«Տղերքս, խորն է, անասելի խորն է ձեր կորստյան ցավը». Միքայել Հաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրտսեր որդուս՝ Երվանդի, նահատակության օրն է… Չորս տարվա մեջ երկրորդ անդառնալի կորուստս… 2016-ի ապրիլի 4-ին ավագս՝ Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսվեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը՝ Երվանդս (42-ը դեկտեմբերին պիտի լրանար), Մեխակավանի (Ջաբրայիլի) ուղղությունում: Երկուսն էլ՝ թշնամական արկի պայթյունից:

Երվանդիս առողջական վիճակը միանգամայն անհամատեղելի էր զինվորական ծառայության համար, մանավանդ՝ մարտական դիրքերում: Բայց ինչպես ավագ եղբոր դեպքում էր, Հայրենիքի սերը շատ ավելի վեհ ու վես էր նրա համար, քան մնացյալ ամեն ինչ՝ ծնողներ, ընտանիք, սիրասուն զավակներ, նախընտրած մասնագիտությամբ՝ դիվանագիտական աշխատանք (ռազմաճակատ մեկնելուց ԱՀ ԱԳՆ աշխատակազմի Սփյուռքի բաժնի պետն էր), ինչ մնացած թե՝ առողջական վիճակ: Զինկոմիսարիատում համառորեն պնդել էր, որ իրեն նույնպես զորագրեն որպես կամավորական-աշխարհազորայինի: «Մի՞թե ես պակաս հայրենասեր հայ եմ, քան մյուս տղերքը»,- հետո մեզ այդպես հաղորդեցին նրա այդ համառ պնդումների վկաները: Եվ, ի վերջո, հասավ նպատակին, զինվորական համազգեստ ու հրաձիգ ստանալով՝ միացավ մարտադաշտ մեկնող աշխարհազորայինների հերթական ջոկատին: Մեկնեց առանց հրաժեշտ տալու մեզնից թեկուզ որևէ մեկին:

Նույն այդ կիրակի օրվա՝ սեպտեմբերի 27-ի, վաղ առավոտյան, երբ աշխատավայր էի շտապում ոտքով (տրանսպորտ չկար), նոր պատերազմի պայմաններում օրվա անելիքներիս անցնելու համար, ԱԳՆ գերատեսչական շենքի մոտով անցնելիս հանկարծ «պապա» կանչը լսեցի, նայեցի՝ աջ ու ձախ, ապա վերև՝ Երվանդս էր շենքի պատշգամբից: Իր մշտական լուսաշող ժպիտը դեմքին: «Ո՞ւր այդպես»,- հարցրեց: «Ռադիո: Պատերազմ է՝ տեսնեմ ինչ եմ անում,- պատասխանեցի,- դո՞ւ…»: «Դե, չե՞ս ասում՝ պատերազմ է, ես էլ իմ անելիքն ունեմ»,- դարձյալ ժպտում էր:

«Դե լավ, մատաղ, գործիդ կաց, ես գնամ»,- ասելս ու առաջ շարժվելս մեկ եղավ՝ անմտորեն չենթադրելով, որ տղաս նույնպես կարող է ի զեն ելած կռիվ մեկնել: Էհ, մտածեի՝ կբարձրանայի իր մոտ կամ թե ինքը կիջներ, կրծքիս կսեղմեի, ամուր-ամուր, Աստված մի արասցե՝ վերջին անգամ ու նույն մաղթանքը կտայի: Մաղթանք, որ տակավին 16-ամյա պատանի Նորայրիս էի տալիս Երևանում՝ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, երբ ամեն անգամ՝ հերթափոխային կարճատև հանգստից հետո, իր կամավորական ջոկատի հետ միասին նորից մեկնում էր առաջին գիծ. «Մատաղ, զգույշ կաց, պինդ կաց, տղամարդ կաց…»:

Ապրիլյանի առաջին իսկ օրը Նորայրս էլ անսպասելի, առանց հրաժեշտի գնաց կռիվ, չիմացա, մաղթանք չտվի: Պատերազմի 3-րդ օրը խոցվեց մահացու… Մինչդեռ 90-ականների մարտերում թեթևակի վերք անգամ չէր ստացել: Երևի թե հայրական մաղթանքս էր ականջահաճո, թե սրտահաճո եղել Բարձրյալին՝ Աստծուն… Արդ յոթերորդ տարին է՝ հոգուս մեջ ձաղկում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ զլացա ու բարեմաղթանք չտվի իմ հոգու լույս, իմ թև ու թիկունք, որդիներին…

Երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից՝ Արցախի ազատամարտիկների միության գրասենյակի մոտից, ավտոբուսով ռազմաճակատ մեկնող կամավորականներին հեռուստալրագրողը հարցրել է, թե տղերք, ո՞ւր եք գնում, տղաներից Նորայրս զինակից ընկերների անունից պատասխանել է. «Գնում ենք մեր հայրենիքը պաշտպանելու…»:

Ասում են նաև՝ ընկերներից մեկը հարցրել է Երվանդին, թե ինչո՞ւ իր այս առողջական վիճակում անպայման ուզում է մարտի գնալ: «Գնում եմ հայրենիքս պաշտպանելու, նաև եղբորս՝ Նորայրի վրեժն առնելու»:

Հետո ես իմացա նաև, որ սեպտեմբերի 27-ի ողջ օրը՝ մինչև երեկո, Երվանդը մշտական էլեկտրոնային ու հեռախոսային կապի մեջ էր Սփյուռքի մեր համայնքների պատասխանատուների հետ, այդ օրվա և հետագա համատեղ անելիքները պայմանավորել, վերջում բոլորին էլ ապսպրել էր, որպեսզի կապն այսուհետ շարունակեն պահպանել բաժնի աշխատակիցների հետ, քանզի ինքն այլևս աշխատավայրում չի լինելու՝ մեկնում է ռազմաճակատ:

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում էր՝ հայկական լրահոսում հրապարակվեց մարտական գործողությունների ժամանակ որդուս նահատակվելու գույժը՝ նաև նշելով ԱՀ ԱԳՆ-ում նրա՝ Սփյուռքի բաժնի պետի զբաղեցրած պաշտոնը և այն, որ Երվանդը կամավոր էր մեկնել ռազմաճակատ: Որքան անսպասելի էր՝ այդ տեղեկությունն անմիջապես հրապարակվեց նաև ադրբեջանական մամուլում, ընդ որում, նախ, մարտադաշտ որպես կամավորական նրա մեկնելու մասին միևնույն նշումով, ապա, երևի թե քիչ թե շատ խելքի գալով՝ առանց դրա, սակայն ամեն անգամ էլ ցնծությամբ շեշտելով, թե «ադրբեջանական ուժերը հերոսական մարտերի ընթացքում ոչնչացրել են բարձրաստիճան հայ դիվանագետի՝ Սփյուռքի բաժնի պետ՝ Երվանդ Հաջիյանին, և, իբր թե, «ում ձեռքի տակով էին մինչ այդ անցնում և ով տնօրինում էր հսկայական խոշոր դրամական հոսքերը»… Ի՞նչ ասեմ՝ իսկը անուղեղ քոչվոր խաշնարածի դատողություն…

Չգիտեմ՝ Երվանդս հասցրե՞ց, արդյոք, եղբոր՝ Նորայրի վրեժն առնել թշնամուց: Շաբաթներ անց՝ որդուս զինակիցներից մեկը, այցելելով մեզ Երևանում՝ տեղահանվածներիս ժամանակավոր կացարանում, հիացմունքով էր վկայում ընկերների նկատմամբ Երվանդի մարդկային հոգածու ու մարտական խիզախ պահվածքի մասին, հայտնելով, թե մի քանի օր շարունակ դիրքային ահեղ կռիվների մեջ էին՝ կասեցնելով թշնամական ստվար ուժերի բազմաթիվ գրոհները, ամեն անգամ գետնին փռելով հակառակորդի մեծ թվով զինվորների:

Սրտիս դաղ է մնացել՝ չկարողացանք ու չհասցրինք հավուր պատշաճի հողին հանձնել նահատակ որդուս մարմինը: Արցախի մայրաքաղաքն ադրբեջանական հրթիռա-հրետանային կայանքների պարբերական գնդակոծության տակ էր: Հոկտեմբերի 7-ի երեկոյան դեմ էր, հենց քաղաքի հրետակոծության ներքո որդուս դագաղը մի քանի հոգով մի կերպ հասցրինք Ստեփանակերտի գերեզմանատում, այնտեղ, ուր 2016-ի ապրիլի 7-ին ամփոփել էինք Նորայրիս մարմինը ու պահ տվինք հարազատ եղբորը… Անգամ ծաղիկներ ու ծաղկեպսակներ չխոնարհեցինք նրա թարմ շիրմին՝ որտեղի՞ց դրանք պատերազմող երկրում, ինչ մնաց թե որևէ քահանա տերունական աղոթք ասեր՝ հոգու հանգստություն ու երկնային արքայություն մաղթելով քրիստոնեական հավատքի մկրտված նվիրյալին …

Տղերքս, խորն է, անասելի խորն է ձեր կորստյան ցավը: Թե երբևէ՝ իմ մահվանից հետո, դիահերձարանում բացեն սիրտս՝ ձեր թողած երկու խոշոր վերքերը և դարձյալ հազարավոր չսպիացած վերքեր կտեսնեն այնտեղ՝ Արցախյան ազատամարտում նախորդ ու նոր պատերազմներում, հիմա էլ Մայր հայրենիքի՝ Հայաստանի սահմաններում նահատակված ու նահատակվող մեր բոլոր քաջորդիների անուններով, ովքեր անվարան՝ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին որդիաբար դրեցին իրենց ամենաթանկը՝ սեփական կյանքը: Ապա եթե փորձեն վերծանել սրտիս մեջ սեպագրված արնածոր արձանագրությունը, ապա անպայման կկարդան հետևյալը միայն. «Դուք՝ իմ մորմոք ցավ, իմ հպարտություն»:

Հավետ ձեր հայր՝ Միքայել

6 հոկտեմբերի, 2022թ.

Արցախ, Ստեփանակերտ


Football news:

<!DOCTYPE html>
Kane on Tuchel: A wonderful man, full of ideas. Thomas in person says what he thinks
Zarema about Kuziaev's 350,000 euros a year in Le Havre: Translate it into rubles - it's not that little. It is commendable that he left
Aleksandr Mostovoy on Wendel: Two months of walking around in the middle of nowhere and then coming back and dragging the team - that's top level
Sheffield United have bought Euro U21 champion Archer from Aston Villa for £18.5million
Alexander Medvedev on SKA: Without Gazprom, there would be no Zenit titles. There is a winning wave in the city. The next victory in the Gagarin Cup will be in the spring
Smolnikov ended his career at the age of 35. He became the Russian champion three times with Zenit

3:14 Մի քանի օրում երկու տուն, մեկ տարում երեք անշարժ գույքի նվիրատվություն. ականջ ծամող Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
3:00 Հերթը Սամվել Բաբայանինն է. «Ժողովուրդ»
20:08 Արցախից հետո Բայդենը կանաչ լույս վառեց Գազայում Իսրայելի համար
20:00 Այրվել է 6 հա բուսածածկույթ
19:59 Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև նկատի ունենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն. Փաշինյան
19:54 Նեթանյահու. Իսրայելը պատրաստում է ցամաքային ներխուժում Գազա
19:50 ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը
19:44 Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան
19:33 Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը
19:26 Կրեմլում չեն կարող հավաստի համարել The Wall Street Journal-ում մեջբերված Փաշինյանի խոսքերը
19:25 Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ
19:24 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
19:20 Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել
19:10 «Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը
19:03 «Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»
19:01 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դմիտրի Մեդվեդևին
18:50 Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը
18:47 Մի քանի վայրերում գազ չի լինի
18:40 Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է
18:27 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
18:20 «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը
18:19 Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
18:08 Կլաար. բոլորս վռազ ենք, ժամանակ չունենք։ Ցապարը պատերազմի ուղղությունն է ճշտում, եվրոզիբիլը՝ շահած գումարները
18:02 Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
17:47 Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ առավելություն չեմ տեսնում. Փաշինյան
17:45 Արցախի նախկին պաշտոնյաների նման ձեւով ձերբակալումը մեր ազգային նվաստացումն է. Վահան Զանոյան
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել միջուկային զսպման վարժանքների շրջանակներում
17:41 Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել
17:28 WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում
17:25 Հայաստան կժամանի Ֆրանսիայի կրթության նախարարը
17:21 «Խաղաղության պայմանագրի տեքստի առումով ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, Ադրբեջանը փոխանցել է հերթական առաջարկները»․ ԱԳ նախարար
17:19 Պատահական չէ զորավարժությունների անվանումը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք». Մհեր Հակոնբյան
17:12 Արամ Ազատյանն Ավինյանի որոշմամբ վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
17:01 «Տվել եմ հանձնարարական, որ մեկ ամիս վարչական արձանագրություններ չկազմեն ԼՂ բնակչության նկատմամբ»․ Վահե Ղազարյան
17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ գործարքի գնացին Կոմիտեի նախագահի եղբայրն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
16:50 «Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան
16:43 «Տելեգրամ»-ով տարածվող իբր «Վայլդբերիս»-ը վիրուսային ծրագիր է․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ
16:40 «Իսկապես, ռուսական կողմը դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար»․ Արարատ Միրզոյան
16:30 Անկախության վերջին գարունը. Մաս 1
16:30 Կիրակի օրը Երևանում տեղի կունենա բարեգործական տոնավաճառ
16:21 ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
16:20 ««Ուռռա» հայրենասիրության պաթոսով է տարիներ շարունակ ողողված եղել մեր դպրոցը»․ ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքի մասին
16:16 Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում
16:10 Բնակվարձի և/կամ կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձի
16:05 Մեր կայքի աշխատանքը կարծես կարգավորվում է․ Արմինե Օհանյան
16:03 Ծեծկռտուք՝ Գյումրու ոստիկանությունում քաղաքացու ու պարեկների միջև․ ի՞նչ է պարզել ծառայողական քննությունը
16:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում․ ի՞նչու չկայացավ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը
15:56 Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես, թե ինչպես են գոյատևելու․ Ժաննա Ալեքսանյանը՝ Փաշինյանին
15:55 ԵՄ առաքելության տեղակայումից հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումներ չեն եղել. Մարկուս Ռիտեր
15:47 Էրդողանը ՀԱՄԱՍ-ը հայտարարել է մոջահեդների խումբ եւ չեղյալ է արել այցը Իսրայել․ Իսրայելի ԱԳՆ պատասխանել է
15:45 Հերթական նվաստացումը․ Ավետիք Իշխանյան
15:44 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը, որն արտահայտվեց նաև մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ. Արարատ Միրզոյան
15:43 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ
15:41 ԵՄ առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը չի ներխուժել Հայաստանի տարածք. Ռիտեր
15:33 Խուրցիձեի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթեց ԲԿՄԱ-ին
15:33 «Բրյուսելի հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը»․ Փաշինյան
15:22 Դատարանը կարող է անմիջականորեն կիրառել պետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի նորմը, եթե ազգային օրենսդրության նորմը հակասի միջազգային նորմին
15:21 Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձի
15:21 Քաղբանտարկյալներով ժողովրդավարություն. Արտակ Զաքարյան
15:15 Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար. Մենք Ադրբեջանին մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում
15:13 Տիգրան Ավինյանը թաղապետեր է նշանակել
15:11 «Մենք մոնիտորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիտեր
15:11 Ոստիկանությունը «հեչ կանի» արցախցիների բոլոր ճանապարհային տուգանքները. ՆԳ նախարար
15:10 Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
15:03 Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված միջոցառմանը
15:03 Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
14:55 «Թեհրանում հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բայց ինքնիշխանության հարգմամբ»․ Արարատ Միրզոյան
14:52 Դպրոցները ողողված են եղել «ուռա» հայրենասիրության պաթոսով․ Անդրեասյան
14:49 Հանրային սննդի կետը կշարունակի գործել
14:45 «Մենք կարևորում ենք Հայաստանի և Քուվեյթի միջև եղած բազմաշերտ հարաբերությունների և ոլորտային համագործակցության զարգացումը». Նարեկ Մկրտչյան
14:28 Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
14:10 Է՜յ Իսրայել, դու կարող ես լինել խմբավորում, քանի որ Արևմուտքը քեզ շատ բան է պարտք․ Էրդողան
11:33 Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
11:13 Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
11:07 Վերադառնալու ենք Արցախ եւ գիտենք ուղին. Արտաքին քաղաքականություն եւ ազատագրական բանակ
10:30 Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
10:23 Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց. Գարեգին Բ
10:22 Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից որևէ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
10:05 Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
9:45 Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
9:44 Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին. վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել
9:41 Ինչ է ասել Բլինքենը Ալիեւին «ներքին կարգով»
9:36 Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
9:24 Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
9:04 Հարազատը նա է, ով պայքարում է հայրենի հողի համար․ Լուսինե Մհերյան
8:53 Հայտնի են COVID-19-ի նոր շտամի՝ «pirola»-ի հիմնական ախտանիշները
8:33 Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
8:09 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին
7:34 Ցավոք, չեմ կարող միանալ բոլոր գերիների ազատության համար ձեռնարկվող ջանքերին. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
7:28 «Որքան կուզեք, թուրքա-ռուսաճորտեր, մեր դարպասները փակեք, մեկ է, պիտի գանք ու ջնջենք ձեզ»
7:16 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
6:53 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները
6:46 Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ
6:44 Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը
6:29 Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան
6:23 Ահազանգ. Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է ժայռից
6:08 Այո´, վերադառնալու ենք Արցախ և գիտենք, թե ինչպես. ժիրայր Սէֆիլյան
5:40 Բրիտանական զորքերն առաջին անգամ կտեղակայվեն Ուկրաինայում
20:18 Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
20:00 Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ