Մնացական Մարտիրոսյանը եւ Կարեն Ֆարխոյանը պետական ռեպրեսիվ համակարգի անխափան աշխատող դետալներ են. Վարազդատ Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության` միայն 2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել»,-այս արձանագրումն արել է արդեն երրորդ ամիսը կալանքի տակ գտնվող «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հանրային զորակցության թիմը:

Ըստ տարեթվերի, վիճակագրությունը հետեւյալն է.

2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ,

2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ,

2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ,

2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ,

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ

Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր` դատարանի դահլիճում:

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ, մասնակիցների արձանագրմամբ, ՀՀ-ում աննախադեպ է դարձել կալանավորումը որպես պատժամիջոց, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միջոց ու վախի մթնոլորտ տարածելու մեխանիզմի կիրառումը:

Քննարկման սկզբում, Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը հնչեցրեց Ավետիք Չալաբյանի խոսքը կալանավայրից. «Արդեն երեք ամիս է, ինչ իշխանությանը տիրացած այս ապազգային վարչակարգը ապօրինաբար զրկել է ինձ ազատությունից։ Ուզում են հաշվեհարդար տեսնել իմ ու ընտանիքիս անդամների նկատմամբ։ Իմ պաշտպանական թիմի փայլուն աշխատանքի ու մեր բազմաթիվ համախոհների ջանքերի արդյունքում ինձ հաջողվեց կալանավայրից դուրս գալ, սակայն նրանք չէին կարող հաշտվել այն հանգամանքի հետ, որը ՀՀ քաղաքացին պարզ ճակատով կարող է կրկին ընդդիմանալ նրանց: Ինձ նորից զրկել են ազատությունից՝ առանց որևէ իրավական հիմնավորման։ Այսօր Հայաստանում հալածանքի ենք ենթարկվում ոչ միայն մենք, այլ արդարադատությունն առհասարակ։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել ու մնալ ազատության մեջ։ Իսկ մնացած քաղաքացիները զրկված են սեփական շահերը պաշտպանելու իրավունքից։ Մենք դրան չէինք արժանի, մենք արժանի էինք ապրելու երկրում, որտեղ դատական իշխանությունը անկախ է գործադիրից»:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց՝ վերջնականապես համոզվեցինք մեկ բանում՝ ՀՀ-ում ներպետական բոլոր իրավական մեխանիզմները, որոնք կոչված են փոխզսպելու միմյանց, ապահովելու Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված այն մեխանիզմները, որ երբ մարդը՝ հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, կունենա պաշտպանվելու նվազագույն հնարավորություններ, ըստ էության չեն գործում, երբ քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել: Նա պնդում է, որ կալանավորումը ՀՀ-ում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է, որպես պատիժ եւ գործող քաղաքական իշխանությունները, հույս չդնելով վերջնական դատական ակտի առկայության վրա, որով հնարավոր ազատազրկման ձեւով պատիժ կկիրառվի, կալանավորումը կիրառում է որպես պատիժ:

Փաստաբանը հիշեցրեց, որ մոտ 1,5 տարի առաջ, դատավորների հետ մի հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ գործերով ինչո՞ւ կալանավորումը չի կիրառվում, իբրեւ խափանման միջոց, որին հետեւում է դատավորների՝ աշխատանքի լծվելը: Փաստաբանը դրա հետեւանք է համարում նաեւ Գագիկ Ջհանգիրյանին խախտումով ԲԴԽ նախագահ նշանակելը:

Քաղաքական զգայուն գործերով, ըստ պաշտպանի, առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են դատավորներ Մնացական Մարտիրոսյանը կամ Կարեն Ֆարխոյանը, ովքեր մշտապես իշխանական քմահաճույքները կատարելու համբավ ունեն: Վարազդատ Հարությունյանը նրանց համարում է պետական ռեպրեսիվ համակարգի անխափան աշխատող դետալներ:

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ իրավիճակին անդրադարձավ միջազգային կառույցներում երկար տարիներ աշխատած, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը երեք տարի ղեկավարած նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, տարիներ շարունակ Հայաստանի եվրոինտեգրման գործընթացներում թիվ մեկ հարցը, որ միջազգային գործընկերները առաջ են քաշել՝ կալանքը իբրեւ խափանման միջոց կիրառելու բացառիկությունն է եղել. «Ավելին, ԵԽ-ում տարիներ շարունակ թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք կալանքը, որպես խափանման միջոց, շատ եք կիրառում եւ դա խոշտանգում է: Այսօր դատարանում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը… Աղվան Հովսեփյանը երբեք իմ հերոսը չի եղել եւ ես միշտ իր հետ կոնֆլիկտ եմ ունեցել, երբ նա գլխավոր դատախազ էր, բայց երբ երեկ ինձ ասացին, որ մարդը 27 շաքարով, մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս ուշաթափվել է, կոմատոզ վիճակ է … սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում: Նույն Ավետիքի մասով՝ սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է»:

Նա պատահական չի համարում, որ այս գործերով դատավոր է ընտրվել Մնացական Մարտիրոսյանը. հիշեցնում է՝ Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին դատող դատավորն է եւ անձնական վրեժխնդրությունից ելնելով, հիմա Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր գործերը նրան է հանձնարարում:

Որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում մարդու իրավունքների խախտումների հարցերով պարբերաբար դիմում է միջազգային ատյաններին, բայց վերջիններիցս արձագանք չի ստանում: Պատճառն, իր գնահատմամբ, այն է, որ դրանք վերածվել են «քաղաքական գործիքի»:

Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հրապարակել էր, որ 6 ամսում, ոչ մարտական պայմաններում 40 զինվոր է մահացել. Նաիրա Զոհրաբյանը հիշում է, թե 2008-ի մարտի 1-ի դեպքերով եվրոպական կառույցներն ի՜նչ ճնշումներ էին գործադրում Հայաստանի վրա եւ եթե նախկինում այսպիսի մի բան լիներ, երբ ուղիղ եթերում մարդ է մահանում դատարանում, երբ կալանքը օգտագործվում է, որպես խոշտանգման միջոց, Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության բոլոր իրավական մեխանիզմները կգործարկվեին՝ այն դադարեցնելու համար: Հիմա չի արվում, քանի որ, իր գնահատմամբ, միջազգային կառույցները սպասարկում էին իրենց կառավարությունների աշխարհաքաղաքական շահերը եւ իրենց Հայաստանում պետք է գլխատված իշխանություն, որպեսզի կատարի իրենց հրահանգները:

Նույն թեմայի վերաբերյալ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ նախկինում ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շատ ակտիվ աշխատում էին եվրոպական կառույցների հետ, մինչդեռ այժմ ինքը չի տեսնում այդպիսի համակարգված աշխատանք: Նա քննադատեց մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնք նախկինում շատ ակտիվ էին, իսկ այժմ, «աչք են փակում» շատ բաների վրա:

ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն էլ կարեւորեց նաեւ հասարակության հետ աշխատանքը եւ ճիշտ աշխատանքը: Նա հիշեցրեց գործող իշխանության՝ դատավորների նկատմամբ սկսված արշավը, որին հասարակությունը անհաղորդ եւ անտարբեր մնաց:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ