ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այդ երկրի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Ռուսական ԶԼՄ-երի փոխանցմամբ, փոփոխություններով Քրեական օրենսգրքում ներառվել են այնպիսի հասակացություններ, ինչպիսիք են «մոբիլիզացիա», «ռազմական ժամանակ», «ռազմական դրություն»։ Օրենքը Պետդուման ընդունել սեպտեմբերի 20-ին, Դաշնային խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 21-ին։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, համաձայն փոփոխությունների ինքնակամ գերի հանձնվելու դեպքում սպառնում է 3-10 տարի ազատազրկում, եթե չկան պետական դավաճանության տարրեր, մարադյորության համար սահմանվում է մինչև 15 տարի ազատազրկում։
Խստացվել է մոբիլիզացիայի ու ռազմական դրության ժամանակ զորամասն ինքնակամ լքելու համար սահմանված պատիժը. 2-10 օր լքելու դեպքում սպառնում է մինչև 5 տարի ազատազարկում, 10-30 օր լքելու դեպքում՝ մինչև 7 տարի ազատազրկում, 1և ավելի ամիս լքելու դեպքում՝ 5-10 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնակի մոբիլիզացիա։ Պաշտպանության նախարար Սերգեյ շոյգուն հայտարարել է, որ մոբիլիզացիան վերաբերելու է դրան ենթակա ռեսուրսների մեկ տոկոսին, իսկ ռազմական գործողությունների գոտի ուղարկելու է 300 հազար պահեստային։