Կոռուպցիայի դեմ պայքարում աշխարհի պետությունների 95%-ը 2017թ․-ից սկսած կամ չի գրանցել առաջընթաց կամ այն եղել է շատ փոքր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կոռուպցիայի ընկալման 2022թ համաթիվը շատ փոքր առաջընթաց  է գրանցում կոռուպցիայի դեմ պայքարում՝ աշխարհում ավելի  տարածվող բռնության պայմաններում

Բեռլին, 31 հունվարի 2023թ Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը (ԿԸՀ), որը հրապարակվեց այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, ցույց է տալիս, որ աշխարհի պետությունների մեծ մասը տապալում է կոռուպցիայի դեմ պայքարը․ 2017թ․-ից սկսած աշխարհի պետությունների 95 տոկոսը կամ չի գրանցել ոչ մի առաջընթաց կամ այդ առաջընթացը եղել է շատ փոքր։

Գլոբալ խաղաղության համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհը շարունակում է ավելի քիչ խաղաղ լինել։ Առկա է հստակ կապ  բռնության և կոռուպցիայի միջև և խաղաղության համաթվի ցածր արժեք ունեցող պետությունները ունեն նաև ԿԸՀ շատ ցածր արժեք։ Այն իշխանությունները, որոնց գործունեությունը խոչընդոտվում է կոռուպցիայի պատճառով, չունեն կարողություններ՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ավելի հավանական է, որ հանրային դժգոհությունն այդ իրավիճակից վերաճի բռնության։ Այս արատավոր շրջանն ամենուրեք ազդում է պետությունների վրա՝ Հարավային Սուդանից (13) մինչև Բրազիլիա (38):

Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն «Կոռուպցիան մեզ շրջապատող աշխարհը դարձրել է ավելի վտանգավոր վայր։ Քանի որ իշխանությունները տապալեցին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելու ջանքերը, նրանք դրանով իսկ նպաստում են բռնության և հակամարտության ներկա աճին։ Պետությունների համար միակ ելքը մնում է բոլոր մակարդակներում կոռուպցիան արմատախիլ անելու ծանր աշխատանքը՝ հասնելու նրան, որ իրենց իշխանություններն աշխատեն ողջ ժողովրդի, այլ ոչ թե միայն վերնախավի մի քանիսի համար։»  

Աշխարհում կոռուպցիայի ընդհանուր իրավիճակը 2022 թվականին

ԿԸՀ-ի 2022թ․ դասակարգումն ընդգրկում է 180 պետություն և տարածք՝ ըստ հանրային ոլորտում 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով չափված կոռուպցիայի մակարդակների նրանց ընկալման։

ԿԸՀ արժեքի համաշխարհային միջինն արդեն տասնմեկերորդ տարին մնում է անփոփոխ և այն հավասար է 43-ի։ Պետությունների երկու երրորդի ԿԸՀ արժեքը 50-ից ցածր է, որը նշանակում է, որ կոռուպցիան այդ պետություններում հանդիսանում է լուրջ հիմնախնդիր։

  • Դանիան իր ԿԸՀ 90 միավորով գլխավորում է ԿԸՀ 2022թ․ դասակարգման աղյուսակը, իսկ Ֆինլանդիան ու Նոր Զելանդիան իրենց 87-ական միավորներով հաջորդում են նրան։ Ուժեղ ժողովրդավարական հաստատությունները և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ այդ պետություններին մտցնում են նաև աշխարհի ամենախաղաղասեր պետությունների շարքում՝ համաձայն Խաղաղության համաշխարհային համաթվի։
  • Հարավային Սուդանը (13 միավոր), Սիրիան (13 միավոր) և Սոմալին (12 միավոր), որոնք բոլորն էլ ներքաշված են երկարատև հակամարտությունների մեջ, շարունակում են մնալ ԿԸՀ դասակարգման աղյուսակի ամենացածր հորիզոնականներում։
  • 26 պետությունների ԿԸՀ արժեքները, որոնց թվում են նաև Քաթարը (58 միավոր), Գվատեմալան (24 միավոր) և Միացյալ Թագավորությունը (73 միավոր) 2022թ․-ին հասան իրենց պատմական նվազագույններին։

2017թ․-ի համեմատ 2022թ․-ին ԿԸՀ իրենց արժեքների զգալի նահանջ են արձանագրել 10 պետություն։

  • Զգալի նահանջ արձանագրած երկրներն են Լյուքսեմբուրգը (77 միավոր), Կանադան (74 միավոր), Միացյալ Թագավորությունը (73 միավոր), Ավստրիան (71 միավոր), Մալայզիան (47 միավոր), Մոնղոլիան (33 միավոր), Պակիստանը (27 միավոր), Հոնդուրասը (23 միավոր), Նիկարագուան (19 միավոր) և Հայիթին (17 միավոր)։
  • Նույն ժամանակամիջոցում զգալի առաջընթաց են արձանագրել 8 պետություններ։ Դրանք են Իռլանդիան (77 միավոր), Հարավային Կորեան (63 միավոր), Հայաստանը (46 միավոր), Վիետնամը (42 միավոր), Մալդիվները (40 միավոր), Մոլդովան (39 միավոր), Անգոլան (33 միավոր) և Ուզբեկստանը (31 միավոր)։

Յուրաքանչյուր պետության ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի վերլուծության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս 2022 CPI page հղումը։

Կոռուպցիա, հակամարտություն և անվտանգություն

 Կոռուպցիան, հակամարտությունը և անվտանգությունը խորապես փոխկապակցված են։ Հանրային միջոցների չարաշահումը, թալանը կամ յուրացումը կարող են միջոցներից զրկել հենց այն կառույցներին, որոնք պատասխանատու են քաղաքացիների պաշտպանության, օրենքի գերակայության  ապահովման և այն ռեսուրսների խաղաղության համար, որոնք անհրաժեշտ են այդ կառույցներին իրենց պարտականությունները կատարելու համար։ Հանցավոր և ահաբեկչական խմբավորումներին հաճախ օգնում են նրանց մեղսակից կոռումպացված պետական պաշտոնյաները, իրավապահ մարմինների աշխատակիցները, դատավորները և քաղաքական գործիչները, որը թույլ է տալիս այդ խմբավորումներին բարգավաճել և անպատիժ գործել։

  • 2022թ․ փետրվարին սկսված Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա հանդիսանում է խիստ հիշեցում առ այն, որ կոռուպցիան և իշխանությունների կողմից հաշվետվողականության բացակայությունը ծնում են սպառնալիքներ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը․ Ռուսաստանի (ԿԸՀ 2022-ի միավորը 28) կլեպտոկրատները դիզել են մեծ հարստություն՝ խոստանալով իրենց հավատարմությունը նախագահ Պուտինին և դրա դիմաց ստանալով պետությունից շահավետ պայմանագրեր և իրենց տնտեսական շահերի պաշտպանություն ։ Պուտինի իշխանության վրա զսպումների կատարյալ բացակայությունը թույլ տվեց նրան անպատիժ կերպով հետամուտ լինելու իր աշխարհաքաղաքական նկրտումներին։ Այս ներխուժումն ապակայունացրեց եվրոպական աշխարհամասը՝ սպառնալով ժողովրդավարությանը և սպանելով տասնյակ հազարավոր մարդկանց։
  • Տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հարավային Սուդանը (ԿԸՀ 2022-ի միավորը 13) այժմ գտնվում է հումանիտար խոր ճգնաժամի մեջ՝ որի բնակչության կեսից ավելին դիմագրավում է պարենային սուր ճգնաժամ, որն էլ ավելի է խորանում կոռուպցիայի պատճառով։ Սենթրի ոչ կառավարական հետաքննողական և հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կազմակերպության անցյալ տարվա զեկույցը բացահայտել է երկրի նախագահի ընտանիքի հետ կապեր ունեցող կոռումպացված քաղաքական գործիչների ցանցի կողմից ստեղծված զանգվածային խարդախության մի սխեմա, որը գրպանում էր երկրին ցույց տրվող պարենային, վառելիքային և դեղամիջոցների օգնությունը։
  • Կոռուպցիայի, ավտորիտարիզմի և տնտեսական անկման համադրությունն ապացուցեց իր առանձնակի խոցելիությունը Բրազիլիայում (ԿԸՀ 2022-ի միավորը 38), որտեղ նախագահ Ժաիր Բոլսոնարուի նախագահության ժամկետը նշանավորվեց հակակոռուպցիոն համակարգերի ապամոնտաժմամբ, քաղաքական դաշնակիցներին բարեհաճ վերաբերմունք ցույց տալու և երկրի օրենսդիր մարմնում քաղաքական աջակցությունը մեծացնելու նպատակով կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ, և քաղաքացիական հասարակության դեմ ապատեղեկատվությամբ և հարձակումներով։ Այս տարվա հունվարին, Բոլսոնարուի կողմնակիցները, նրա՝ նախագահական ընտրություններում պարտվելուց և չվերընտրվելուց հետո, ձեռնարկեցին դաժան հարձակում երկրի խորհրդարանի, գերագույն դատարանի և նախագահական նստավայրի շենքերի վրա՝ավերածության մատնելով դրանք և սպառնալով ոստիկանների և լրագրողների կյանքին ։ Այդ ամենը նպատակ ուներ խափանելու իշխանության խաղաղ փոխանցումը նոր ընտրված նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվային։
  • Կոռուպցիայից դժգոհությունները նպաստեցին ութ տարի առաջ քաղաքացիական պատերազմի բռնկմանը Եմենում (ԿԸՀ 2022-ի միավորը 16)։ Այժմ պետությունը փլուզվել է՝ թողնելով նրա բնակչության երկու երրորդին առանց բավարար սնունդի։ Դա աշխարհի վատագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է։
  • Նույնիսկ այն պետություններում, որոնք ունեն համեմատաբար ուժեղ հակակոռուպցիոն համակարգեր, պաշտպանության ոլորտը հաճախ մնում է գաղտնի՝ դրանով իսկ դուռ բացելով անհարկի ազդեցության և կոռուպցիայի այլ դրսևորումների համար։ Համաձայն Government Defence Integrity Indexի գնահատված 85 երկրներից միայն 9-ում է առկա է կոռուպցիայի ցածր կամ շատ ցածր ռիսկ։ Սա առանձնապես մտահոգիչ է, քանի որ շատ պետություններ պատրաստվում են ավելացնել իրենց ռազմական ծախսերն ի պատասխան առաջացող սպառնալիքների և Ուկրաինայում ընթացող պատերազմի։ Օրինակ, Գերմանիայի (ԿԸՀ 2022-ի միավորը 79) կառավարությունը ստեղծել է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ վերազինելու համար իր բանակը, բայց այնտեղ գնումների պարզեցված ընթացակարգերը ստեղծում են կոռուպցիոն էական ռիսկեր։ Միևնույն ժամանակ, ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը ներկայումս քննարկվում է կառավարության կողմից, կարող է ուժեղացնել բարեվարքության և թափանցիկության մեխանիզմները, եթե այդ ռազմավարությունն ընդունվի։

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին առաջնահերթ դարձնել հակակոռուպցիոն պարտավորությունները, ուժեղացնել հակակշիռները, պաշտպանել տեղեկատվության իրավունքը և սահմանափակել մասնավոր շահերի ազդեցությունը՝ աշխարհը կոռուպցիայից և դրանից առաջ եկող բռնությունից վերջնականապես ազատելու համար։

Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը «Լավ լուրն այն է, որ առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել խաղաղությանը։ Կառավարությունները պետք է ավելի բաց լինեն, ներառելու որոշումների կայացման մեջ հանրությանը, սկսած ակտիվիստներից և գործարարներից մինչև մարգինալացված խմբերին և երիտասարդներին։ Ժողովրդավարական հասարակություններում մարդիկ կարող են բարձրացնել իրենց ձայները՝ արմատախիլ անելու համար կոռուպցիան և պահանջելու ավելի ապահով աշխարհ բոլորիս համար։»

 Ծանոթագրություն 

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։

ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ