«Նորաձեւ կհամարվեն աչք ծակող՝ էքստրավագանտ, գրոտեսկային հագուստները, կոշիկները…, նորաձեւ չեն լինի փքված շուրթերը, մեծ կրծքերը, «վրձնած» հետույքը…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հոնկոնգյան «Գեղեցկության եւ նորաձեւության էքսպոյից» ստացած տպավորությունները «Առավոտի» հետ կիսում է ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը

Չինաստանի իշխանությունները ընթացիկ տարվա սկզբին չեղյալ հայտարարեցին հակահամաճարակային միջոցառումների մեծ մասը, ինչը հնարավորություն ընձեռեց Հոնկոնգի համաժողովների եւ մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված ամենահայտնի կենտրոնին, որն օրական կարող է ընդունել մինչեւ 140 հազար այցելու, վերսկսել գործունեությունը։ Արտասահմանյան լրատվամիջոցները փաստում են, որ Ասիայի առաջատար այս կենտրոնը էլ ավելի ակտիվ, աներեւակայելի թվացող բուռն նախագծերով է հանդես գալիս։ Օրինակ՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է անցկացված «Գեղեցկության եւ նորաձեւության էքսպո- 2023»-ը։ Հատկապես նշվում է, որ այն իսկապես բացառիկ միջոցառում էր, իսկ կազմակերպիչները կարող են պարծենալ ցուցադրված ապրանքների ու ծառայությունների բառացիորեն լայն տեսականիով. «Նորաձեւության աքսեսուարներից, մանկական, հարսանեկան եւ երեկոյան զգեստներից մինչեւ ինտիմ հագուստ, օգտագործված նյութերի բազմազանություն, մանվածք ու մանրաթելեր… Դա հիանալի հարթակ է սկսնակ եւ աշխարհին հայտնի մասնագետների համար, ովքեր ցանկանում են իրենց դրոշմը թողնել համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության ոլորտում»։

Էքսպոյի շքեղ ցուցադրություններն իր աչքով է տեսել հանրահայտ ոճաբան, դիզայներ Արայիկ Գաբաջյանը։ Նրան խնդրեցինք իր տպավորությունները կիսել մեր ընթերցողի հետ, կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեցինք՝ ոչ մասնագիտական տերմիններով։ «Մեր օրերում նորաձեւության ոլորտում շեշտը դրվում է խելքից-մտքից դուրս երեւակայության վրա։ Ուղիղ ասած՝ ընդհուպ մինչեւ զարմանք պատճառելու փորձ է արվում։ Պատկերացրեք՝ դա ստացվում է։ Օրինակ՝ հռչակ վայելող ամերիկյան Schiaparelli սրահը այս տարի ցնցեց աշխարհը՝ ներկայացնելով երեկոյան պարզ հագուստ, որի ուսագլխին տեղադրված էր մորթուց պատրաստված առյուծի հսկայական գլուխ։ Ինչ վերաբերում է դիզայներների երեւակայությանը, 2024-ից ականատեսը կլինեք, օրինակ՝ կաշվե գործվածքը շղարշի հետ, մորթին՝ կաշվի կամ մետաքսի հետ համադրություններով հագուստների, կհանդիպեք նաեւ առաջին հայացքից անհամատեղելի թվացող մետաքս-բուրդ միքսի եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ գեղեցկության ոլորտում էլ են չափանիշներ փոխվում, իհարկե՝ 2024-ից. այլեւս նորաձեւ չեն լինի փքված շուրթերը, մեծ կրծքերը, «վրձնած» հետույքը…

Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ կոսմետիկ վիրաբույժները պարապ կմնան, դիզայներն արձագանքեց. «Մի մտահոգվեք, այդ ոլորտում կան միջամտություններ, որոնք աչքի չեն զարնվում, այսինքն՝ չափի մեջ են իրականացվում»։ Անդրադառնալով իր ոլորտին, նշեց, որ նորաձեւ կհամարվեն աչք ծակող՝ էքստրավագանտ, գրոտեսկային հագուստներն ու կոշիկները. «Պատկերացնո՞ւմ եք՝ կհայտնվեն կոշիկներ, որոնք գետնից բարձր կլինեն 20-22 սմ։ Էլ ավելի պատկերավոր ներկայացնեմ. այդ բարձրությունը մոտավորապես ավտոմեքենայի անիվի հաստության է»։
Հետաքրքրությանը՝ մտադրություն կամ ցանկություն չունի՞ հետեւելու, իրականացնելու նման աշխատանքներ, Արայիկ Գաբաջյանը պատասխանեց. «Ես՝ մեծ սիրով։ Իհարկե, ցանկություն ունեմ, բայց խեղդված եմ պատվերներով, ստեղծագործելու ժամանակ չունեմ»։ Ասածը մանրամասնելով տեղեկացրեց, որ կոնկրետ այս պահին պատվերներ է իրականացնում գիշերային ակումբների մի քանի շոու-ծրագրերի համար…

Դիտարկմանը՝ օրերս մեզ հետ զրույցում Քրիստ Մանարյանը նշեց, որ Երեւանի օպերային թատրոնը ներկայանալի թիմով պատրաստում է իր «ՄուկՕպերան», բարձրաձայնեց նաեւ Գաբաջյան անունը, դիզայները հայտնեց, որ վերջին շրջանում, ի թիվս այլ թատրոնների, սիրով է համագործակցում օպերային թատրոնի հետ՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետները, հավաստիացրեց, որ ինքն ավարտել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին կայանալիք «ՄուկՕպերայի» աշխատանքները։ Իսկ թե երբեւէ կկազմակերպի՞ իր աշխատանքների ցուցադրություն, թեեւ անցյալ տարի մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դա շատ մեծ գումար է պահանջում՝ համապատասխան տարածքից մինչեւ մոդելներ, Արայիկ Գաբաջյանը պատասխանեց. «Այո, դա մեծ ֆինանսներ է պահանջում։ Այս պահին անպատասխան կթողնեմ ձեր հարցը, բայց ասեմ, որ հենց հիմա ԱՄՆ-ից հրավեր ունեմ՝ որպես ոճաբան, դիզայներ աշխատելու տարբեր շոուներում։ Կրկնեմ՝ ժամանակ չունեմ եւ հրաժարվել եմ հրավերից։ Մյուս կողմից՝ ինքս՝ իբրեւ մասնագետ, մշտական պայքարի մեջ եմ ինձ հետ, գիտակցում եմ, որ հնարավոր է՝ գնամ այնտեղ ու ընկնեմ թակարդը, ստացվում է՝ գիտակցված մահվա՞ն գնամ… Տեսեք՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչ մեր սիրելի Արմինկան, որն այստեղ հենց կարիերայի սկզբից ճաշակ էր թելադրում, հիթերին զուգահեռ անպակաս էին խոսակցությունները նրա բեմական հագուկապի շուրջ, մեկնեց ԱՄՆ ու համալրել է հայազգի արվեստագետ տնային տնտեսուհիների շարքը, նրանց, ովքեր հայրենիքում գտնվելիս առանձնանում էին ոչ միայն բեմական հագուկապով, այլեւ՝ առօրյա։ Ժամանակին երեք ամիս Լոնդոնում էի ստեղծագործում։ Վերադարձա, չէ՞, չեմ կարող դրսում ապրել, էլ ուր մնաց ստեղծագործեմ»։  Իսկ թե ինչու մեր դիզայներները, այդ թվում՝ ինքը, չեն աշխատում առօրյա հագուստներ ստեղծելու ուղղությամբ, ստացանք հետեւյալ պատասխանը. «Խոստովանում եմ՝ առօրյա հագուստ, այո, չեմ ստեղծում, մի տեսակ հաճույք չեմ ստանում։ Մեզ մոտ արդեն տասնամյակներ շարունակ դրսից այնքա՜ն առօրյա հագուստ է ներկրվում, ընդ որում՝ մատչելի։ Բայց լինում են դեպքեր, երբ ստեղծագործում եմ ծանոթների, բարեկամների համար»։

Զրույցի ընթացքում մեր հայտնած այն մտքից հետո, թե օրերս Ռուսաստանի առաջին ալիքով երիտասարդ դիզայներները ոչ թե ուղիղ, այլ ենթատեքստով խոսում էին այն մասին, թե իրենց մոտ վերջին շրջանում չեն անցկացվում դիզայներների աշխատանքների ցուցադրություններ, Արայիկ Գաբաջյանն ասաց ավելին՝ հավաստիացնելով, որ Ռուսաստանից իր շատ գործընկերներ տեղափոխվել են ԱՄՆ, որտեղից մի քանիսը եկել են Հայաստան՝ մեզ մոտ գործունեություն ծավալելու նպատակով։ «Օրերս ինձ փոխանցեցին, որ նրանք հանդիպում են փնտրում ինձ հետ՝ ծանոթանալու մեր շուկայի առանձնահատկություններին…»,- նշեց ոճաբան, դիզայները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Արայիկ Գաբաջյանի՝ «ՄուկՕպերայի» աշխատանքները:


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ