմնավորում է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ թե ուղղված է հայցվորի բարի համբավը վերականգնելուն, այլ՝ Թ․Ենոքյանին ֆինանսապես և բարոյապես ճնշելուն,  նրա խոսքի ազատությունը և բնապահպանական գործունեությունը  սահմանափակելուն։                      
  • ՀՀ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր վարույթ ընդունել Թ․Ենոքյանի վճռաբեկ բողոքը, քանի որ առկա է Թ․Ենոքյանի խոսքի ազատության, արդար դատաքննության և սեփականության սահմանադրական իրավունքների խախտում, այն էլ՝ այն դեպքում, երբ ստորադաս երկու ատյանները կայացրել միմյանց հակասող որոշումներ։

Առկա են ՀՀ սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի մի շարք  որոշումներ, որոնցով հիմնավորվում է, որ ՀՀ դատարանի որոշումներով խախտվել են Թ․Ենոքյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված խոսքի ազատության, արդարադատության մատչելիության, արդար դատաքննության, իսկ նյութական վնասի փոխհատուցում սահմանելով, նաև սեփականության իրավունքները։ Մասնավորապես, խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 6-րդ, 10-րդ հոդվածներով և փոփոխված 11-րդ Արձանագրության 1-ին հոդվածով  սահմանված իրավունքները, ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ․ նոյեմբերի 15-ի ՍԴՈ – 997 որոշմամբ արձանագրված միջազգային իրավական սկզբունքները։

Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս՝  և ՀՀ ակտիվ քաղաքացիներս գտնում ենք, որ Թեհմինե Ենոքյանի նկատմամբ դատավարությունը վտանգի է ենթարկում ժողովրդավարական արժեքները և դիտավորություն ունի ոչ միայն լռեցնելու ԹԵնոքյանին, այլև լռեցնող ազդեցություն ունենալու բնապահպան ակտիվիստների գործունության վրա։

  • Գտնում ենք, որ դատարանների կողմից կայացված որոշումները սահմանափակում են Թեհմինե Ենոքյանի խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքները և բացասական նախադեպ են ստեղծում հանրային նշանակություն ունեցող գործերով ակտիվիստների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ճնշելու և լռեցնելու առումով։
  • Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին գնահատական տալ ԹԵնոքյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին և ՀՀ-ում դատական համակարգով ակտիվիստներին և խոսքի ազատությունը ճնշելու փորձերին և համատեղ ուժերով պաշտպանել ԹԵնոքյանի և քաղաքացիական հասարակության հանրույթի իրավունքներն ու ազատությունները։
  • Պահանջում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից և Բարձրագույն դատական խորհրդից՝ ձեռնարկել քայլեր ԹԵնոքյանի գործով ներգրավված դատավորներին կարգապահական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ՝ արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով։
  • Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • «Հայաստանի անտառներ» ՀԿ
  • «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոն
  • «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  • Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ
  • Մարդու իրավունքների տուն Երևան
  • Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
  • «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • «Նոր Հորիզոններ» ՀԿ
  • «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
  • «Դալմա֊Սոնա» Հիմնադրամ
  • «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  • «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
  • «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
  • «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
  • Երևանի մամուլի ակումբ
  • Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • «Սինեմարթ» ԵՀԿ
  • «Երիտասարսական ավանգարդ» ՀԿ
  • Արմինե Զաքարյան, ակտիվիստ
  • «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
  • Լուսինե Սարգսյան, լրագրող
  • Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
  • Ահնիձորի զարգացման հիմնադրամ
  • Հայկ Մաթևոսյան, ակտիվիստ
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  • «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
  • Գորիսի մամուլի ակումբ
  • «ՄեդիաԱկումբ» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  • «ՕքսԵՋեն» կանանց և երիտասարդների իրավունքների պաշտպանության հիմնադրամ
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  • «Հանրային վերահսկողություն» ՀԿ
  • «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտնրոն» ՀԿ
  • Մեդիա-նախաձեռնությունների կենտրոն
  • «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
  • «Բայազետ» կենտրոն ՀԿ
  • «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
  • «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  • «Վելես» իրավապաշտպան ՀԿ
  • Սոֆյա Մանուկյան իրավապաշտպան-բնապահպան
  • «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
  • «ԿՐԵՈՊԻԱ» Ստեղծագործ Երիտասարդների ՀԿ
  • «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
  • Թամարա Գևորգյան, ՔԳԹ,կառավարման համակարգերի մասնագետ
  • «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
  • Միլենա Բաղդասարյան, ս.գ.թ., սոցիոլոգ և մարդաբան
  • Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
  • «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
  • Անահիտ Կարապետյան, ակտիվիստ
  • «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
  • «Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ
  • Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ