Սարալանջ․ նարեկաբուժությամբ հրաշքներ գործող գյուղը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արագած լեռան հյուսիս-արևմտյան փեշերին փռված Սարալանջ գյուղը Շիրակի մարզի այն եզակի տեղանքներից է, որտեղ ուխտավորների պակաս չկա։

Հյուրընկալ, գողտրիկ գյուղը գովազդի կարիք ամենևին չունի․ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդկանց այստեղ բերում է ոչ թե քաղցրահամ մեղրը կամ սարերի դոշին աճող յուրատեսակ հոտ ու համով բուժիչ ուրցն ու դաղձն, այլ սուրբ գրքով՝ «Նարեկ»-ով բժշկվելու, զորանալու պահանջը։

Ամեն չորեքշաբթի՝պատարագին, ժամերգության ժամերին գյուղի «Սուրբ Նարեկ» անունը կրող 5-րդ դարի բազիլիկ ոճի եկեղեցում «Նարեկ»-ով բժշկության կարգ են կատարում։ Շատերն են աղոթատունը տեսնում իրենց երազներում ու գալիս, գտնում են։

Ամեն չորեքշաբթի եկեղեցի է բերվում բազում մարդկանց բուժած, հրաշագործություններ կատարած սուրբ գիրքը՝ 1700 թվականների «Նարեկ»-ը, որը եղել է գյուղի քահանայի՝ Տեր Հարությունի ձեռքի գիրքը։ Այն տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից, երբ 1828-1829 թթ․-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսից, Մուշից, Ալաշկերտից գաղթելով՝ հիմնել են Սարալանջը։

Սարալանջի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նազարյանն ասում է՝ լինում են դեպքեր, երբ ծանր վիրահատության պատրաստվող մարդիկ նախ գալիս են բժշկության աղոթքներ լսելու, «սուրբ գրքով զորանալու», որից հետո վիրահատությունները բարեհաջող են անցնում։

Եկեղեցու մոմավաճառը՝ Հեղինե Մարգարյանն էլ, որը գյուղի աղջիկ է, հարս, կնքվել է եկեղեցում, երբ այն դեռևս ավերակ վիճակում էր, պատմում է․ «Միշտ հարցնում եմ՝ որտեղի՞ց եք գալիս, կան մարդիկ, որոնք լսել են մեր գյուղի մասին, բայց շատերն իրենց երազներում են տեսել ու տեսիլքի հուշումով գյուղ հասել։

Մի անգամ արտառոց մի դեպք տեղի ունեցավ․ մի կին երկու տղա ուներ՝ 20 և 25 տարեկան, երկուսն էլ հաշմանդամ էին, մարմինները պատահական փայտացել էին։ Մայրը երազ էր տեսել, մեր սուրբ գիրքն էր գնացել երազին, հարցուփորձ անելով՝ գտավ մեր քահան Եղիշեին ու այս գրքի հետ միասին նրան հրավիրեցին Երևան։ Հետո կինը նորից եկավ գյուղ, հարցրեցի՝ ինչպե՞ս են զավակներդ, ասաց՝ դրական մեծ տեղաշարժ կա։

Մի անգամ էլ Արմավիրի Սարդարապատ գյուղից եկան, 10-րդ դասարանի ավարտական քննությունների ընթացքում աղջիկ երեխան՝ 17 տարեկան, թուլացել էր։ Թևերի տակ ընկած՝ բերեցին մեր եկեղեցի, երեխան չէր կարողանում կանգնել։ Տեր Եղիշեին կանչեցինք, գիրքը բերեցինք, հետո մեր քահանային գրքի հետ հրավիրեցին իրենց տուն։ Հրավիրեցին ու աղջիկը քննություններին իր ոտքով գնաց։ Չգիտեմ՝ սթրես էր տարել, թե ինչ էր եղել, բայց փաստն այն է, որ բուժվեց։ Դե ասեք չկա զորություն։

Չգիտեմ՝ որ մի դեպքը թվարկեմ, Վանաձորից էլ են եկել, Արցախից էլ են եկել, չեմ կարող մանրամասն հիշել բոլոր պատմությունները, թե որի հետ ինչ խնդիր կար, բայց որ մարդիկ գոհ հեռացել են, դա փաստ է։

Երկու տղաներ էլ ունենք, անունները Նարեկ, որոնք ծնվել են ուխտագնացությունից հետո։ Մի ընտանիք կար, 12 տարի երեխա չէր ունենում, քահանան գիրքը կարդաց ամուսինների գլխին ու ասաց՝ մյուս տարի այս ժամանակ եթե Նարեկ անունով երեխայի հետ չեկաք էստեղ, էլ իմ բոլորը չերևաք։ Մեկ էլ մի գեղեցիկ օր տեսնենք երեք ամսական Նարեկին բերում են մեր եկեղեցի՝ կնքելու։

44-օրյա պատերազմից հետո էլ մեր «Նարեկ»-ը բազում զինվորների է բուժել, օգնել է մոռանալ պատերազմի արհավիրքը»։

Մոմավաճառ կինը հիշում է, թե ինչպես երկու տարի շարունակ չորացրել է ձնախառն բքից թրջված գիրքը։

«Սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը եղել է այս եկեղեցու գիրքը։ Տեր-Տերտերյանների թոռը՝ Հարությունը, եկեղեցում աշխատել է քահանա, իսկ երբ Խորհրդային տարիներին եկեղեցին փլուզեցին, պահեստի վերածեցին, գիրքը տեղափոխեցին իրենց օջախ, Նարեկացի անունով իրենց սրբում դրեցին։ Հետո տանտերերը գնացին Ռուսաստան, գիրքը մնաց իրենց սրբի անկյունում, այնպես էր խիղճս տանջում։

Մի օր սարսափելի բուք էր, դուրս եկա, տեսա քամին դուռը բացել, գիրքը շպրտել էր գետնին։ Վերցրեցի, բերեցի տուն, երկու տարի պատուհանի գոգին դրած՝ չորացրել եմ լուցկու հատիկներով՝ թերթ առ թերթ։

Քավորիս՝ մեր գյուղի հիմիկվա քահանային՝ Տեր Եղիշեին, ասի՝ քավոր ջան, էս գիրքը չգիտեմ ինչ պիտի անենք, ո՞ւմ դիմենք, որ կարողանանք վերականգնել։ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեին դիմեցինք, տարան, 6-7 ամիս մնաց իրենց մոտ, փոքրիկ մասնիկ էին վերցրել գրքից, բայց տեսել էին, որ այն նյութը, որով պիտի վերամշակեին, վնասում է գիրքը, փշրում է այն։ Ասին՝ մենք կարող է լրիվ փչացնենք, ավելի լավ է մնա այս վիճակում։ Ստիպված «ակվարիում» սարքեցինք ու գիրքը դրեցինք մեջը։

Գիրքը հիմնականում պահվում է տիրոջ դստեր տանը, իհարկե, լինում են դեպքեր, երբ երկար ժամանակ եկեղեցում է գտնվում, բայց տանն ավելի ապահով է», -ասում է Հեղինե Մարգարյանը։

Մենք այցելեցինք նաև այն տունը, որտեղ պահվում է «Նարեկ»-ը։ Տանտիրուհին՝ Տիգրանուհի Հովհաննիսյանը, պատմեց, որ իր պապական գիրքը՝ «Նարեկ»-ը բուժել է իր եղբորը, որը մի միջադեպից հետո վախեցել էր։ Գիրքը յոթ օր շարունակ դրել են եղբոր գլխի տակ, նա խոստացել էր տղա երեխա ունենալու դեպքում նրան անվանել Նարեկ, այդպես էլ արեց։

«Իմ պապիս պապն է տերտեր եղել, այս գիրքը մեր պապական գիրքն է։ Նա սուրբ է ունեցել, այն ժամանակ եկեղեցին վերանորոգած չեն եղել, սրբում է պահել, իսկ հիմա տանում ենք եկեղեցի, ուղղակի որ խոնավ է, այնտեղ չենք պահում։

Գրքի զորությունն ամեն վայրկյան ես զգում եմ, բազմաթիվ ուխտագնացների ենք հյուրընկալում, բոլորը դրսից են։ Եղել է դեպք, երբ «Նարեկ»-ը գլխին դնելուց հետո կինը հղիացել է, երեխայի անունը ի պատիվ սուրբ գրքի՝ Նարեկ են դրել ու խոստման համաձայն՝ մազերը յոթ տարի չեն կտրել։ Յոթ տարի անց եկել, մեր տան սրբի մեջ են կտրել»,-պատմեց տանտիրուհին։

Տիգրանուհու սկեսուրն էլ փաստում է, որ իր մեծ հարսը մի քանի տարի երեխա չէր ունենում, «Նարեկ»-ը երազ է գնացել, որից հետո հարսը հղիացել է։

«Գիրքը երազ է գնում ու քայլ առ քայլ ցույց տալիս, թե որտեղ գտնեն իրեն, իմ մամաս էլ հաճախ երազում տեսնում է Նարեկին։ Մեր սուրբը երիտասարդ տղա է՝ սպիտակ շորերով։ Մեզ էլ են դիմում բժշկվելու համար, բայց գյուղի եկեղեցու քահանա Տեր Եղիշեն է գիրքը կարդում և ուխտագնացներին բուժում։ Զորեղ գիրք է։

Մի օր մի տատիկ իր թոռին բերեց բժշկելու ու առողջանալուց հետո որպես շնորհակալություն՝ մի շոր բերեց ու փաթաթեց գիրքը»,-պատմեց Տիգրանուհի Հովհաննիսյանը։

Ի դեպ, գյուղացիները պատմում են, որ 1700 թվականի «Նարեկ»-ից բացի, ևս մեկ «Նարեկ» կա գյուղում։

Տանտերերը, ըստ սարալանջցիների, բնակվում են գյուղի փոստի հարևանությամբ։ Թուրքերի հարձակման ժամանակ տանտերն այն փրկելու նպատակով շորի մեջ դրել ու թաղել է։ Գիրքը տարիներ շարունակ երազ է եկել տանտիրոջ սերունդներին՝ հորդորելով իրեն հանել հողի տակից։

«Գիրքն անընդհատ երազ է եկել թոռին։ Վերջինս ասել է՝ գնամ, քանդեմ, հանեմ, տեսնեմ ինչ է, արդեն գժվա։ Երազում տեսել է, որ ձորի մեջ է, գիրքն իրեն ասել է՝ դու տեղանքին լավ ծանոթ ես, մեր տնից 20 ոտք հեռու է, էս ինչ քարի մոտ է, ես նեղ, մութ տեղում եմ, ինձ հանի արևի երես։ Էդ մարդն էլ էնպիսի հայհոյանքներ տվող մարդ է եղել, բայց հողը փորելուց ու «Նարեկ»-ը գտնելուց հետո վերափոխվել է, այլևս չի հայհոյել։

Հիմա այդ գտնված գիրքը՝ ծանր երկաթյա մոմակալների մեջ դրած, իրենց տան սրբում է պահվում։ Գիրքն այնքան թարմ է մնացել հողի տակ»,-պատմեց եկեղեցու մոմավաճառը։

Տեր Եղիշե քահան Նազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ «Նարեկ»-ը փոքր գիրք է՝ ձեռքի ափի չափ, այն սկզբում տեղափոխել են եկեղեցի, այնուհետ, երբ տանտերերը իրենց տան սուրբը վերանորոգել են, եկել ու տարել են։

Ի դեպ, Սարալանջի՝ խորհրդային տարիներին պահեստի վերածված, խոնարհված եկեղեցին վերաբացվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն վերանորոգել է ծնունդով սարալանջցի, սակայն Արթիկում բնակվող ու գործարարությամբ զբաղվող Սանասար Ղազարյանը։

Սարալանջը նաև երկարակյաց ու ազնիվ մարդկանց գյուղ է ավանդազրույցներ, ծեսեր, ավանդական ճաշատեսակներ

Սարալանջն առանձնանում է նաև իր ազնիվ բնակիչներով․ տեղաբնակները պատմում են, որ հիմնադրումից ի վեր գեթ մեկ գողություն չի կատարվել։ Այս մասին նույնիսկ ավանդազրույցներ են պտտվում։ Գյուղը հնում Քոռբաշգեղ են անվանել։

«Ըստ ավանդազրույցի, գյուղամիջում մի աղբյուր է եղել, անծանոթ մի տղամարդ եկել, ջուր է խմել, ձեռքերն է լվացել՝ այնտեղ թողնելով իր թանկարժեք մատանին։ Օրեր շարունակ այն անշարժ մնացել է նույն տեղում, որտեղ թողել էր։ Երբ տղամարդը՝ մտահոգ, վերադարձել է Սարալանջ ու նույն տեղում գտել իր թողած զարդը, հրճվելով ու զարմացած արձանագրել է՝ թե քո՞ռ են այս գյուղի բնակիչները, որ չեն տեսել մատանին ու չեն վերցրել»։

«Գյուղ, որտեղ վտանգ չկա»,- այսպես են բնութագրում հարևան գյուղերի բնակիչները Սարալանջը։

Այս գյուղում անհոգ մանկություն անցկացրած հեռուստալրագրող Արման Բաղդասարյանն էլ ասում է, որ գյուղի մարդիկ տարբերվում են ոչ միայն իրենց ազնվությամբ, այլ երկարակեցությամբ։ Գյուղի ամենատարեց մարդու խոսքն այստեղ անքննելի հրաման է։

Նա պատմում է նաև, որ իր ծննդավայրի ամենաերկար լավաշը թխել է հոր հորաքույրը։

«Գյուղում իր բոյի չափ լավաշ թխող կինը եղել է պապիկիս միջնեկ քույրը՝ Ռոզեն, որի ամուսինը հաց թխելու բաթաթը սարքել է կնոջ բոյին։Նա գյուղի միակ կինն է եղել, որ կարողացել է իր ձեռքի բաթաթի չափով թխել լավաշները, ո՛չ իր հարսները՝ տղաների կանայք, ո՛չ էլ եղբոր կանայք չեն կարողացել այդ բաթաթը հարմարեցնել հացաթխմանը։ Հիմա, ցավոք, թոնրի ծուխ չի բարձրանում օջախներից։

Ի դեպ, ընդունված ավանդույթի համաձայն, այստեղ թոնրի գաթա թխելիս՝ արգելվել է տղամարդկանց մուտքը թոնրատուն։

«Ես հիշում եմ՝ գաթան թոնրի շուրթին էին զարկում, հենց տղամարդիկ ներս էին մտնում, ասում էին՝ վա՜յ, վա՜յ, մի եկեք, չի կարելի, հենց տղամարդ ներս մտնի, գաթան ցած կթափվի թոնրի մեջ», -հիշում է գյուղի դպրոցի տնօրեն Մակիչ Սարգսյանը։

Նա նաև հիշում է, թե ինչպես էր խոհարարական հմտություններով փայլող իր մայրը պատրաստում շաքարլոխումը․ անարատ յուղն ալյուրով, շաքարավազով շաղախում էր մեծ սինիի մեջ։ Խորիզի նման չոր զանգված էր ստանում, լավ սեղմելով սինիի մեջ՝ դնում էր թոնրի տակ։ Ընդունված էր պատառաքաղի կամ դանակի ծայրով վրան գեղեցիկ նախշազարդեր անել ու քսել ձվի դեղնուց։ Ըստ մեր զրուցակցի, եփելիս այն կարմրում էր ու գեղեցիկ պատկերներ էին ստացվում։ Մայրն Ամանորին շաքարլոխումիի մեջ կոպեկ էր դնում, ում բաժին հասավ, տարվա հաջողակն էր։ Այժմ էլ Սարգսյանների տանը շարունակում են նույն բաղադրատոմսով պատրաստել շաքարլոխումը։

Ինչպես բոլոր գյուղերում, Սարալանջում ևս հաց թխելիս՝յոթ հատը չլրանալու դեպքում արգելել են տան անդամներին այն համտեսել, քանի որ, ըստ նախապաշարմունքի, մի վատ բան կլիներ։

Թոնրով հաց թխելը Սարալանջի տների մեծ մասում արդեն մոռացված է, գյուղացիների ասելով՝ կարոտախտ է դարձել թոնրի հոտը։

Սակայն ազգային ճաշատեսակներից շատերը դեռ պահպանված են, տներում ավանդաբար կենցաղավարում է Սարալանջին հատուկ խոհանոցը։

Գյուղի հասարակական կերակուրներից էր էրիշտան։ Գյուղի կանայք հիշում են, որ մի քանի հարևաններով հավաքվում էին, մեծ տաշտերի մեջ պինդ խմոր էին պատրաստում, տաշտերի վրա շորեր էին փռում, որպեսզի խմորը շուտ հասունանա։ Այնուհետ հատուկ երկաթյա գրտնակներով կտրում էին, լվացքի պարանների վրա էին փռում, չորացնում, հետո խարկում էին թոնրի վրա ու հավասարաչափ բաժանում հարևանների միջև։ Էրիշտայով փլավ էին եփում՝ առատ յուղով, ու հարգված հյուրերի առջև դնում։

Կան նաև այլ ճաշատեսակներ, որոնցով մինչև օրս պատվում են հատուկ հյուրերին։

«Հյուրերի համար պանրխաշ ենք պատրաստում, շատ համեղ է, տարբեր գյուղերում տարբեր ձևով են պատրաստում, մեզ մոտ սոխառածն անում ենք յուղով, ավելացնում ենք ջուր, ամանների մեջ շերտ-շերտ դասավորում ենք չեչիլ պանիրն ու հացը, որից հետո սոխառածը լցնում ենք վրան։ Հարևան գյուղերում սոխառածի մեջ ջրի հետ նաև ձու են լցնում»,-ներկայացրեց գյուղի դպրոցի տնօրենը։

Վերջինիս ասելով, Սարալանջում ընդունված կերակուրներից է նաև հարիսան, որը պարտադիր տնական հավով պիտի պատրաստեն։

Գյուղի կերակրատեսակների ցանկում շատ ընդունված է դդումով ճաշը՝ կաթով, բրինձով, որը պատրաստում են կավե կճուճով՝ թոնրի մեջ։ Սարալանջին բնորոշ են ավելուկով ճաշատեսակները՝ և՛ ջրալի, և՛ տապակած սոխով, ինչպես նաև թթվի ջրով կոլոլակը՝ ձավարով։

Ըստ բաղադրատոմսի, ալյուրով խույս են անում՝ կոլոլակ սարքում, գցում են կաղամբի թթվի ջրի, երբեմն նաև կտրատած կաղամբի մեջ։ Որպես կանաչի՝ ծիտրոնն են օգտագործում, այլ համեմունքներ չեն օգտագործում։

«Այն լուսահոգի մայրիկիս ամենասիրած կերակրատեսակներից էր, ամենահամեղն ինքն էր պատրաստում ղազանի թավայի մեջ ու այնքան շատ, որ գյուղում մատաղի նման բաժանում էինք։ Իր պատրաստած կոլոլակը չէր փշրվում, ամուր մնում էր՝ մսի կոլոլակի նման, բայց, իհարկե, ձավարից էր»,-ասաց Մակիչ Սարգսյանը։

Սարալանջի հայտնի կերակրատեսակներից է կավե կճուճների մեջ եփվող կոնջոլը։ Այս ճաշը եփում են փոքրիկ թոնիրների մեջ, այն պատրաստում են շաքարի սպիտակ ճակնդեղի՝ թթու դրած ցողուններով՝ ճավիկով։ Ճաշի մեջ նաև մի քանի հատ կարմիր ճակնդեղ են գցում, որպեսզի գույն, տեսք տա ու ավելի համեղ լինի։ Ճաշի մեջ առանց կլպելու մանր կարտոֆիլ են գցում՝ երկու կես անելով։ Կոնջոլի մեջ կա նաև ձավար։ Այն պարտադիր սխտորով են ուտում։

«Այն երբեմն շփոթում են կաղամբով պատրաստած ճաշի հետ, բայց մենք կաղամբով պատրաստած ճաշին քրջիկ ենք ասում, դա նույնն է, պարզապես շաքարի ճակնդեղի փոխարեն թթու կաղամբ ենք գցում, ձավար ու էլի նորից կարտոֆիլ, բայց այս ճաշատեսակը հիմնականում ձեթով ենք պատրաստում, ձեթով է համեղ», -ներկայացրեց դպրոցի տնօրենը։

Սարալանջում ընդունված է նաև ճերմակ բազուկով թոնրի մեջ ճաշ եփելը։ Դա կոչվում է «տագով ապուր», որի մեջ ջուր է, մանրացրած սպիտակ ճակնդեղ։ Այս ճաշատեսակի միակ կանաչին ևս ծիտրոնն է։

Թանով սպասը ևս ընդունված, հարգի կերակրատեսակ է, որը պիտի ուտեն թասերով, պարտադիր բրթած, այն պատրաստում են կարմիր ձավարով։

Սարալանջցիներն այնքան հյուրընկալ են, որ կերակրատեսակների մի մեծ ցանկ են առանձնացրել հյուրերի համար։

«Գյուղի մարդիկ այնքան հյուրընկալ են, որ եթե սխալվես, դուռը ծեծես, մի բաժակ ջուր ուզես, զոռով ներս կտանեն՝ ասելով՝ ճամփից ես եկել, եթե ծարավ ես, սոված էլ կլինես։ Այնքան ազնիվ են, սրտաբաց, որ տան ունեցվածքն էլ կփռեն անծանոթի դիմաց՝ առանց կասկածելու, թե գուցե տնից մի բան պակասի»,-իր գյուղի մարդկանց այսպես է բնութագրում հեռուստալրագրող Արման Բաղդասարյանը։

Նա նաև ասում է, որ Սարալանջը երկարակյաց մարդկանց գյուղ է։

«Իմ հոր տատն ապրել է մինչև 104 տարի, պապիկիս եղբայրն արդեն 87 տարեկան է, պապիկիս մորաքույրը 110 տարեկանում է մահացել։ Գյուղի ամենաերկար լավաշը թխող հորաքույրս էլ՝ Ռոզեն, 80-ն անց է մահացել։ Այս գյուղի մարդիկ ինչքան էլ տարեց լինեն, պիտի աշխատեն, զբաղվեն հողագործությամբ, ասում են՝ ամոթ չէ՞, գնամ քաղաքից կարտոֆիլ գնեմ», -ասում է Արման Բաղդասարյանը։

Վերջինս պատմում է, որ հուղարկավորությունների ժամանակ, ընդունված սովորույթի համաձայն, հանգուցյալին՝անկախ եղանակային պայմաններից, պտտեցնում են գյուղի ամեն անկյունով, նա պիտի հրաժեշտ տա գյուղին։

«Մեր գյուղում թաղման հատուկ ծես կա․ տատիկիս, որը մահացավ 90-ական թվականներին՝ 104 տարեկան հասակում, գյուղի ամենատարեցն էր։ Հուղարկավորության ժամանակ նրան ողջ գյուղով պտտեցրեցին, ինչքան էլ որ բուք էր։

Գյուղապետն ասաց՝ տատը պիտի հրաժեշտ տա գյուղին, ամբողջ գյուղը ֆռռացրեք, հանկարծ մի տեղ կանգնել եք ու Վարդուշ աբային պակաս եք ֆռռացրել, գիտեմ՝ ինչ կանեմ ձեզ»,-պատմում է Արմեն Բաղդասարյանը։

Ի դեպ, սարալանջցիները ուխտի են գնում գյուղից 12 կիլոմետր հեռավորության վրա՝ Արագածի փեշերին գտնվող աղբյուրի մոտ, որը կոչվում է Լուսաղբյուր։ Ավանդազրույցների համաձայն, ով գնացել է այնտեղ, մոռացել է իր խնդիրների մասին, լուսավորվել է։

Վերջինիս ածխաթթու գազով հագեցած թթու ջուրն, ըստ ավանդազրույցի, ևս բժշկում է․ ջուրը քսում են մարմնի այն հատվածում, որտեղ ցավ կա։ Գյուղացիները բազում օրինակներ են հիշում, թե ինչպես են չբեր կանայք հղիացել Լուսաղբյուրի մոտ ուխտի գնալուց հետո․ անզավակ կանայք լողացել են այդ ջրում։

Լուսաղբյուրի մոտակայքում կան նաև երեք աղբյուրներ, որոնցից ժանգաջուր է հոսում և բուժում հոդացավերը։

«Լուսաղբյուրի մոտ փոքր մատուռ կա, տատիկս մոմեր էր վառում, գոգնոցի փեշերով պահում այնքան, որ մոմերը մինչև վերջ վառվեին, քամին հանկարծ չմարեր ու ուխտը ի կատար ածվեր», -հիշում է Արման Բաղդասարյանը։

Ի դեպ, Սարալանջի բարբառը տարբերվում է 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարևան Մեծ ու Փոքր Մանթաշների բարբառից, այն ավելի շատ գրական լեզվին է մոտ։

Բայերը Սարալանջում «ում»-ով են վերջանում, իսկ հարևանների մոտ «ըմ»-ով․ օրինակ՝ «երթում ենք» և «երթըմ ենք»։ Հարևան մանթաշեցիները նաև որոշակի արտահայտություններ ունեն, օրինակ՝ խոսքի մեջ բառերից հետո օգտագործում են «շը» հնչյունը, որը չկա Սարալանջում։

Նյութը պատրաստեց Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ

Նյութը պատրաստվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվ․ պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ԿԳՄՍՆ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրով։


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ