«Ուզում եմ ասեմ Ալիեւին, թող արխային չընկնի». Տիգրան Արզաքանցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մե քանի օր առաջ, Անկարայում, կատարվեց իրենց թուրքական դեսպանների համաժողովը: Անկարան զգուշացնում է Երեւանին՝ չգնա նոր սադրանքների, բայց ռուսական կողմը հայտարարում է, խաղաղապահները, որ հրադադարի խախտումը կատարվել է Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի Արցախի մարզ, ես այդպես եմ կոչում, տարբեր համայնքների ուղղությամբ»,- այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով Արցախում վերջին ռազմական էսկալացիայի եւ դրան զուգահեռ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

«Էրդողանը՝ իրենց նախագահը, համաժողովի ժամանակ, կարեւորում է Երեւանին՝ շուտ կատարի նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Բոլորը պահանջում են Երեւանին, Հայաստանի իշխանությունին՝ ի՞նչ կատարի: Միակողմ են նայում. թուրքերը, ադրբեջանցիները, որը չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով. «Ես իսկական պայմանավորվածության պայմանագիրը ոչ մի անգամ չեմ տեսել, միայն լսել եմ՝ ի՞նչ կետեր են պայմանավորվել, ճիշտ կլիներ, որ մեր իշխանությունը ներկայացներ, գոնե մե քանի կարեւոր կետեր, որ հանրությունը, մեր ժողովուրդը, որ տեսավ պատերազմ ու կորցրեց մե քանի հազար հերոս զինվորներ, հայրենասերներ, գոնե մենք տեսնենք՝ էդ պայմանագրի մեջ ի՞նչ ա գրված, ի՞նչ կետեր ա գրված, ի՞նչ պարտավորություններ ունի մեր իշխանությունը՝ հրադադարից հետո»:

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի՝ Մոսկվայի ժամանակով 00.00-ին ստորագրված այդ համաձայնությունը Ադրբեջանը քանիցս խախտել է. «Մեր գերիները մինչեւ հիմա իրենց բանտերում են, տարբեր հոդվածներով դատել են մեր տղաներին, իսկ ինչքան գիտեմ, նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջը գրված է հաստատ այդ կետը, որ պետք է գերիները վերադառնան իրենց տուն: Որ Հայաստանի սահմաններից ոչ մի կետ չկա այդ պայմանագրի մեջը, Հայաստանի սահմանները կապ չունեն, այսօր ադրբեջանցիները խախտել են, Գեղարքունիքի մարզում լավ գիտեք, որ Վերին Շորժայում եկել են, բնակվել են ու դուրս չեն գալիս, նույնպես Սյունիքի մարզում՝ Սեւ լճում, Գորիս-Կապան հատվածում նույնպես իրենք իրենց դիրքն են ստեղծել ու այսօր էլ պահանջում են իրենք միջանցք ՝ Նախիջեւան գնալ-գալու համար: Մենք այսօր ապրում ենք 21-րդ դարում, բոլոր երկրներն իրար հետ շփվում են, ճանապարհներ ունեն, հարեւանություն են անում, բարեկամություն են անում, բայց եկեք խորը մտածենք, հարգելի հայրենակիցներ, այսօր, Թուրքիայի նախագահն ասում է՝ մենք մեծ ներդրումներ ենք կատարում, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ խաղաղ ապրեն, տարածաշրջանի վրա մեծ աշխատանքներ ենք կատարում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի… ինչ-որ մարդկանց ձեռ առնեն. ամենամեծ վառվըռը դուք եք տարածաշրջանի, ի՞նչ խաղաղությունից եք խոսում, որ կողմը նայենք՝ բոլոր հարեւանների հետ թշնամի եք, Ադրբեջանի հետ էլ նոր եք դարձել բարեկամ, իրար փաթթվում եք, իրար սիրում եք՝ էդի ձեր գործն ա, ինչքան լավ դուք իրար սիրեք-հարգեք, էտի ձեր անձնականն ա: Եթե Ադրբեջանը չունենար նավթամթերք, գազ, Ադրբեջանը Թուրքիայի պե՞տքն էր, ոչ մի անգամ իրանք իրար հետ բարեկամություն չեն արել»:

Տիգրան Արզաքանցյանի վերլուծությամբ՝ ժամանակին Սովետական Միությունը ստեղծեց Ադրբեջանում նավթա եւ գազավերամշակման խոշոր ձեռնարկություններ, ու այդ երկիրն այսօր օգտվում է: Խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին էլ, քաղաքական գործիչը հիշեցնում է կրոնական տարբերությունների մասին. «Ադրբեջանցիները շիա են կոչվում, թուրքերը՝ սունի, ոնց որ Իրանի հետ էլ տարբերություններ կան, իրանք էլ ոչ մեկի հետ համերաշխ չեն ապրում… ունեն Հունաստանի հետ մեծ խնդիրներ, Սիրիայի հետ, ունեն պապենական մեր երկրի հետ խնդիրներ, օկուպացված տարածքները մինչեւ հիմա կարգավիճակ չունեն, որ մենք չենք կարում մինչեւ հիմա տեր կանգնենք մեր Արեւմտյան Հայաստանի տարածքներին»:

Սփյուռքի հայերին, քաղաքական կառույցներին Տիգրան Արզաքանցյանը խորհուրդ է տալիս՝ «…որ բարձրացնեն տարբեր ատյաններում մեր Արեւմտյան Հայաստանի հետ բերելը. հերիք մենք հանձնենք մեր տարածքները, մենակ այսօր տվողի դերում ա մեր իշխանությունը, չի պահանջում ոչ մի բան, մենք եթե ըսենց բաժանելով գնանք՝ վաղը մենք պետություն չենք դառնա, կորցնում ենք Արցախը, Սյունիքը, կտրվում ենք Իրանի իսլամական երկրի հարեւանությունից ու լրիվ շրջափակման մեջ ենք գտնվում : Վրացիներն էլ, հա, մեր ընգերներն են, բայց երբ ուզում են՝ իրանք սահմանը բացում են, երբ ուզում են՝ փակում են. պատերազմի ժամանակ ցույց տվեցին՝ ի՞նչ բարեկամ են, որ մեզ պետք էր զենք-զինամթերք՝ պաշտպանեինք մեր հայրենիքը, իրանք հարեւան Ադրբեջանի հետ, թշնամի Ադրբեջանի հետ, իրանց համաձայնություններն արդեն կնքել էին իրար մեջ»:

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ իրեն շատ է տանջում, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչները օգոստոսի 25-ին պետք է լքեն իրենց հայրենի տները, իրենք էլ չիմանալով, թե որտե՞ղ պետք է ապրեն: Հայկական պատմության մեջ ինքը չգիտի դեպք, որ «այսօր, Արցախի ղեկավարությունն ասում է՝ դուք պետք է թողնե ձեր տները դուս գաք. հայ ժողովուրդ, մոռացեք, որ դուք տուն եք ունեցել, սեփական հող եք ունեցել, մոռացեք, որ դուք ստեղ ապրել եք, ծնվել եք, մեծացել եք»:

Նա զգուշացնում է Հայաստանի եւ Արցախի իշխանությանը. «Մենք այսպես ուժեղացնում ենք մեր թշնամու դիրքերը, ռազմական հնարավորությունները թշնամու, մեծացնում ենք, մոտիկանում ա լրիվ Սյունիքին ու իրենց դիրքերն ուժեղացնում են»:

Դիմելով ժողովրդին էլ՝ Տիգրան Արզաքանցյանն ասաց. «Մեր հայրենասիրությունը որտե՞ղ է, ժողովուրդ ջան, խնդրում եմ, արթնացեք, ոչ թե երգելով, պարելով, ամեն օր տարբեր զվարճարաններում ուրախանալով… ուրախանալը լավ բան ա, բայց մենք պետք է համախմբված աշխատանք կատարենք՝ իրար հետ միասին, մինչեւ միասնական չլինենք, մենք ոչ մի բան չենք հասնի»:

Իր գնահատմամբ՝ գործող իշխանությունը թերագնահատում է հայ ազգի խիզախությունը. «Ոչ մի դեպքում չպետք է այսօր ոչ մի մետր, ոչ մի դեցիմետր հող, տարածք մենք չպետք է զիջենք թշնամուն: Մենք շատ դժվարություններով ենք հասել, խաղաղություն ստեղծել ու դառնալ պետություն: Եթե ունես պետություն, դու պետք է պահես, որ վաղը մենակ չխոսես՝ ո՞նց կորցրեցինք, ո՞նց կորցրեցինք այսօր Շուշին, Հադրութը, տարբեր համայնքներ… մենք պետք է միշտ ձեռք բերող լինենք, պահանջող լինենք, մինչեւ Սեւ ծովի ափը գնանք՝ մեր տարածքներին տեր լինենք: Մենք կարող ենք բոլոր միջազգային կառույցներին պահանջենք, որ հերիք է դուք Թուրքիային պաշտպանեք եւ իրենց ագրեսիվությունն ընդունեք»:

Տիգրան Արզաքանցյանը քննադատում է նաեւ ՌԴ-ի կեցվածքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ու իր քննադատության մեջ վատ բան չի տեսնում. «Մենք ռուս ազգին սիրում-հարգում ենք, բայց ռուսական ղեկավարությունն այսօր նայում է իրեն պետության շահերը, ոչ թե Հայաստանին իսկական բարեկամ է կոչում : Բոլոր ղեկավարներն էլ կնայեն իրենց երկրի շահերը, էդ ճիշտ է, բայց եթե մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի շրջանակում, ունենք պայմանագրեր անվտանգության մասին ևս, դուք էլ պարտավոր եք ձեր պարտավորությունները կատարել: Մեզ պարտավորում եք միշտ, նոյեմբերի 9-ի կետերը կատարել, բայց ինչ կատարվում է, դուք տեսնում եք, ստանում եք նամակները, զանգերը, ոնց որ պետքն է՝ չեք պատասխանում թշնամուն… մենակ ասում եք… ես լավ եմ հիշում Վլադիմիր Պուտինի խոսքերը, երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ին փաստաթուղթը՝ որ կողմը չկատարի, ինքնասպանություն է իրեն համար. այսօր Ադրբեջանը չի կատարում ու ավելի իրեն ագրեսիվ է պահում»:

Նա վստահ է, որ եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը «մե քանի երկրների հետ կոալիցիա չունենար, երբեք չէր հաղթի, եւ հետո, ամբողջ հայ ազգը չի մասնակցել այդ պատերազմին, Հայաստանը նույնպես. դրա համար, ուզում եմ ասեմ Ալիեւին, թող արխային չընկնի, Հայաստանում կան խիզախ հայրենասերներ, որ սիրում են իրանց հայրենիքը ու կպայքարեն մինչեւ վերջ ու մե բան էլ ավել կպայքարեն՝ այդ ձեւի նագլի պահելու համար ձեզ»:

Իսկ Թուրքիային, որը բացահայտ հայտարարում է Ադրբեջանին սատարելու մասին, Տիգրան Արզաքանցյանը խորհուրդ է տալիս մտածել իրենց երկրի տնտեսական անկման մասին, որը 80 տոկոսի է հասնում: ՀՀ իշխանությանն էլ կոչ է անում սթափվել եւ սեփական ժողովրդի անվտանգությունը պահպանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ