Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխող կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր ևս 5 պատգամավոր է լքել: Jnews-ը գրում է, որ «Երազանքից» հեռանում են Զաալ Միքելաձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան, Վիկտոր Ջափարիձեն և Դաչի Բերայան։ Նրանք միացել են «Ժողովրդի ուժը» կուսակցությանը:

Այսուհետ «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում կներկայացվի 9 պատգամավորով։

Ավելի վաղ իշխող թիմը լքել էին ևս 4 պատգամավոր:

«Չնայած «մարտավարական լուրջ տարաձայնություններին», իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կհամագործակցի «Ժողովրդի ուժը» շարժման հետ՝ խորհրդարանում որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ընդունելու համար»,- այսօր հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։