Թուրքիան հայտարարել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողության ընթացքում իր զինծառայողի մահվան մասին
Սիրիայում և Իրաքում Թուրքիայի «Ճանկ և թուր» գործողության ընթացքում մեկ թուրք զինվոր է զոհվել, երեքը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ազգային պաշտպանության նախարարությանը։
Հեռուստաալիքը կատարվածի մանրամասները չի հայտնում։ Նշվում է, որ վիրավոր զինվորները բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: