Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Բերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։
Ինչու՞ եք հեռացնում խաչքարերը,
1․ ախր երբ Աղավնոյի բնակիչներին սպառնում էիք, որ տները չայրեն հանկարծ, թե չէ փոխհատուցում չեն ստանա, ու դա «բացատրում» էիք նրանով, որ կարող ա՝ մի քանի տարի հետո Աղավնոն նորից մերը լինի, տներն ինչի՞ այրված լինեն, չէ՞ որ նույն տրամաբանությամբ երբ Բերձորը նորից մերը լինի, ինչի՞ եկեղեցին կիսավեր ու ձեր կողմից պղծված լինի,
2․ ի՞նչ է, վախենու՞մ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում, թուրքից յոլդաշ, քիրվա ու ախպեր սարքում։
Ասեմ՝ ինչու։
Որովհետև լավ էլ գիտեք, որ թուրքը թշնամի է, որ թուրքը գալու է ու ավիրի, պղծի, ոչնչացնի ամեն հայկականը, որովհետև թուրքին մեր եկեղեցին պետք չէ, որովհետև Աղավնոյի նորակառույցների նման եկեղեցին թուրքին «վաճառել» չի լինի»։
Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանն անդրադառնալով նույն թեմային՝ գրում է.
«Մեր եկեղեցու պատերից ջանասիրաբար քանդում-քերում եք հայկական խաչերը.. Ձեր և թուրքերի միջև տարբերությունը կասե՞ք..
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը բան չու՞նի ասելու..
Հիշեք, մի ամիս անց իրենք իրենց ավիրածներն էլ են շատ գրագետ ձևով մեր ջեբը գցելու..
Հետո չասեք, թե ուր են մեր եկեղեցու գմբեթները և ինչու մզկիթ դառավ...»։