ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն 27 անգամ գերիներ են փոխանակել. հակիրճ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները հակիրճ

Ռազմական իրադրություն

  • Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Գերմանիայից ստացել են «Mars II» ՀԿՌՀ-ներ, ինչպես նաև արդեն Ուկրաինա են հասել 4 միավոր «HIMARS» համակարգերը։
  • Ուկրաինային ռազմական օգնության փաթեթի շրջանակներում ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի 75 հազար արկ M777 հաուբիցների համար, ինչպես նաև HIMARS հրթիռներ։
  • ՌԴ ՌՕՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի օբյեկտներից մեկին՝ Լեհաստանի հետ սահմանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Լվովի մարզի Ռադեխով բնակավայրի շրջանում օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Լեհաստանից Կիևին փոխանցված օտարերկրյա արտադրության սպառազինության և զինամթերքի պահման բազան:
  • Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են չեղարկել HIMARS-ի կիրառմամբ ուկրաինացի զինվորականների կողմից հարվածներ հասցնելը, եթե նրանց նշանակետը չբավարարի։ Իր հերթին Ռուսաստանի ՊՆ-ն ֆիքսել է և հաշվի է առնում Ուկրաինայի ռազմական գերատեսչության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ Սկիբիցկու պաշտոնական հայտարարությունը թիրախների ընտրության հարցում Կիևի ուղիղ համաձայնեցումը Վաշինգտոնի հետ «HIMARS» համակարգերի կիրառումից առաջ։
  • Ուկրաինական զորքերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Մելիտոպոլի արդյունաբերական հատվածներում ռուսական ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին:
  • Իսպանիան հայտարարել է, որ Ուկրաինային Leopard մարտական տանկեր չի փոխանցի։
  • Իտալական Mos SHIELD զրահամեքենաները հասել են Ուկրաինա։
  • ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն 27 անգամ գերիներ են փոխանակել։ Ուկրաինայում ռուս ռազմագերիների 81 տոկոսը ծեծվում է, 55 տոկոսին ստիպում են նկարահանվել քարոզչական տեսանյութերում, 46 տոկոսը հրաժարվում է բուժօգնությունից:
  • Հյուսիսային Մակեդոնիան Ուկրաինային է փոխանցել 4 միավոր Սու-25 գրոհայիններ, որոնք Կիևից գնել էին 2001 թվականին:
  • Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր 1 մլրդ դոլարի չափով փաթեթում կներառվեն սանիտարական մեքենաներ և զինամթերք:
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Խերսոնի մարզի Բելոգորկա բնակավայրի շրջանում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիահարվածների և հրետանային ստորաբաժանումների կրակից խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 46-րդ աերոմոբիլային բրիգադի տեղակայման ժամանակավոր կետը: Ավելի քան 400 ազգայնականներ են զոհվել։
  • Ուկրաինայում մարտական գործողությունների գոտուց հայտնաբերվել են ամերիկյան արտադրության AGM-88 HARM կառավարվող ավիացիոն հրթիռի բեկորներ, որը կիրառվում է հակառակորդի ռադիոտեղորոշիչ կայանների խոցման համար։
  • Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Գերմանիայից Gepard զենիթային համալիրներն արդեն գտնվում են այդ երկրի ԶՈւ մարտական ստորաբաժանումներում:
  • Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է ռուս հերթական դիվերսանտների ձերբակալման մասին, որոնք 100-150 հազար դոլարի դիմաց պետք է ոչնչացնեին պաշտպանության նախարար Ռեզնիկովին եւ ԶՈւ ԳՇ պետ Բուդանովին։
  • Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որի ցանկում ներառված կլինեն զինամթերք HIMARS-ի համար, 75000 155 մմ հրետանային զինամթերք, 20 միավոր 120 մմ ականանետ և 20000 արկ, կառավարվող հրթիռներ NASAMS ԶՀՀ-ի համար, 1000 միավոր հակատանկային Javelin եւ հարյուրավոր РПГ, 50 միավոր զրահապատ բժշկական ավտոմեքենա:
  • Բարձր ճշգրտության զենքի հարվածով ոչնչացվել է Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարական կետը Վիննիցայի շրջանում:
  • Թուրքիան Կիևին է փոխանցել առնվազն 50 թուրքական BMC Kirpi զրահամեքենաներ, սպասվում է ևս 150 միավոր մեքենայի փոխանցում։
  • Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ սպառազինության մեջ արդեն կան 200-300 կմ հեռահարությամբ հրթիռներ, որոնք կիրառվում են: Փաստորեն վերջինս հաստատել է Ղրիմում տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրությունները։
  • Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ NASAMS զենիթահրթիռային համալիրները դեռ չեն փոխանցվել Կիևին և գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս: Պենտագոնի ունեցած տեղեկություններով, համակարգերի փոխանցումը կարող է կայանալ մի քանի ամսից։ Կիևին NASAMS ԶՀՀ-ները փոխանցելուց հետո Ուկրաինայի մյուս հովանավորները կարող են մատակարարել կառավարվող AIM-120 հրթիռները, որոնք նախատեսված են NASAMS-ի համար։ Նշվում է, որ դա արվում է հնացած արտադրանքներից ազատվելու նպատակով, որից հետո ԱՄՆ-ից կպահանջեն փոխարինել դրանք նոր նմուշներով:
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Նիկոլաեւսկի մարզի տարածքում օդային մարտերում Ուկրաինայի օդուժի երեք օդանավ է խոցել՝ Նովոխրիստոֆորովկա բնակավայրի շրջանում մեկ Սու-25, Տրոիցկո-Սաֆոնովոյի օդում մեկ ՄիԳ-29 ևս մեկ Սու-27 էլ՝ Նովոսելյե բնակավայրի շրջանում:
  • ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ոչնչացվել են Գերմանիայի փոխանցած առաջին Gepard ՀՕՊ համալիրները:
  • ՌԴ ՊՆ տվյալներով ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից ոչնչացվել, շարքից հանվել ու խոցվել են Ուկրաինական զինուժի 267 միավոր ինքնաթիռ, 146 միավոր ուղղաթիռ, 1727 ԱԹՍ, 365 միավոր ԶՀՀ, 4287 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, 797 ՀԿՌԿ-ներ, 3290 դաշտային հրետանային միջոցներ և ականանետ, 4820 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
  • Ուկրաինայի ՊՆ-ի տվյալներով ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ռուսական կողմը ունեցել է հետևյալ կորուստները՝ զինվորական անձնակազմ-43200,
  • 1849 միավոր տանկեր, 4108 միավոր մարտական զրահապատ մեքենաներ, 975 միավոր հրետանային համակարգեր, 136 միավոր ՀՕՊ համակարգեր, 233 միավոր ինքնաթիռ, 193 միավոր ուղղաթիռ, 778 ԱԹՍ-ներ, 185 միավոր թևավոր հրթիռներ, 15 միավոր նավեր և ռազմական կատերներ, 90 միավոր ավտոմոբիլային տեխնիկա եւ ավտոցիստեռն։ Ըստ ՊՆ-ի, ամենամեծ կորուստները ռուսական կողմը կրել է Դոնեցկի ուղղությամբ։

Բանակցային գործընթաց

Արտաքին քաղաքական իրադրություն

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը Ուկրաինայից և Ռուսաստանից հարցումներ է ստացել Ելենովկայում գտնվող մեկուսարանին հրթիռային հարվածի հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, որտեղ պահվում էին ուկրաինացի զինվորականները և այլ ռազմականացված կազմավորումների անդամներ:
  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Զելենսկին պետք է հրաժարվեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի պարտադիր անդամակցության գաղափարից։ Պատերազմը հնարավոր կլիներ կանխել և նրանք երկիր կունենային»։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է սպառազինության նոր մատակարարումների հարցը։
  • Պենտագոնում հերքել են ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուի վերջին հայտարարությունը Ուկրաինայում 6 միավոր HIMARS արձակման կայանքների ոչնչացման մասին:
  • Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան Շվեյցարիայում դեսպան է նշանակվել։
  • ՌԴ Քննչական կոմիտեում հայտարարել են, որ ուկրաինական կողմը կիրառել է ՆԱՏՕ-ի հրետանային հեռահար սպառազինություն, այդ թվում HIMARS ՀԿՌՀ, Ելենովկայում մեկուսարանի ուղղությամբ հարվածի ժամանակ, որտեղ պահվում էին Ուկրաինայի ռազմականացված կազմավորումների գերիները։
  • Ռուսական տեղեկատվական ռեսուրսները հայտնում են, որ Ուկրաինացի դիվերսանտները ականանետից կրակ են բացել Կուրսկի մարզի ռազմական օդանավակայանի վրա։ Նշենք, որ օբյեկտը գտնվում է Ուկրաինայի սահմանից 115 կմ հեռավորության վրա, իսկ հրաձգությունն իրականացվել է ռուսական տարածքից։
  • Թուրքիայում Կիևի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է Ուկրաինայի տարածքում Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարանի բացման մասին: Համապատասխան համաձայնագիրն ուղղված է խորհրդարանի վավերացմանը։
  • Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ի արտադրության գործարանի հայտնվելու դեպքում այն օրինական թիրախ կդառնա ռուսական հրթիռների համար:
  • ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե նա Ռուսաստանին փոխանցի անօդաչուներ։
  • Սպիտակ տան հայտարարության համաձայն, Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ-ին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայի միջուկային օբյեկտների մոտ։ Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական կազմավորումների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի շարունակվող գնդակոծումները սպառնում են տեխնածին աղետով։
  • Ուկրաինան միակողմանիորեն խզել է Մինսկի հետ երկու երկրների ՆԳՆ-ի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։
  • 26 օտարերկրյա պետություններ համաձայնել են Ուկրաինային երկարաժամկետ ռազմական ֆինանսավորում տրամադրել։ Հովանավոր երկրները խոստացել են Կիևին 1,5 մլրդ եվրո տրամադրել Ուկրաինայում սպառազինության, այդ թվում հրետանու և զինամթերքի արտադրության ծախսերը հոգալու, ուկրաինացի զինվորների պատրաստության զարգացման և ուժեղացման և տարածքների ականազերծման ուղղությամբ Ուկրաինայի ջանքերին աջակցելու համար:
  • Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան այցելել է Սպիտակ տուն և հանդիպել Բայդենների ընտանիքի հետ։

Ներքաղաքական իրավիճակ

Միջազգային մամուլի անդրադարձ

  • «Politico» պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, գրել է, որ ԱՄՆ-ն ուշադրությունը կշեղի Ուկրաինայի հակամարտությունից՝ կենտրոնանալով Թայվանի շուրջ իրադարձություններին, չինական կղզում էսկալացիայի դեպքում։
  • «The Washington Post» պարբերականը կարծում է, որ Ռուսաստանը ծրագրում է օգտագործել իրանական Noor 2 օպտիկական հետախուզության արբանյակը Ուկրաինայի տարածքի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
  • «Politico» պարբերականը գրել է, թե Միացյալ Նահանգները դիտարկում է Ուկրաինային MQ-9C Grey Eagle հարվածային անօդաչու թռչող սարքերի փոխանցման հնարավորությունը, սակայն հետ է պահում այդ քայլից այն փաստը, որ այդ ժամանակակից համալիրները կամ դրանց բաղադրիչները կարող են հայտնվել Մոսկվայի ձեռքում։
  • «The Washington Post» պարբերականը գրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում վերահսկում է օգտակար հանածոների հանքավայրերը, որոնց ֆինանսական կարողությունը գնահատվում է 12,4 տրլն դոլար։ Կիևը կարող է ընդմիշտ կորցնել իր հանքավայրերի գրեթե 2/3-ի հասանելիությունը։

«Հենակետ» վերլուծական կենտրոն

Խորագրեր՝ «Հենակետ» վերլուծական կենտրոն, Ալեքսեյ Ռեզնիկով, Դոնալդ Թրամփ, զինամթերք, Թուրքիա, ՆԱՏՕ, Ուկրաինա, Պենտագոն, ՌԴ, Սերգեյ Շոյգու, Վասիլի Բոդնար, Վլադիմիր Զելենսկի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ