«Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ չի հակադարձում նրան». Արթուր Մոսիյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանից ետ է կանչել Սահմանադրության փոփոխության նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնավորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: Խորհրդարանում, ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգությունը չի ամրապնդելու, Սահմանադրությունը չփոխելով՝ երկիրը չի քանդվելու եւ չի կորցնելու որեւէ բան: Ընդամենը, քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի ձեռքում՝ դա նախագահն է, իսկ ձեւավորել նոր իշխանություն, պետք էր գնալ ընտրությունների արտահերթ, ինչի համար էլ պետք էր սահմանադրական փոփոխություն, ընտրել եմ այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը բարեբախտաբար չկա»: Ըստ Արայիկ Հարությունյանի, քանի որ պետնախարարի լիազորությունների վերաբաշխում է եղել, այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչների այդ մտահոգությունը չեզոքացել է եւ «սահմանադրական բարեփոխումների վռազելու որեւէ անհրաժեշտություն չունենք»: Արայիկ Հարությունյանը հավելեց նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե իր առաջարկած տարբերակն իրացնելու արդյունքում ի՞նչ խոչընդոտների կհանդիպեին:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, նախատեսվում էր փոխել երկրի կառավարման մոդելը՝ սուպերնախագահական կառավարման համակարգից անցում կատարել դեպի կիսանախագահական համակարգ։ Արայիկ Հարությունյանի առաջարկով, նախատեսվում էր Ազգային ժողովին տալ լայն լիազորություններ՝ այդ թվում երկրի մայր օրենքի որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հնարավորություն՝ առանց հանրաքվեի։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

– Ձեզ համար ընդունելի եւ հասկանալի՞ են սահմանադրական բարեփոխումների նախագծի՝ ետ կանչման առիթով Արայիկ Հարությունյանի ներկայացրած պարզաբանումները: Այս գործընթացում բաց հարցեր մնացի՞ն, թե՞ ոչ. ինչո՞ւ էր գործընթացը նախաձեռնվել եւ ո՞րն էր վերջին պահին մտափոխվելու նպատակը:

– Այդ հարցերը Արայիկ Հարությունյանին կարող եք տալ: Ես միայն կարող եմ ասել, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը՝ պատերազմից հետո առաջացած եւ առաջիկայում նկատելի մի շարք հիմնախնդիրներին լուծում տալն էր: Նախ՝ պատերազմից հետո, թե գործող նախագահը, թե իշխանությունը, մասնավորաբար, գործադիր մարմիններն, ավելի մեծ վստահության պաշարի կարիք ունեին եւ դա բոլորը տեսնում էին: Երկրորդ՝ 2025 թվականին ավարտվում է եւ խորհրդարանի, եւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետները, այդ նույն թվականին ավարտվում է նաեւ խաղաղապահների տեղակայման ժամկետը. մենք գտել ենք, որ ռիսկեր են առաջանում եւ նաեւ, պատերազմից հետո, իշխանության այդ երկու մարմինների վստահության պաշարը հաշվի առնելով, պետք է գնանք արտահերթ խորհրդարանական եւ արտահերթ նախագահական ընտրությունների, 2025 թվականին ընդառաջ՝ ունենանք ավելի մեծ վստահության պաշարով եւ գործունեության ժամկետով ԱԺ ու նախագահ: Եվ երրորդն այն է, որ, ընդհանրապես, ցանկացած սահմանադրական փոփոխություն, դա մեր պետականաշինության գործընթացում եւս մեկ ավել դրված քար է եւ ինքնին, դրա կայացումն արդեն կփաստի, որ Արցախն իր ճանապարհից չի շեղվել ու գնալու է այդ ճանապարհով:

Հաջորդը՝ գործող Սահմանադրությամբ, կա պահանջ՝ ԱԺ-ի ու նախագահի միաժամանակյա գործունեության, մեկի հրաժարականի պարագայում, մյուս մարմինը ցրվում է. դա վտանգավոր է հետպատերազմյան շրջանում գտնվող եւ ամեն օր նոր պատերազմի սպասող Արցախի համար: Փոփոխությունների նախագծով այդ կապը պետք էր վերացնել: Սրանք եւ մի շարք այլ խնդիրներ էին պատճառը, որ մենք համաձայնեցինք՝ գնալ սահմանադրական փոփոխությունների: Արդեն հայեցակարգային հանձնաժողովը՝ քաղաքական ուժերից բաղկացած, կար, Արայիկ Հարությունյանն էլ ձեւավորեց մասնագիտական հանձնաժողովը: Բոլորն արդեն պատրաստ էին, իր առաջարկով եւ պնդմամբ՝ հիմնավորումով, որ կան նաեւ անվտանգային այլ խնդիրներ, որոնք հիմա ես չեմ բացի, հնարավոր է՝ ընտրություններում խնդիրներ առաջանան եւ որոշ հոդվածների փոփոխությունների լիազորությունը խորհրդարանին պետք է տալ: Մենք շեշտեցինք, որ դա լավագույն տարբերակը չէ, բայց, հաշվի առնելով մեր իրավիճակը եւ սպասվելիք մարտահրավերները, քաղաքական ուժերն, այնուամենայնիվ, իր առաջարկին համաձայնեցին՝ հանուն հիմնական խնդրի լուծման: Հետո, սկսեցին որոշակի հասարակական կազմակերպությունների կողմից խմորումներ, իբր ժողովրդի իրավունքը տալիս են խորհրդարանին եւ այլն ու այդ պատճառաբանությամբ, նախագիծը ետ կանչվեց՝ հետագա լրամշակումների համար: Փաստորեն, եթե ժամանակին ԱԺ-ի կողմից խելացի առաջարկներն ինքը լսեր՝ նման իրավիճակի առաջ չէինք հայտնվի: Արայիկ Հարությունյանը ամեն օր ստեղծում է խնդիրներ եւ սկսում՝ իբր հերոսաբար, հաղթահարել դրանք: Դա իր գործելու ոճն է: Սա է իրականությունը:

– Նա ասաց, որ փակ քննարկման ժամանակ շատ մանրամասների կանդրադառնա: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ մանրամասներ հնարավոր է բացահայտվեն:

– Մեծ ակնկալիքներ, իր պարզաբանումներից, ես երբեւէ չեմ ունեցել եւ չունեմ:

– Հավանական համարո՞ւմ եք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կասեցումը կապ ունի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գալու հետ. սահուն իշխանափոխության գործընթաց է տեղի ունենում կարծես:

– Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ դրա մասին խոսակցությունները եւ այդ ուղղությամբ աշխատանքները, սկսվել է 2022 թվականի հունվարին, այն ժամանակ Արցախում Ռուբեն Վարդանյան չկար:

– Ողջամի՞տ եք համարում Ռուբեն Վարդանյանի հակընդդեմ առաջարկն Ալիեւին՝ Արցախի անունից բանակցողի դերակատարումը ստանձնելու մասին:

– Ադրբեջանն առաջարկում էր, որին Նիկոլ Փաշինյանն էլ համաձայն է՝ Արցախի ներկայացուցչի՝ նկատի ունի՝ ոչ իշխանության ներկայացուցչի, ներգրավումը բանակցություններում ու խնդիրը լինի իբրեւ Ադրբեջանի ներքին գործ: Ռուբեն Վարդանյանի արձագանքը, ես կարծում եմ, որպես պետնախարար, պետք է ընդունել այսպես՝ Արցախն ունի իշխանություն եւ պետք է խոսեք այդ իշխանության հետ:

– Դա՞ է պատճառը, որ Ալիեւը, այսպես ասենք, սրտնեղած է Ռուբեն Վարդանյանի ներկայությունից Արցախում, ավելին, հրապարակային նրան անվանեց՝ «Ռուսաստանի դրածո»:

– Չեմ կարող ասել՝ դա՞ է պատճառը, թե՞ այլ աշխարհաքաղաքական պատճառներ էլ կան: Մի բան հստակ կարող եմ ասել՝ Ալիեւը շտապում է ու դրան զուգահեռ պարտվողականության դրսեւորումներ է ցույց տալիս նաեւ Նիկոլ Փաշինյանը:

– Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի ապառազմականացման մասին՝ ասելով, որ Արցախի նախագահը, ԱԽ քարտուղարը տեղեկացված են եղել գործընթացի մասին, ավելին, առաջարկությունը հենց Արցախից է եկել ու ինքը կարծել է, որ ԱՀ խորհրդարանի պատգամավորներն էլ պետք է տեղեկացված լինեին:

– Մենք նման հարցից տեղեկացված չենք: Նիկոլ Փաշինյանը միշտ մանիպուլյատիվ հայտարարում է, որ ես ներկայացնում են Արայիկ Հարությունյանին, Արայիկ Հարությունյանն էլ ներկայացնում է … այո, Արայիկ Հարությունյանը, ժամանակ առ ժամանակ, մեզ տեղեկություն տալիս է. ինչքանո՞վ է Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ տեղեկացնում Արայիկ Հարությունյանին, Արայիկ Հարությունյանն էլ մեզ՝ դա, մեղմ ասած, կասկածելի է: Վստահ չեմ, որ ինքն ամբողջությամբ ինֆորմացիան Արայիկ Հարությունյանին է փոխանցում, Արայիկ Հարությունյանն էլ ամբողջությամբ մեզ է փոխանցում:

– Ուշագրավն այն էր, որ բավական ուշացումով, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն արձագանքեց՝ ասելով, որ Արցախի ապառազմականացում չի լինելու եւ որ Արցախի որեւէ պաշտոնյա նման առաջարկ չի հնչեցրել: Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ նպատակով:

– Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ խաղ են խաղում ժողովրդի հետեւում: Համենայնդեպս, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, Արայիկ Հարությունյանը որեւէ կերպ չի հակադարձում նրան: Սա՝ մեզ բոլորիս՝ եւ Հայաստանում, եւ Արցախում, մտորելու կարիք է տալիս:

– Նիկոլ Փաշինյանը օրերս, խորհրդարանում նաեւ հայտարարեց, որ ինքն ընդունել է Արցախի հարցի լուծման, այսպես ասած, ռուսական տարբերակը ու դա է պատճառը, որ ինքը Արցախի կարգավիճակի մասին չի խոսում: Կարծում եք՝ դա՞ էր պատճառը, որ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձան խորհրդարան, հարցի լուծման կոնսենսուս կա՞:

– Չեմ կարծում: Նախ մեկ տարի չկա, որ ՌԴ-ն առաջարկ է ներկայացրել. Խովաեւի առաջարկն, իմ տեղեկություններով, օգոստոս ամսին է ներկայացվել եւ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, որ առաջարկն օգոստոսին են ստացել: Իր հերթական մանիպուլյացիաներն են, ուստի, խնդրում եմ, Նիկոլ Փաշինյանից ինձ այլեւս հարցեր մի տվեք. նա մտածում է մի բան, հայտարարում՝ այլ, անում՝ բոլորովին այլ բան, որեւէ բանական մարդ չի կարող Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ