Սեպտեմբերյան պատերազմի կրկնության ռիսկը զգալիորեն մեծ է. ICG-ն նոր զեկույց է հրապարակել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ  երկրորդ պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց մոտ են երրորդին: Նման կանխատեսում են անում Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները իրենց նոր՝ «Կանխելու նոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերտառությամբ զեկույցում:

«2022թ. ընթացքում, նույնիսկ երբ միջնորդները ձգտում էին հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, երեք խոշոր մարտական գործողությունները՝ ամենավերջինը սեպտեմբերին, ցույց տվեցին իրավիճակի անկայունությունը: Մինչ Լեռնային Ղարաբաղ լեռնային անկլավի ապագան մնում է հարևանների հակամարտության առանցքում, սեպտեմբերյան մարտերը, որոնք տեղի ունեցան երկրների սահմանի երկայնքով և Հայաստանի ներսում, ընդլայնեցին մարտադաշտը։ Քանի որ Ադրբեջանը ավելի մեծ ռազմական առավելություն ունի, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, քիչ բան կարող է հետ պահել Բաքվին իր առավելությունը այս նոր ճակատում պարտադրելու համար, եթե նա կորցնի համբերությունը բանակցություններում: Դա կարող է երկու երկրներին կրկին պատերազմի մեջ ներքաշել՝ մարդկային զգալի կորուստներով և ի վնաս ողջ Հարավային Կովկասի: Եվրամիության նոր քաղաքացիական մոնիտորինգի առաքելությունը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին համարձակ և խրախուսող քայլ է, որը կօգնի նվազեցնել ռիսկերը։ Առաքելությանը պետք է տրվեն միջոցներ և մանդատ հաջողության հասնելու համար»,- ասվում է զեկույցում:

Ըստ զեկույցի հեղինակների՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին մեկուկես տարին նշանավորվել է երկու շատ տարբեր ուղղություններով ընթացքով։ Մի ուղղությամբ կողմերը հետամուտ են եղել խաղաղության գործընթացին, որտեղ ոգևորված Բաքուն տենչում է զիջումներ, իսկ զգուշավոր Երևանն անհանգստացած է, որ այն կարող է սառեցվել, բայց նաև հույս ունի օգուտներ ստանալ իր զարգացման օրակարգի համար: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը մնում է կողմերին բաժանող ամենաէական հարցը. Երևանը պահանջում է հատուկ իրավունքներ և պաշտպանություն անկլավի բնակիչների համար, մինչդեռ Բաքուն պնդում է, որ նրանց կարգավիճակը ներքաղաքական հարց է, որը տեղին չէ երկկողմ քննարկումների համար, ասվում է զեկույցում:

«Բայց կան նաև այլ կարևոր խնդիրներ: Դրանք ներառում են վեճ միջպետական ​​սահմանի մի քանի հատվածների շուրջ, որոնք երբեք ամբողջությամբ չեն սահմանազատվել Սառը պատերազմի ավարտին, և վեճ տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ, որը կանցնի Հայաստանի հարավով և Հայաստանի արևմուտքով կկապի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Այնուամենայնիվ, կողմերը առաջընթաց գրանցել են՝ ինչ-որ մի պահ պարտավորվելով համաձայնության գալ մինչև 2022թ. ավատը գործարք կնքելու վերաբերյալ, թեև նրանք չկարողացան պահպանել վերջնաժամկետը»,- նկատում են զեկույցի հեղինակները:

Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, նույնիսկ բանակցությունների ընթացքում հարևանների հարաբերությունները միաժամանակ բախվում էին առավել կոնֆրոնտացիոն գծի: «Անցած օրացուցային տարում ականատես եղանք կողմերի միջև երեք խոշոր մարտերի, որոնցից հերթականն ավելի արյունալի էր, քան նախորդը: Բախումների շարքից առաջին երկուսը՝ մարտին և օգոստոսին, հնարավորություն տվեցին ավելի վստահ Ադրբեջանին բարելավել իր ռազմական դիրքերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն ամենամահաբեր և, հավանաբար, ամենածանրակշիռ փուլը տեղի ունեցավ սեպտեմբերին երկու երկրների սահմանի երկայնքով: Այս ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը զորքերը տեղափոխեց Հայաստանի ներսում գտնվող ռազմավարական դիրքեր, որոնք մինչ այժմ նրանց վերահսկողության տակ են: Բրյուսելի, Վաշինգտոնի, Մոսկվայի և այլ երկրների բարձր մակարդակի դիվանագիտությունը ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի առանձին կարճաժամկետ դիտորդական և գնահատման առաքելությունների աջակցությամբ օգնեց դադարեցնել մարտերը։ Բայց այդ առաքելությունների ժամկետները սպառվեցին: Ավելին, դիվանագիտական ​​ուղին կանգ առավ, մասամբ այն պատճառով, որ Բաքուն աջակցում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհն արգելափակած ակտիվիստներին»,- կարդում ենք զեկույցում:

Կարելի է գուշակություններ անել՝ արդյոք հետագա բռնկումներ տեղի կունենան և որտեղ, բայց սեպտեմբերյան ռազմական գործողությունների կրկնության ռիսկը, մոտավորապես նույն ուղղություններով, զգալիորեն մեծ է, շարունակում են զեկույցի հեղինակները: «Իր էներգետիկ ռեսուրսներով հարստացած Բաքուն շարունակում է կուտակել ռազմական ուժ և վստահություն: Հայաստանը, ընդհակառակը, 2020թ. հակամարտությունից ի վեր ամբողջ ուժով փորձում է համալրել իր զինանոցը, այն դեպքում, երբ անվտանգության իր ավանդական գործընկերը՝ Ռուսաստանը, սպառազինություն է կուտակում Ուկրաինայում իր պատերազմի համար: Ռուս խաղաղապահներն ու սահմանապահներն իրենց չեն արդարացրել որպես արդյունավետ զսպող ուժ. նրանք չկարողացան կասեցնել ադրբեջանական առաջխաղացումը 2022թ. մարտերում, և Մոսկվան ակնարկեց, որ չի ցանկանում իրենից հեռացնել Բաքվին կամ նրա դաշնակից Անկարային: Այժմ Հայաստանի ներսում իրենց վերահսկողության տակ գտնվող բարձունքներից ադրբեջանական ուժերը կարող են ներքև իջնել՝ ավելի շատ տարածքներ գրավելու համար, ինչը կկտրի Հայաստանի հարավը երկրի մնացած հատվածից և կստիպի Երևանին գնալ ավելի շատ զիջումների: Ոմանք մտահոգություն ունեն, որ եթե Բաքուն հիասթափվի բանակցությունների տեմպերից, նա կարող է իր բախտը փորձել հենց այս քայլով»,- ասվում է զեկույցում:

Այս ֆոնին ԵՄ-ի հունվարի 23-ի հայտարարությունը սահմանային գոտում նոր դիտորդական առաքելություն տեղակայելու մասին ողջունելի նորություն է, կարծում են զեկույցի հեղինակները։ Այս առաքելությունը կարող է լինել լավագույն միջոցը՝ կողմերին հետ պահելու ռազմական գործողությունների վերսկսումից սահմանին և Հայաստանի ներսում։ Տեսականորեն ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն նույնպես կարող էին այդ գործն անել, բայց նրանից ոչ մեկ ընդունելի չէր երկու կողմերի համար։ Երևանը խորը վերապահումներ է հայտնել ՀԱՊԿ-ի առաջարկի վերաբերյալ. չնայած դաշինքին իր անդամակցությանը՝ Հայաստանը լիովին չի վստահում, որ դաշինքի գործընկերն իր կողքին կլինեն ընդդեմ Բաքվի: Բաքուն էլ մերժել է ԵԱՀԿ գաղափարները, որը հովանավորել է տասնամյակների ձախողված միջնորդությունը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ գործող այսպես կոչված Մինսկի խմբի հովանու ներքո, որին Ադրբեջանը վերաբերվում է որպես չգործող:

«Հայաստանի աջակցությամբ և հաղթահարելով անդամ երկրների թերահավատությունը՝ ԵՄ-ն առաջ շարժվեց՝ հունվարի 23-ին հայտարարելով նոր երկամյա առաքելության մասին: Այժմ, երբ Բրյուսելը պատրաստվում է դիտորդներ տեղակայել, նա պետք է շատ օպերատիվ մանրամասներ մշակի, ինչպես նաև ուշադրություն դարձնի Բաքվի հետ համագործակցություն ձևավորելու վրա, առանց որի առաքելությունը չի կարողանա մուտք գործել ինչպես ադրբեջանական տարածք, այնպես էլ սահմանային գոտու որոշ տարածքներ, որոնք չափազանց վտանգավոր կլինի մշտադիտարկել՝ առանց երկու կողմերի հետ պայմանավորվածությունների: Բրյուսելը նաև պետք է ուղիներ փնտրի սահմանին ռուսական ներկայության հետ արդյունավետ գոյակցելու համար: Անձնակազմը պետք է լիազորված լինի տեղեկատվություն կիսելու ոչ միայն ԵՄ միջնորդների հետ, այլև հաղորդակցության ուղիներ կառուցելու երկու կողմերի միջև և, հնարավորության դեպքում, տեղեկատվություն փոխանակելու ռուս սահմանապահների հետ: Չնայած Մոսկվան, անշուշտ, դեմ կլինի առաքելությանը՝ Հարավային Կովկասում դեէսկալացիայի հասնելու նրա շահերը համընկնում են ԵՄ-ի հետ, և նա լավ կաներ, եթե հունվարի 23-ի հայտարարությունը դիտարկեր որպես հնարավորություն»,- ասվում է զեկույցում:

«Եվս մեկ պատերազմի սպառնալիքը մայրցամաքում, որն արդեն պայքարում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին դիմակայելու համար, չափազանց իրատեսական է: Շուտով գարունը կհասնի Հարավային Կովկաս, հալչող ձյունը ճանապարհ կբացի նոր գործողությունների համար: Բրյուսելը պետք է արագ քայլեր ձեռնարկի իր առաքելությունը տեղում իրականացնելու համար՝ նախքան նոր մարտերի բռնկումը. դիվանագիտություն՝ ապահովելու իր անձնակազմի ազատ տեղաշարժը, համագործակցություն տեղական դերակատարների հետ, և մանդատ, որը լավագույնս կօգնի նրան կանխել առավել լայնածավալ պատերազմի վերածվելու ներուժ ունեցող բախումները»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ