Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ

Ի շարունակություն ԱՄՆ Կոնգրեսի հետ դեսպանության տարվող աշխատանքների՝ ս․թ․ հոկտեմբերի 24-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքները, մասնավորապես ԼՂ հայերի էթնիկ զտմանը, նրանց տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվի տարածաշրջանում կայուն խաղաղությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: