Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր ևս 5 պատգամավոր է լքել: Jnews-ը գրում է, որ «Երազանքից» հեռանում են Զաալ Միքելաձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան, Վիկտոր Ջափարիձեն և Դաչի Բերայան։ Նրանք միացել են «Ժողովրդի ուժը» կուսակցությանը:
Այսուհետ «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում կներկայացվի 9 պատգամավորով։
Ավելի վաղ իշխող թիմը լքել էին ևս 4 պատգամավոր:
«Չնայած «մարտավարական լուրջ տարաձայնություններին», իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կհամագործակցի «Ժողովրդի ուժը» շարժման հետ՝ խորհրդարանում որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ընդունելու համար»,- այսօր հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։