ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ
© «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է:
22,587 դիտում, 2022-12-08-ին ըստ Google Analytics-ի:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիսի Շենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր անչափահաս դուստրերի՝ Սիլուտ Շենի (ծնված՝ 2010 թվականի օգոստոսի 18-ին) և Միլոտ Շենի (ծնված՝ 2012 թվականի հոկտեմբերի 21-ին) հետ միասին, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 17:20-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ Արարատի մարզում գտնվող՝ ՌԴ ԱԴԾ 125-րդ սահմանապահ ջոկատի «Բուրաստան» սահմանապահ ուղեկալի ինժեներատեխնիակական փշալարերը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թոււյլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանն ու մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն, սակայն վերջինիս դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ծառայողների կողմից։
Քնար Մանուկյան