Փետրվարի 2-ին այցելել եմ ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում հետևել եմ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նաեւ նշել է. «Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև ձմեռային զորակոչի շրջանակում ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկների հետ։
Հետաքրքրվելով նրանց ծառայությամբ ու տրամադրությամբ՝ վստահեցրել եմ, որ զինվորների ծառայությունն առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար արվում է առավելագույնը։ Նաև ներկայացրել եմ որոշ մանրամասներ՝ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
2022 թվականի ուսումնական տարվա արդյունքներով, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, զինվորական օրինակելի կարգապահության համար, զորամասը ճանաչվել է ուսումնական լավագույն զորամաս։ Զորամասի հրամանատարին եմ հանձնել պատվո դրոշը»: